Author Archives: admin

Wildberries-ը մուտք է գործել չինական շուկա

Wildberries-ը մուտք է գործել չինական շուկա, այս մասին ռուսական РБК-ին հայտնել է առցանց առևտրի հարթակի հիմնադիր և սեփականատեր Տատյանա Բակալչուկը։ «Այժմ մենք սկսում ենք աշխատել Չինաստանից արտադրողների և վաճառողների հետ. նրանք ուղղակիորեն իրենց արտադրանքը կմատակարարեն մեր հարթակ բոլոր երկրներում, որտեղ մենք ներկայացված ենք»,- ասել է նա։Տատյանա Բակալչուկը հավելել է, որ ռուսական բիզնեսը մնում է առաջնահերթություն, և չինական շուկա դուրս գալը ...

Կարդալ ավելին »

Բերվել է 50 միավոր նոր մայթ մաքրող տեխնիկա. Կամո Արեյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում այսօր՝ դեկտեմբերի 18-ին, քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը զեկուցեց մայրաքաղաքում ձյան տեղումներով պայմանավորված՝ կատարված աշխատանքների վերաբերյալ: Նշվեց, որ ձյունը տեղացել է հատկապես մայրաքաղաքի հյուսիսային հատվածում՝ Քանաքեռ-Զեյթունում, Արաբկիրի հյուսիսային հատվածում, Ավանում, Նոր Նորք վարչական շրջանում, Նորք Մարաշում: «Տեխնիկան նախապես պատրաստ էր, խառնուրդը նույնպես, որևէ խնդիր չենք ունեցել: Ճանապարհները մշակվել են»,- տեղեկացրեց Արեյանը՝ հավելելով, որ գիշերը ջերմաստիճանը իջել ...

Կարդալ ավելին »

171 ավտոբուսի գնման մրցույթը չի կայացել, հաղթող մասնակիցն անբարեխիղճ է եղել

171 ավտոբուսի ձեռքբերման  նպատակով մրցույթը չի կայացել  անբարեխիղճ մասնակիցների պատճառով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը: «Որովհետեւ մրցույթում հաղթողը՝ նվազագույն գին տվողը մրցույթի պահանջով նախատեսված բանկային երաշխիքը  չէր տրամադրել: Nերկայումս նոր մրցույթ ենք հայտարարում: Ենթադրում եմ՝ այս շաբաթ հայտարարված կլինի, հունվարին բացումը  կլինի»,- ասաց նա: Քաղաքապետ Տիգրան ...

Կարդալ ավելին »

Դեկտեմբերի 25-ին գիծ դուրս կգա ևս 1 շարժակազմ. մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար

Գիծ է դուրս եկել 1 շարժակազմ՝ 3 վագոնով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ ևս 3 վագոնով 1 շարժակազմ գիծ դուրս կգա դեկտեմբերի 25-ին, իսկ երրորդ շարժակազմն արդեն պատրաստ կլինի 2024 թվականի հունվարի 15-ին։ «Դեպոյում շինարարական աշխատանքներն ավարտված են արդեն: Փոխարինվել են 5800 քմ տանիքները, 650 ...

Կարդալ ավելին »

Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդեի և Մարութա եպիսկոպոսի հիշատակության օրը

Ս. Իգնատիոս Անտիոքացին կոչվել է նաև «Աստվածազգյաց», քանզի ըստ ավանդության՝ նա այն երջանիկ մանուկն էր, որին Հիսուս Քրիստոս գրկեց և իր առաքյալներին պատգամեց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայությունը չեք մտնի» (Մատթ. ԺԸ 3): Եղել է Պետրոս և Հովհաննես առաքյալների աշակերտը, ինչպես նաև Անտիոքի երկրորդ եպիսկոպոսը և մեծ հեղինակություն վայելել Արևելքում: Տրայանոս կայսեր հրահրած ...

Կարդալ ավելին »

Քննարկվել է կրթության ոլորտում ԵՄ բյուջետային աջակցության ծրագիրը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ՝ քննարկելու ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի կրթության բաղադրիչը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:ԿԳՄՍ նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել Եվրամիության հետ շարունակական համագործակցությունը կրթության ոլորտի բարեփոխումների ...

Կարդալ ավելին »

Վարդենյաց, Սպիտակի, Տիգրանաշենի և Սարավանի լեռնանցքները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի, Թալինի, Ապարանի, Սպիտակի, Հրազդանի, Գավառի, Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այդ մասին հաղորդում է Ճանապարհային դեպարտամենտը։ «Վարդենյաց, Սպիտակի, Տիգրանաշենի և Սարավանի լեռնանցքները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ...

Կարդալ ավելին »

Հորդանանի Շոուբակ ամրոցում հայտնաբերվել են 17-18-րդ դարերի հայերեն արձանագրություններ

Հորդանանի Շոուբակ ամրոցում հայտնաբերված հայերեն արձանագրությունները, ըստ նախնական տվյալների, կարող են թվագրվել 17-18-րդ դարերով։ Այդ մասին Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի ընդլայնված սեմինարի ժամանակ հայտարարեց ամբիոնի վարիչ, հնագետ Համլետ Պետրոսյանը, որը վերջերս է վերադարձել Հորդանանից։ Նա պատմեց, որ արձանագրությունները, որոնց մասին ինքն առաջին անգամ հայտնել էր Facebook-ի իր էջում նոյեմբերի 28-ին, այս տարվա օգոստոսին հայտնաբերել են Ֆլորենցիայի համալսարանի գիտնականները։ Համլետ ...

Կարդալ ավելին »

Ռեկորդային` 886 միլիարդ դոլար․ ԱՄՆ սենատը հաստատել է 2024-ի պաշտպանական բյուջեն

ԱՄՆ կոնգրեսի սենատը հաստատել է երկրի 2024 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագիծը ռեկորդային՝ 886,3 միլիարդ դոլարի չափով։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Գրեթե 3100 էջից բաղկացած փաստաթուղթը նախատեսում է 886 միլիարդ հատկացնել պաշտպանական ծախսերին, ինչը 3 %-ով ավելի է, քան նախորդ ֆինանսական տարում։ Պաշտպանական բյուջեի նախագծով նախատեսվում է 5,2 %-ով բարձրացնել զինծառայողների աշխատավարձը, գնել նավեր, սպառազինություն և ինքնաթիռներ։ Նախատեսվում է ...

Կարդալ ավելին »

Հայտնի են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցները

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի բոլոր թիմերը հայտնի են։ Խմբային փուլի արգելքը հաղթահարել են հետևյալ թիմերը` «Բավարիա», «Բորուսիա Դորտմունդ», «Մանչեսթեր Սիթի», «Արսենալ», «Ռեալ Մադրիդ», «ՊՍՎ Էյնդհովեն», «Նապոլի», «Ինտեր», «Լացիո», «Աթլետիկո Մադրիդ», «Ռեալ Սոսիեդադ», «Բարսելոնա», ՊՍԺ-ն, «Լայպցիգ», «Պորտու»։Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 18-ին:

Կարդալ ավելին »
ajax-loader