Author Archives: admin

Լարսը փակ է բեռնատարների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը՝ հղում անելով Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների  դեպարտամենտին և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվությանը։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կարդալ ավելին »

Երևանում մեկնարկել է Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների առանձնազրույցը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի առանձնազրույցը։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ «Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը ժամանել է ՀՀ ԱԳՆ: Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Բադալյանը: Հունաստանի ԱԳ նախարարը ...

Կարդալ ավելին »

Զորամասի պահպանության տեղամասում զինծառայողի դի է հայտնաբերվել

Հունվարի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով: Այդ մասին հայտնեցին ՀՀ ՊՆ-ից։  «Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին »

Հայաստանից ադամանդի արտահանումն աճել է

Նախորդ տարի Հայաստանից արտահանվել է 30%-ով ավելի շատ ադամանդ, քան 2022-ին: 2021-ին ստեղծվել է «Հայ-Ալմաստ» ընկերությունը, որը հումքի կոնսոլիդատոր է ադամանդ արտադրողների համար: «Հայ-Ալմաստը» 58 միլիոն դոլարի հումք է ներգրավել և տրամադրել արտադրողներին: Աճում են ադամանդի թե՛ արտադրական, թե՛ արտահանման ծավալները: Զարգանում է նաև ոսկերչությունը: Նախատեսվում է նաև ոսկու վերարտահանման պետական տուրք սահմանել:

Կարդալ ավելին »

Աշխարհում ամեն 10-րդը կիբեռհարձակման է ենթարկվել ստվերային ՏՏ-ի պատճառով․ Кaspersky

Ընկերությունները կիբեռմիջադեպերի բախվելու ռիսկի են դիմում աշխատակիցների կողմից ստվերային ՏՏ-ի՝ պաշտոնապես չթույլատրված ծրագրերի, սարքերի և այլ թվային գործիքների օգտագործման պատճառով: Խնդիրը սրվել է հեռավար զբաղվածության ձևաչափի տարածվածության ֆոնին։ Кaspersky ընկերության հետազոտության համաձայն՝ վերջին երկու տարվա ընթացքում աշխարհում ընկերությունների 77%-ը տուժել է կիբեռմիջադեպերից, ընդ որում՝ դեպքերի 11%-ը տեղի է ունեցել ընկերությունում չթույլատրված թվային գործիքների օգտագործման պատճառով: Ստվերային ՏՏ-ի հետ կապված իրավիճակը բարդանում է ...

Կարդալ ավելին »

Մեկ օրում բացահայտվել է 69 հանցագործություն. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 13 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 69 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, խարդախության՝ 8, անձնական ունեցվածքի գողության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, ֆիզիկական ներգործության և բնակարանային գողության՝ 4-ական, հոգեկան ներգործության, զենք-զինամթերքի առգրավման և վստահված գույքը հափշտակելու՝ 3-ական, խուլիգանության, ինքնիրավչության և կաշառակերության՝ 2-ական, ...

Կարդալ ավելին »

Meduza. Իրանում անցած տարի մահապատժի է ենթարկվել 600 մարդ

Գրեթե մեկ տասնամյակ Իրանում այնպիսի կոշտ բռնաճնշումներ չեն եղել, ինչպես 2023թ.։ Ավելացել է մահապատիժների թիվը, հազարավոր մարդիկ հայտնվել են ճաղերի հետեւում՝ բողոքներին մասնակցելու պատճառով, ավելի են կոշտացել օրենսդրությունը եւ իրավակիրառումը, գրել է Meduza-ն։ Փոփոխությունների գլխավոր պատճառը երկրում պահպանողական ճամբարի ամրապնդումն է, որի ներկայացուցիչները ստացել են թե՛ մեծամասնությունը խորհրդարանում, թե՛ նախագահական աթոռը։ Սակայն խնդիրը կարող է ավելի խոր լինել. 2021-2022թթ. փլուզվեց «իրանական ...

Կարդալ ավելին »

Telegram-ում կեղծ բոտը 50000 դրամ է խոստանում երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիքի. զգուշացում

Telegram-ում գործում է «социальная выплата на ребенка» անունով կեղծ բոտ, որը 50 000 դրամ է խոստանում վճարել երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիքի։ Այդ մասին ասված է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության Ֆեյսբուքի էջում: «Սա զեղծարարություն է, որի նպատակն է գողանալ անձնական ու բանկային տվյալներ։ Բոտն առաջարկելու է ընտրել բանկ ու լրացնել տվյալ բանկում ձեր ունեցած ինտերնետ բանկինգի մուտքանունն ու գաղտնաբառը կեղծ կայքում։ ...

Կարդալ ավելին »

Կադաստրային քաշքշուկները կրճատվում են․ կոմիտեն ներկայացրեց օրենսդրական փոփոխությունները

ՀՀ կադաստրի կոմիտեի համար 2023 թվականը եղել է բուռն աշխատանքային տարի, Կոմիտեն հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների մի շարք նախաձեռնություններով։ Հրավիրած ասուլիսին ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նշեց, որ դրանք նպաստել են ինչպես քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի, այնպես էլ կադաստրի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։ «Կցանկանայի առանձնացել գույքի գրանցման մասին օրենքում կատարված փոփոխությունները։ Մասնավորապես, եթե, օրինակ, քաղաքացին ցանկանում էր իր հարևանից հողատարծք ...

Կարդալ ավելին »

2024-ին դեղերի շրջանառության վերահսկումը կուժեղանա․ տեսչական մարմնի ղեկավար

2024թ. դեղերի շրջանառության վերահսկողությունը կուժեղանա։ Այս մասին հունվարի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը։ Նա պարզաբանել է, որ եթե դեղերի շրջանառության վերահսկման ոլորտում 2023թ. իրականացվել է 172 ստուգում ավելի քան 5 000 լիցենզավորված ընկերություններում, ապա 2024թ. նախատեսվում է իրականացնել 200 ստուգումից ոչ պակաս։ Նրա խոսքով՝ 2023թ. բացահայտված խախտումներն առողջապահության ոլորտում հիմնականում ...

Կարդալ ավելին »
ajax-loader