Լարսը փակ է բեռնատարների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը՝ հղում անելով Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների  դեպարտամենտին և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվությանը։ 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ajax-loader