Նախորդ տարվա վերջ կառավարությանն է ներկայացվել սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ հայեցակարգը, որի մի մասը քննարկվել և հաստատվել է խորհրդի կողմից, մյուս մասը՝ հանձնաժողովն է հաստատել։ Այսօր՝ հունվարի 8-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը` նշելով, որ այս ամսվանից սկսելու են բուն հայեցակարգի քննարկումը։ Ամփոփելով սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի նիստերի աշխատանքը՝ նախարարը ասաց, ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Ճապոնիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 168-ի
Ճապոնիայում հունվարի 1-ից շարունակվող երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 168-ի։ Այդ մասին են վկայում Ճապոնիայի իշխանությունների հրապարակած տվյալները։ Տարերքից տուժած տարածաշրջանների բնակիչների թիվը, որոնց հետ տեղական արտակարգ ծառայությունները չեն կարողանում կապ հաստատել, հասել է 323-ի։ Ավելի քան 560 մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել շարունակվող ստորգետնյա ցնցումների հետևանքով։ Երկրաշարժերն ամենամեծ վնասը հասցրել են Իսիկավայի պրեֆեկտուրային. Այնտեղ առնվազն 1 370 ...
Կարդալ ավելին »Իսրայելական բանակը գրոհել է Լիբանանում «Հզբոլահի» օբյեկտների վրա
Իսրայելի զինվորականները Լիբանանում գնդակոծել են «Հզբոլահ» շարժման բազմաթիվ օբյեկտներ։ Այյդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ «Գիշերն Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հզբոլահի» բազմաթիվ օբյեկտների: Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարված են հասցրել Մարվահինա շրջանում գտնվող «Հզբոլահի» ռազմական համալիրին, ինչպես նաև Այթա ալ-Շաբ շրջանի հրթիռային կայանքին ու ահաբեկչական ենթակառուցվածքին»,-ասվում է հաղորդագրության մեջ: «Անցած օրվա ընթացքում իսրայելական ռազմաօդային ...
Կարդալ ավելին »Գրիգոր Մինասյանը մանրամասներ ներկայացրեց նոր ՔԿՀ-ի կառուցման նախագծի մասին
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը մանրամասներ ներկայացրեց Հայաստանում նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման նախագծից։ «Այս տարի ունենք վերջնական մոդելը և տիպը, թե ինչ բանտ ենք ուզում ստանալ։ Ունենք հայտարարված մրցույթ, և հաղթած ընկերությունը երկու-երեք ամսվա ընթացքում կտրամադրի գեոլոգիական և գեոդեզիական եզրակացությունը, ինչից հետո կմտնենք նախագծահաշվարկային մրցույթի հայտարարման փուլ»,- այսօր՝ ունվարի 8-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մինասյանը։ Նոր քրեակատարողական հիմնարկը նախատեսվում է շահագործման հանձնել ...
Կարդալ ավելին »ԳԱԱ-ում հայտնաբերել են ալցհայմերի հիվանդությանը նպաստող ագրեգատների գոյացումը կանխարգելող միջոցներ
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում հետազոտվել են ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում սինթեզած երկու նոր միացություններ` N-բենզոիլ-DL-վալինիդիմեթիլամինոէթիլամիդիյոդմեթիլատ (TVA) և 1-(2-դիէթիլամինոէթիլի)-2-ֆենիլ-4-բենզիլիդեն-5-իմիդազոլոն (TVS): Ինչպես տեղեկանում ենք ԳԱԱ-ի տարածած հաղորդագրությունից, այդ միացություններն ընկճում են ալցհայմերի հիվանդության զարգացմանը նպաստող ացետիլխոլինէսթերազ և բուտիրիլխոլինէսթերազ ֆերմենտների ակտիվությունները: Ալցհայմերի հիվանդության հիմքն ամիլոիդ բետա պեպտիդների պաթոլոգիական ակտիվությունն է: Մասնավորապես, ամիլոիդ բետան թունավոր ...
Կարդալ ավելին »Սաուդյան Արաբիան նվազեցրել է նավթի գները բոլոր տարածաշրջաններում
Սաուդյան Արաբիայի պետական Saudi Aramco ընկերությունը նվազեցրել է Arab Light տեսակի նավթի փետրվարյան մատակարարումների գները բոլոր տարածաշրջաններում՝ պահանջարկի նվազման ֆոնին: Այդ մասին հաղորդել է Bloomberg-ը: Գործակալության տվյալներով՝ ասիական շուկաներ մատակարարումների համար գինը մեկ բարելի դիմաց նվազել է 1,5-2 դոլարով։ Բացի այդ, գները նվազել են Հյուսիսարևմտյան Եվրոպայի, Միջերկրածովյան տարածաշրջանի և Հյուսիսային Ամերիկայի համար: Նշվում է, որ փետրվարին և մարտին նավթի սպառման նվազում ...
Կարդալ ավելին »Հունվարի 15-ից մետրոյի երթևեկելի գիծ դուրս կբերվի ևս մեկ 3 վագոնանի շարժակազմ
Հունվարի 15-ից մետրոյի երթևեկելի գիծ դուրս կբերվի ևս մեկ 3 վագոնանի շարժակազմ՝ դառնալով չորրորդ 3 վագոնից բաղկացած շարժակազմը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի Մետրոպոլիտենը։ «Այս պահին երթևեկելի գծում աշխատում է 3 հատ երեք վագոնանի շարժակազմ։ Ս.թ. հունվարի 15-ին գիծ դուր կբերվի ևս մեկ 3 վագոնանի շարժակազմ՝ դառնալով չորրորդ 3 վագոնից բաղկացած շարժակազմը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նաև նշվում է, որ ...
Կարդալ ավելին »Երևանի քաղաքապետարանը կկանաչապատի Մյասնիկյան պողոտայի տարածքը
Երևանի քաղաքապետարանը նախատեսում է կանաչապատել Մյասնիկյան պողոտայի երկայնքով ձգվող տարածքները՝ ազատելով այդ հատվածում սահմանազատված տարածքները։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանը հայտնեց, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականից հետո մի քանի այց են ունեցել այդ տարածք․ նա նշեց, որ այդ հատվածում առկա է շուրջ 25 հետկար անտառապատման ենթակա տարածք՝ մինչև Երևանի կենդանաբանական այգու ...
Կարդալ ավելին »Կենտրոն համայնքի պաշտոնյաների քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան
Հիմնավորվել է, որ Տ. Մ.-ն, զբաղեցնելով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետի պաշտոնը, նույն բաժնի աշխատակից Ա. Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, տարբեր անձանցից ստացել են ընդհանուր շուրջ 1 մլն 750 հազ. ՀՀ դրամ կաշառք:Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է՝ Կենտրոն վարչական շրջանի վերը ...
Կարդալ ավելին »Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտի համար
Հունվարի 8-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Կարդալ ավելին »