Ապօրինի գույքի բռնագանձման վարչությանը հատկացվեց 12 մլն դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 14-ի նիստում որոշեց ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ դատախազությանը հատկացնել 20 մլն դրամ գումար՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության բնականոն գործունեությունը և տրանսպորտային միջոցների շահագործումն ապահովելու նպատակով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության համար 2023-ի նոյեմբերի 13-ի դրությամբ փաստացի կատարվել են թվով 661 հետազոտելի օբյեկտների փորձաքննություններ՝ ընդհանուր 34,641.0 հազ. դրամ արժեքով:

2023 թվականի նոյեմբերի 13-ի դրությամբ վարչության դատախազների կողմից կայացված որոշումների հիման վրա նշանակվել են մի շարք փորձաքննություններ, որոնցից շուրջ 12 մլն դրամ արժողությամբ թվով 228 հետազոտելի օբյեկտների մասով փորձաքննությունների կատարումը ներկայումս եզրափակիչ փուլում է, որոնց ավարտն ու եզրակացությունների ստացումն անհրաժեշտ է իրականացնել մինչև ընթացիկ ֆինանսական տարվա ավարտը:

Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության բնականոն գործունեության կազմակերպման նպատակով ձեռք բերել փորձաքննությունների ծառայություններ՝ 12 մլն դրամի չափով, ինչպես նաև՝ՀՀ դատախազության տրանսպորտային միջոցների շահագործման համար ձեռք բերել 8 մլն դրամի բենզին:

ajax-loader