Author Archives: admin

ՊԵԿ-ը կանխել է առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտների անօրինական ճանապարհով իրացնելու փորձը

Հայաստանում ծխախոտային արտադրատեսակների արտադրությամբ զբաղվող ընկերությունը ՀՀ–ից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկիր՝ Վրաստան, հայտարարագրել է «արտահանում» մաքսային ընթացակարգով՝ առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտային արտադրանք: Այդ մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից, ընդգծելով, որ հայտարարգրված ծխախոտի քաշը կազմել է շուրջ 13 տոննա: Որոշ ժամանակ անց, ընկերությունը, արտահանման նպատակով ներկայացված մաքսային հայտարարագիրը չեղարկելու համար, դիմել է  ՊԵԿ։ «Բաց թողնումը չեղարկված» կարգավիճակ ստանալուց հետո, ...

Կարդալ ավելին »

Թերի աշխատանքը պետք է ունենա իր հետևանքները․ Մինասյանը՝ վարչապետի մարզային այցերի արդյունքների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային այցերից հետո հայտնաբերված խախտումների մասով քրեական վարույթներ դեռևս հարուցված չեն։ Այսօր՝ հունվարի 8-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե վարչապետի մարզային այցերից հետո հայտնաբերված խախտումների մասով կա՞ն արդյոք հարուցված քրեական վարույթներ։ «Բոլորս տեսանք վարչապետի այցերի արդյունքում հրաժարականներ և համապատասխան պաշտոնյաների դեմ կիրառված սանկցիաներ այն առումով, որ թերի ...

Կարդալ ավելին »

ՇՎՏՄ-ն ձեռք կբերի լաբորատոր սարքավորումներ խաղալիքների որակը վերահսկելու համար

Հայաստանի շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (ՇՎՏՄ) շուկայում որակական վերահսկողության նպատակով  2023 թվականին  հավատարմագրել է թանկարժեք մետաղների լաբորատորիա, 2024 թվականին նախատեսվում է  ձեռք բերել և հավատարմագրել խաղալիքների լաբորատոր սարքավորումներ: Այդ մասին նշել է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանն՝ ամփոփելով  2023 թվականին իրականացված աշխատանքները:   Նա նշեց, որ ռիսկերի նվազեցման նպատակով հավատարմագրվել է նաև նավթամթերքի լաբորատորիան, ինչի արդյունքում ավտոմոբիլային բենզինի և դիզելային ...

Կարդալ ավելին »

ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Նորատուսում ոստիկանի ծառայողական գործունեությանը դանակի գործադրմամբ միջամտելու դեպքի վերաբրյալ

Ավարտվել է Նորատուսի 27–ամյա բնակչի կողմից, բռնություն գործադրելու սպառնալիքով, ոստիկանության ծառայողի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, հիմնավորվել է, որ 2023 թ․ դեկտեմբերի 19-ի առավոտյան Սևանա լճում Նորատուս բնակավայրի շուրջ 50 դիմակավորված բնակիչներ առերևույթ հանցավոր արարքներ են կատարել Գեղարքունիքի մարզի ջրային պարեկային ծառայողների և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների նկատմամբ։Նշված վայրում հասարակական ...

Կարդալ ավելին »

Արմեն Գրիգորյանն ու Լուի Բոնոն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունվարի 8-ին հանդիպել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյի հետ: ԱԽ գրասենյակից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը և անդրադարձել վերջին շրջանում տեղի ունեցած բանակցություններին ու դրանց շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Արմեն Գրիգորյանը մեկ անգամ ևս վերահաստատել է հայկական ...

Կարդալ ավելին »

Նադալը չի մասնակցի Ավստրալիայի բաց առաջնությանը

Իսպանացի թենիսիստ, աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը չի մասնակցի Ավստրալիայի բաց առաջնությանը: Այդ մասին հայտնել է թենիսիստը: Նադալը, որն արդեն մոտ մեկ տարի է չի մասնակցում խոշոր մրցաշարերի, բաց կթողնի «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարը` Australian Open-ը:   Նախորդ տարվա վերջին Նադալն արդեն իսկ սկսել էր մինի մրցախաղեր անցկացնել, սակայն դրանցից մեկի ժամանակ ստացել էր փոքր վնասվածք, որն էլ ...

Կարդալ ավելին »

Հռոմի ստատուտը ՀՀ-ին կօգնի ռազմական հանցագործությունները քննելիս ներգրավել միջազգային դատախազների և իրավապահների․ Մինասյան

Հռոմի ստատուտի վավերացումից հետո կան բազմաթիվ իրավական նորմատիվ ակտեր, որոնք պետք է ընդունել, կամ պետք է փոխվեն օրենքները։ Այսօր՝ հունվարի 8-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։ «Այդ առումով ուսումնասիրել ենք տարբեր երկրների փորձը, մասնավորապես՝ Վրաստանը ունի համանման օրենսդրություն, առհասարակ առանձին օրենք։ Բայց նաև չորս-հինգ առաջատար երկրների փորձ ենք ուսումնասիրել։ Եվ առաջին քայլը հենց նոր ...

Կարդալ ավելին »

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ընկերական խաղ կանցկացնի Չեխիայի հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի ազգային հավաքականի հետ։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Չեխիա-Հայաստան հանդիպումը կկայանա Պրահայում, մարտի 26-ին: Մարզադաշտի ու հանդիպման ժամի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Կարդալ ավելին »

Ադրբեջանից գերիներին վերադարձնելու համար դիվանագիտական և իրավական աշխատանքներ են տարվում․ Մինասյան

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ներկայացրեց, թե կառավարությունն ինչ քայլեր է ձեռնարկում Ադրբեջանում պահվող գերիներին վերադարձնելու հետ կապված։ Այսօր՝ հունվարի 8-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Մինասյանը նշեց, որ աշխատանքներն ընթանում են երկու ուղղությամբ՝ դիվանագիտական և իրավական։ «Դա հիմնականում արտաքին գործերի նախարարության կողմից իրականացվելիք դիվանագիտական աշխատանքն է։ Այսինքն՝ մեր դեսպանների միջոցով միջազգային հարթակներում ներկայացվել է, թե ինչ է տեղի ունեցել, ովքեր են ...

Կարդալ ավելին »

Մահացել է Pascal ծրագրավորման լեզվի ստեղծող Նիկլաուս Վիրտը

89 տարեկանում վախճանվել է շվեյցարացի գիտնական Նիկլաուս Վիրտը՝ Pascal, Modula-2 ծրագրավորման լեզուների ստեղծողը և առաջատար նախագծողը: Այդ մասին հաղորդել է Հաշվողական տեխնիկայի ասոցիացիան (АСМ): «Մեծ ցավով հայտնում ենք ծրագրավորման լեզուների ռահվիրա և Թյուրինգի մրցանակի դափնեկիր Նիկլաուս Վիրտի մահվան մասին, որը վախճանվել է 2024 թվականի հունվարի 1-ին: Վիրտը մշակել է մի շարք նորարարական համակարգչային լեզուներ` EULER-ը, ALGOL-W-ը, MODULA-ն և PASCAL-ը, որոնք հիմք ...

Կարդալ ավելին »
ajax-loader