2023 թվականին Չինաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը զանազան ոլորտներում նոր հաջողություններ է գրանցել, տարբեր մակարդակներում փոխանակումներն ավելի են ընդլայնվել։ 2024 թվականին լրանում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 75-ամյակը, ինչպես նաև Չինաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32-ամյակը։ Նայելով ապագային՝ երկու կողմերի համագործակցությունը բացում է նոր հեռանկարներ՝ առաջ քաշելով ավելի մեծ հնարավորություններ։ 2023 թվականի վերջին Պեկինում տեղի ունեցավ արտաքին գործերի ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Անձի աշխատունակությունը չկապել տարիքի հետ․ ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները
ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում այլևս կենսաթոշակառու լինելը չի կարող պատճառ դառնալ անձին աշխատանքից ազատելու համար։ «Արմենպրես»–ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը տեղեկացրեց, որ գործատուն չի կարողանալու անձի աշխատունակությունը կապել տարիքի հետ։ «Փորձը ցույց էր տալիս, որ լինում էին չարաշահումներ։ Երբ անձը հասնում էր կենսաթոշակի տարիքի, գործատուն առիթից օգտվում էր ...
Կարդալ ավելին »Հայաստանը Կոստա Ռիկայում բացում է հյուպատոսություն, առաջին պատվավոր հյուպատոսն է Կլաուդիո Մալոֆը
ՀՀ արտաքին գործերի նախարարի հրամանով Կլաուդիո Մալոֆը նշանակվել է Կոստա Ռիկայում ՀՀ պատվավոր հյուպատոս։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Մեքսիկայում Հայաստանի դեսպանությունը։ «Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը Կոստա Ռիկայում բացում է պատվավոր հյուպատոսություն՝ երկու երկրների միջև տնտեսական, մշակութային, ակադեմիական և զբոսաշրջային կապերի ամրապնդման նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կարդալ ավելին »Մահացել է գերմանական ֆուտբոլի լեգենդ Ֆրանց Բեկենբաուերը
Կյանքից հեռացել է գերմանական ֆուտբոլի լեգենդ Ֆրանց Բեկենբաուերը: Այդ մասին գրում են գերմանական ԶԼՄ-ները: 78 տարեկանում մահացել է Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի և Մյունխենի «Բավարիա»-ի լեգենդար պաշտպան Ֆրանց Բեկենբաուերը: Գերմանիայի հավաքականի կազմում Ֆրանց Բեկենբաուերը դարձել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն: Երկու անգամ արժանացել է «Ոսկե գնդակ»-ի։ Մարզչական կարիերայի ընթացքում Բեկենբաուերը գլխավորել է Արևմտյան Գերմանիայի հավաքականը, ֆրանսիական «Մարսել»-ը ու «Բավարիա»-ն:
Կարդալ ավելին »Նավթի գները նվազել են․ 09-01-24
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 2.54%-ով և կազմել 70.89 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.76%-ով և կազմել 76.35 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »LME. գունավոր մետաղների գներ․ 09-01-24
Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը նվազել է 0.44%-ով և կազմել 2253.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.56%-ով և կազմել 8402.50 դոլար, կապարի գինն աճել է 0.29%-ով և կազմել 2061.00 դոլար, նիկելի գինն աճել է 1.35%-ով և կազմել 16200.00 դոլար, անագի գինն աճել է 0.61%-ով և կազմել 24600.00 ...
Կարդալ ավելին »NYMEX. Թանկարժեք մետաղների գներ․ 09-01-24
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.03%-ով և կազմել 2039.40 դոլար, արծաթի գինն աճել է 0.47%-ով և կազմել 23.34 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.31%-ով և կազմել 946.70 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներն աճել են․ 09-01-24
ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.58%-ով և կազմել 37683.01 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.41%-ով և կազմել 4763.54 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 2.20%-ով և կազմել 14843.77 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներն աճել են․ 09-01-24
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.74%-ով և կազմել 16716.47 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.40%-ով և կազմել 7450.24 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.06%-ով և կազմել 7694.19 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.48%-ով և կազմել 1087.35 կետ:
Կարդալ ավելին »Պայմանագրային զինծառայող է սպանվել
Հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին: ՀՀ պաշտպանության նախարարություն
Կարդալ ավելին »