Ավարտվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճեմուղու բարեկարգումը: Այս մասին նշվել է այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Ճանապարհահատվածը ավտոկայանատեղիի չվերածելու համար հանձնարարվել է պարեկային ծառայության հետ համապատասխան աշխատանքներ տանել: Նշվել է, որ այս շաբաթ կմեկնարկի Ալ. Թամանյանի հուշարձանի հարակից տարածքի բարեկարգումը:
Կարդալ ավելին »Author Archives: admin
Երևանում տնկվել են 200 արժեքավոր ծառատեսակ և 6000 թուփ, էտվել է 11391 ծառ
Տնկարանային տնտեսության ընդլայնման, զարգացման, արդիականացման միջոցառումները բաժանված են 3 փուլի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը: Նրա խոսքով, տնկարանի՝ շուրջ 3000 խմ ծավալով ջրամբարը արդեն պատրաստ է, այժմ փորձարկվում է: Զուգահեռաբար ընթանում է պոմպակայանի կառուցումը, պատրաստ են նաև 2000 գծմ ցանկապատի հիմքերը: Շուրջ 15 հեկտարում ...
Կարդալ ավելին »Համացանցի հայկական տիրույթում ակտիվացել են ֆիշինգային հարձակումները․ ինչպես պաշտպանվել
Համացանցի հայկական տիրույթում կրկին ակտիվացել են ֆիշինգային հարձակումները։ Հարձակումները կազմակերպվում են հայկական բանկերի անունով կեղծ կայքերից ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների անունից։ Այդ մասին տեղեկացնում են Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից: «Որևէ կայքում ձեր բանկային, անձնական տվյալները լրացնելուց առաջ համոզվեք, որ նշված հարթակը տվյալ ֆինանսական կազմակերպության պաշտոնական կայքն է։ Ֆիշինգային հարձակումների զոհ չդառնալու համար կարող եք ծանոթանալ գործակալության կազմած ուղեցույցին»,- ասված է հաղորդագրության ...
Կարդալ ավելին »32 հարկ վճարողի մոտ արձանագրվել է անկանխիկ գործառնությունների մասին օրենքի խախտում
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. նոյեմբեր ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: ՊԵԿ-ից հայտնում են, որ 2023 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 32 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 14․3 մլն դրամի ...
Կարդալ ավելին »Մեկ շաբաթում գրանցվել է 140 արտակարգ դեպք՝ 8 ինքնասպանության փորձ, 54 հրդեհ. զոհվել է 6 մարդ
Դեկտեմբերի 11-ից 17-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 399 դեպք, որից 140-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 54, երկրաշարժի, պայթյունի, որոնողափրկարարական, ձնաբքի՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման, քարաթափման, մերկասառույցի՝ 3-ական, փլուզման, թունավորման՝ 5-ական, կեղծ ահազանգի՝ 6, ինքնասպանության փորձի՝ 8, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 64, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 149, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 26, հրդեհի կեղծ կանչի՝ 20 և 49 այլ դեպքեր: Եղանակային պայմաններով ...
Կարդալ ավելին »Երևան թռչող «Բոինգը» վերադարձել է Շերեմետևո՝ շասսիի հետ կապված խնդիրների պատճառով
Երևան մեկնող Boeing 737 ինքնաթիռը, որն ուներ վայրէջքի սարքերի հետ կապված խնդիրներ, բարեհաջող վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։ «Boeing 737-ը սովորականի պես վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Ինքնաթիռի վերադարձի պատճառը եղել է առջևի շասսիի կառավարման սենսորի խափանումը:
Կարդալ ավելին »Հյուսիսային Կորեան մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել, որը ԱՄՆ-ին հարվածելու պոտենցիալ ունի
Հյուսիսային Կորեան երկուշաբթի եւս մեկ մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել, որը ԱՄՆ-ին հարվածելու պոտենցիալ ունի, նշել են Սեուլի եւ Տոկիոյի պաշտոնատար անձինք, տեղեկացրել է AFP-ն։ Արձակումը հաջորդել է փոքր հեռահարության հրթիռի կիրակնօրյա փորձարկմանը։ Հարավային Կորեայի զինվորականները հայտնել են, որ հրթիռի արձակումը Փհենյանից հայտնաբերել են երկուշաբթի առավոտյան, այն թռել է 1 000 կիլոմետր եւ հայտնվել Արեւելյան ծովում, որը հայտնի է նաեւ ...
Կարդալ ավելին »Վարդան Ղուկասյանի կողմից կոռուպցիոն չարաշահումներ, հարազատների ներգրավմամբ փողերի լվացում կատարելու դեպքերով նախաքննությունն ավարտվել է
Ավարտվել է Գյումրու համայնքի նախկին ղեկավար Վարդան Ղուկասյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու միջոցով Գյումրի համայնքում գտնվող երկու տասնյակից ավել անշարժ գույք օտարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Վ․ Ղուկասյանը, 1999թ․ նոյեմբերից մինչև 2012թ․ հոկտեմբերը հանդիսանալով Գյումրու քաղաքային համայնքի ղեկավար, ...
Կարդալ ավելին »Ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաները կարող են մաքսազերծվել նաև Երևանի, Վանաձորի և Սիսիանի մաքսատներում
Թեթև մարդատար տրանսպորտային միջոցները, պետական աջակցության ծրագրի շրջանակում, դեկտեմբերի 18-ից սկսած կարող են մաքսազերծվել նաև Երևանի, Վանաձորի և Սիսիանի մաքսատներում։ Այդ մասին հայտարարությամբ հայտնել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։ «Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցները, պետական աջակցության ծրագրի շրջանակում, 2023 թ. դեկտեմբերի 18-ից սկսած կարող են մաքսազերծվել նաև․ ...
Կարդալ ավելին »Մեքսիկայում զինված հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել
Մեքսիկայի Սալվատիերա քաղաքի հյուրանոցներից մեկի վրա զինված հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, ևս 11-ը` վիրավորվել։ Այդ մասին հաղորդում է El Universal պարբերականը։ Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ի վաղ առավոտյան։ Անհայտ անձինք այրել են նաև հինգ ավտոմեքենա: Տեղի վարչակազմի ղեկավարը դատապարտել է բռնությունը և ցավակցություն հայտնել զոհերի ընտանիքներին։ Նշվում է, որ զոհերը հիմնականում երիտասարդներ են։
Կարդալ ավելին »