Author Archives: admin

Էլեկտրաէներգիայի սակագինը կմնա անփոփոխ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր որոշել է, որ 2024 թվականի փետրվարի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կմնա անփոփոխ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հայտնել են, որ ձեռնարկությունների համար ամենացածր սակագինը գործում է 110 կՎտ լարման համար (մոտ 1 կՎտ/ժ ցերեկը՝ 41.98 դրամ, գիշերը՝ 37.98 դրամ), իսկ 220 կՎտ լարմամբ սնվող փոքր բիզնեսի համար սակագինը կկազմի 53,48 եւ 43,48 դրամ: Անապահով ընտանիքների համար ...

Կարդալ ավելին »

Արգենտինայի նոր նախագահն ազատում է 2023-ին աշխատանքի անցած 5000 պետծառայողի

Արգենտինայի նոր նախագահ Խավիեր Միլեյի վարչակազմը հայտարարել է, որ իր կառավարությունը չի երկարացնի 5 000 աշխատակիցների պայմանագրերը, որոնք աշխատանքի են անցել այս տարի, մինչեւ նրա նախագահ դառնալը, տեղեկացրել է AP-ն։ Այս քայլը կրճատումների եւ արժեզրկումների մեծ պլանի մի մասն է՝ Արգենտինայի դժվարություններ ունեցող տնտեսության վերականգնման նպատակով։ Այլ պետծառայողների պայմանագրերը, որոնք աշխատանքի են անցել մինչեւ 2023թ., կվերանայվեն, հայտարարել են իշխանությունները։ Քանի որ ...

Կարդալ ավելին »

Երևանում 2 բենզալցակայանի և 1 նավթամթերքի պահեստի գործունեություն է դադարեցվել. Տեսչական մարմին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացրել  Երևանի Հրաչյա Քոչար և Գյուլբենկյան խաչմերուկ հասցեում գործող  «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ»,  Տիգրան Պետրոսյան 1/4 հասցեում գործող «ՖԼԵՇ» բենզալցակայանում, ինչպես նաև Արտաշատի խճուղի, 1-ին նրբանցք 6/2 հասցեում գործող «ԽԱՉՀԱՐ» ՍՊ ընկերությանը պատկանող նավթամթերքի պահեստարանում՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։ Տեսչական մարմնից ...

Կարդալ ավելին »

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական գերության մեջ պահվող հայերին

Դեկտեմբերին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության աշխատակիցները Բաքվում նորից այցելել են բոլոր հայերին, որոնց անունները կազմակերպությանը հաստատվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Այդ մասին տեղեկացրել է ԿԽՄԿ երեւանյան պատվիրակության հաղորդակցային ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Այցելությունները տեղի են ունեցել մեկ-մեկ ձեւաչափով, Հայաստանում ընտանիքների հետ կապվելու հնարավորություն է ստեղծվել։ Զառա Ամատունին նաեւ տեղեկացրել է, որ այցելության ընթացքում նրանց հանձնվել են ծանրոցներ ընտանիքների կողմից։ ...

Կարդալ ավելին »

Սիսիանի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում զենք-զինամթերք է հանձնվել

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Ոստիկանությունից հայտնում են, որ հերթական արդյունքը գրանցել են ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախույզները։ Բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 15-ին Սիսիան քաղաքի մի բնակիչ բաժին էր բերել «ՊԿ» և «Սև նետ» տեսակի 4 հրազեն, «Սև նետի» փամփշտակալ՝լիցքավորված 25 փամփուշտով, և 2 պահեստատուփ, ինչպես նաև 12,7 ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների ⅓-րդն աշխատում է ՀՀ կրթական համակարգում

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 400 ուսուցիչներ՝ տեղահանված ուսուցիչների ⅓-ը, աշխատում է Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում: Այդ մասին տարեվերջյան ասուլիսում հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Նրանցից ավելի քան 200-ը գործուղվել են մարզեր, և նրանց աշխատավարձի 30 տոկոսի չափով հավելավճար է տրամադրվում։ Իսկ Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի մի քանի համայնքներում, բացի հավելավճարից, ստանում են նաև ամսական 50 հազար ...

Կարդալ ավելին »

Կոնգոյում առնվազն 22 մարդ է զոհվել տեղատարափ անձրևների հետևանքով

Առնվազն 22 մարդ է զոհվել դեկտեմբերի 26-ին Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության (ԿԴՀ) Կենտրոնական Կասայի նահանգում տեղատարափ անձրևների հետևանքով։ Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։ Ըստ գործակալության տվյալների՝ անձրևը հեղեղումների և սողանքների պատճառ է դարձել։ Նահանգապետը Reuters-ին հայտնել է, որ ամենամեծ հարվածին ենթարկվել է Կանանգայի շրջանը։ Կենտրոնական Կասայիի կառավարությունը կգնահատի արտակարգ պատահարի պատճառած նյութական վնասը:

Կարդալ ավելին »

ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է այն բուհերի ցանկը, որոնց վճարովի համակարգում ընդգրկված ԼՂ սովորողներին տրվելու է ուսման վարձի փոխհատուցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է այն ուսումնական հաստատությունների ցանկը, որոնց վճարովի համակարգում մինչև 2023թ․ սեպտեմբերի 19-ն ընդգրկված ԼՂ սովորողներին տրվելու է ուսման վարձի փոխհատուցում։ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ուսման վարձի փոխհատուցում տրամադրվելու է 2023-24 ուսումնական տարվա համար․ 1) 1-ին կիսամյակի համար տվյալ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսի չափով, անկախ նախորդ ուսումնական տարվա արդյունքում ձևավորված միջին որակական ...

Կարդալ ավելին »

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան։ Իրանի ԱԳ նախարարի օդանավը քիչ առաջ վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում։ Սյցի շրջանակներում նախատեսված է Իրանի ԱԳ նախարարի հանդիպումը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, որից հետո երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 27-12-23

NYMEX բորսայի դեկտեմբերի նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.Ոսկու գինն աճել է 0.04%-ով և կազմել 2075.80 դոլար, արծաթի գինը նվազել է 0.81%-ով և կազմել 24.47 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.18%-ով և կազմել 982.60 դոլար:Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առեւտուրը շարունակվում ...

Կարդալ ավելին »
ajax-loader