Author Archives: admin

Կառավարությունը մոտ 4 մլրդ դրամ հատկացրեց սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 14-ի նիստում, հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետների աշխատակազմերին գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի ...

Կարդալ ավելին »

Վարդենիսում բժշկական նոր կենտրոն կկառուցվի

Վարդենիսում բժշկական նոր կենտրոն կկառուցվի։ Կառավարության նիստում այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց, թե կառուցման աշխատանքները ի՞նչ փուլում են: Ավանեսյանը պատասխանեց, որ 2024 թվականին կիրականացվեն նախագծման աշխատանքները, այնուհետև՝ շինարարական աշխատանքները։ Վարչապետը մարզերում կատարված աշխատանքների ցանկը տպավորիչ է համարում։ «Տարածքային համաչափ զարգացում ասելով՝ մենք նկատի ունենք կապիտալ ներդրումները, որոնք իրականացվում են սուբվենցիոն ու ուղիղ ծրագրերով։ ...

Կարդալ ավելին »

Մեկնարկում է ամանորյա կերպավորված անձանց՝ Ձմեռ պապի, Ձյունանուշի, մուլտհերոսների հավաստագրման գործընթացը

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Ամանորի և Սուրբծննդյան տոների ընթացքում կերպավորված անձանց` Ձմեռ պապի, Ձյունանուշի, մուլտհերոսների և այլ կերպարների գործունեության հավաստագրում: Ինչպես տեղեկանում ենք քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, ցանկացողները կարող են նախապես հերթագրվել կերպարի համապատասխանության դիտումներին: Հերթագրման համար անհրաժեշտ է մինչև դեկտեմբերի 15-ը՝ ժամը 17:00-ն, զանգահարել 011-514-231 և 011-514-197 հեռախոսահամարներով:

Կարդալ ավելին »

Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համակարգային և աշխարհագրական խոցելիությունը մեծացել է․ Արարատ Միրզոյան

Կորոնավիրուսի համավարակից վերականգման փխրուն գործընթացն ավելի է խաթարվել գլոբալ մակրոտնտեսական բարդ պայմանների պատճառով, ինչը մեծացրել է դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համակարգային և աշխարհագրական խոցելիությունները: Այդ մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ելույթ ունենալով Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը։«Միջազգային անվտանգության խոշոր ճգնաժամը, մատակարարման շղթաների խաթարումները, պարենի և վառելիքի գների աճը և կլիմային փոփոխության ազդեցությունը հանգեցրել ...

Կարդալ ավելին »

Վաչագան Ղազարյանից բռնագանձված անշարժ գույքն ամրացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեին

ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանից բռնագանձված անշարժ գույքն ամրացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Կառավարության՝ դեկտեմբերի 14-ի նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացվող  գույքերը (հողամասեր- խմբ․) գտնվում են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծովակալ Իսակովի պողոտա 25/2, 25/3, 25/4 հասցեներում։ Կոմիտեին են ամրացվում նաև Արաբկիր վարչական շրջանի Վաղարշյան ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը հաստատեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների նիստերի անցկացման աշխատակարգը

Կառավարությունը հաստատեց Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը։ Կառավարության՝ դեկտեմբերի 14-ի նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը։ Նախարարի տեղակալի խոսքով՝ նախագծի ընդունման հիմքում ընկած է հանձնաժողովների միջև սույն թվականի նոյեմբերի 30-ին ձեռքբերված և համաձայնեցված աշխատակարգի տեքստը, որի համաձայն աշխատակարգը պետք է հաստատվի երկու ...

Կարդալ ավելին »

Դեպի ՀՀ տրանսֆերտների 40% նվազում կա․ ԿԲ նախագահ

2023թ.-ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպի ՀՀ տրանսֆերտների 40% նվազում կա։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հարցին պատասխանելով` ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Հարցին` ի՞նչ դինամիկա կա ռելոկոնատների ներհոսքի կամ երկրից հեռանալու մասով, Գալստյանը նշել է, որ որոշակի նվազումներ կան ընդհանուր դրամական փոխանցումների մասով։ «Ինչ վերաբերում է արտաքին պահանջարկի մյուս հատվածին` զբոսաշրջությանը, այս առումով ...

Կարդալ ավելին »

Հայաստան վերադարձված գերիներին հիվանդանոց տեղափոխելու կարիք չկա․ Ավանեսյան

«Մուրացան» զինվորական հոսպիտալում իրականացվել են Հայաստան վերադարձված 32 գերիների նախնական բժշկական հետազոտությունը և բուժզննումը։ Lրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Տեղյակ եք՝ իրականացվել է նախնական հետազոտություն և բուժննում։ Այս պահին քաղաքացիական բժշկական կենտրոններ տեղափոխված անձինք չկան, դրա կարիքը չի եղել։ Նրանց բոլոր կարիքները գնահատվել են և անհրաժեշտ հետազությունները իրականացվել են «Մուրացան» հոսպիտալում»,- ասաց Ավանեսյանը։ Դեկտեմբերի 7-ին Հայաստանի ...

Կարդալ ավելին »

Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Հունաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Հունաստանի Հանրապետություն: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։  Մինչ Հունաստան մեկնելը, Սուրեն Պապիկյանը պաշտոնական այց էր կատարել Կիպրոս, որտեղ հանդիպել էր այդ երկրի պաշտպանության նախարարի հետ։ 

Կարդալ ավելին »

Ապօրինի գույքի բռնագանձման վարչությանը հատկացվեց 12 մլն դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 14-ի նիստում որոշեց ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ դատախազությանը հատկացնել 20 մլն դրամ գումար՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության բնականոն գործունեությունը և տրանսպորտային միջոցների շահագործումն ապահովելու նպատակով: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության համար 2023-ի նոյեմբերի 13-ի դրությամբ փաստացի կատարվել են ...

Կարդալ ավելին »
ajax-loader