Author Archives: admin

Նավթի գներն աճել են. 10-01-24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 2.27%-ով և կազմել 72.50 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.91%-ով և կազմել 77.81 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ. 10-01-24

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.42%-ով և կազմել 37525.16 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.15%-ով և կազմել 4756.50 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.09%-ով և կազմել 14857.71 կետ:Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ. 10-01-24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.17%-ով և կազմել 16688.36 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.32%-ով և կազմել 7426.62 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.13%-ով և կազմել 7683.96 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 1087.35 կետ:

Կարդալ ավելին »

ՄԻՊ-ը քննարկման ընթացակարգ է սկսել հրազենային վիրավորումից 2 զինծառայողի մահվան դեպքերի վերաբերյալ

Մահացու հրազենային վիրավորումով  զինծառայողների մասին տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է քննարկման ընթացակարգ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։  Միջադեպերից մեկով գրություններ են ուղարկվել  Պաշտպանության նախարարություն և Գլխավոր դատախազություն: Մյուս դեպքով ևս ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ: «Պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է, որ Զինված ուժերում նման դեպքերն անթույլատրելի են և խիստ մտահոգիչ: Չափազանց կարևոր ...

Կարդալ ավելին »

Լոս Անջելեսում կայացել է «Օսկարի» 14-րդ մրցանակաբաշխությունը

Ռեժիսոր Մել Բրուքսը, դերասանուհի Անջելա Բասեթը և կինոմոնտաժոր Քերոլ Լիթլթոնն ստացել են «Օսկար» մրցանակ կինեմատոգրաֆի բնագավառում ակնառու նվաճումների համար (պատվավոր Օսկար), արարողությունը տեղի է ունեցել հունվարի 9-ին։ Այդ մասին հաղորդել է Deadline հարթակը։ Միջոցառումը չի հեռարձակվել։ Պատվավոր «Օսկար»-ը շնորհվում է «կինեմատոգրաֆում ակնառու նվաճումների համար ամբողջ կյանքի ընթացքում, կինեմատոգրաֆիական արվեստի և գիտության զարգացման բնագավառում ունեցած բացառիկ ավանդի, ինչպես նաև ակադեմիային մատուցած ակնառու ...

Կարդալ ավելին »

Երևանն ակնկալում է Հունաստանի աջակցությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում

Հայաստանի և Հունաստանի երկկողմ օրակարգը բավականին հարուստ է բոլոր ոլորտներում։ Այդ մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Նախարարի խոսքով՝ իր հույն գործընկերոջ այցը Հայաստանի համար կարևոր էր այս ժամանակաշրջանում։ «Հայ և հույն ժողովուրդների միջև բարեկամությունը, իհարկե, գալիս է դարերի և հազարամյակների խորքից․ հայկական և հունական պետությունները սերտ համագործակցել ...

Կարդալ ավելին »

ՌԴ ներկայացուցիչները Կապանի քաղաքապետի հետ քննարկել են գլխավոր հյուպատոսության բացման հարցը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության առաջատար խմբի ղեկավար Սերգեյ Չաշչիխինը հանդիպել է Կապանի քաղաքապետ Գևորգ Պարսյանի հետ՝ քննարկելու Կապանում գլխավոր հյուպատոսություն բացման հարցը։ Ինչպես տեղեկացրին Հայաստանում ՌԴ դեսպանությունից, Չաշչիխինը շնորհակալություն է հայտնել քաղաքի ղեկավարությանը ՝ Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն հիմնելու և Կապանի ստեղծագործական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ առաջատար խմբի շփումներն ընդլայնելու ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում գործնական աջակցության համար: Մանրամասն քննարկվել են ...

Կարդալ ավելին »

Հայաստանը ԵՄ-ում առանց թույլտվության բնակվողների հարցով ստացել է 411 հետընդունման հայց

Հայաստանը Եվրամիության երկրներից նախորդ տարի ստացել է 411 հետընդունման (ռեադմիսիայի) հայցեր՝ դրական պատասխանի արժանացնելով դրանց ավելի քան 92 տոկոսը: Այդ մասին ասաց Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ավստրիայի դաշնային կառավարության միջեւ` «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման վերաբերյալ արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի ...

Կարդալ ավելին »

Հունաստանի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հունաստանի արտաքին գործերի նախարարը ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։ Հունաստանի ԱԳ նախարարին ուղեկցել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Հունաստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել հունվարի 9-ին։ Հունաստանի խորհրդարանը 1996 թվականի ապրիլի ...

Կարդալ ավելին »

Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան հատվածը փակ է կցորդով տրանսպորտի համար

Առատ ձյան պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ճանապարհային դեպարտամենտը։ «Հունվարի 10-ին՝ ժամը 10։40-ի դրությամբ, առատ ձյան պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է»,- ասված է հաղորդագրության մեջ։ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունն էլ հայտնում է, որ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում ...

Կարդալ ավելին »
ajax-loader