Հայաստանում նվազել են «հրատապ մեկ անձից» ընթացակարգով կատարվող գնումները, նախատեսվում է Գնումների մասին նոր օրենքի ընդունում: Այդ մասին ասուլիսում հայտնեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Նախարարի խոսքով՝ բազմաթիվ աշխատանքներ են տարվել գնումների քաղաքականության ուղղությամբ: «2024 թվականին մենք սկսել ենք քննարկումներ «Գնումների մասին» օրենքի փոփոխության վերաբերյալ: Մենք այս տարի շահառուների հետ ակտիվ քննարկումներ կունենանք՝ հասկանալու, թե որոնք են խնդիրները, ինչպիսին պետք է ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Շահումով խաղերի դերը տնտեսության մեջ բավականին նվազել է. նախարար
Հայաստանում տնտեսության մեջ շահումով խաղերի դերը վերջին տարիներին բավականին նվազել է: Այդ մասին ասուլիսում հայտնեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: «Մենք սովորաբար խոսում ենք նրա մասին, որ շահումով խաղերը մեծ դեր ունեն մեր տնտեսության մեջ: Մենք փորձում ենք ցույց տալ, որ այդ դերը վերջին տարիներին բավականին նվազել է»,- ասաց նախարարը: Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ 2023 թվականին արդյունքներով կլինի ավելի մեծ նվազման ...
Կարդալ ավելին »Երկու անձի մեղադրանք է առաջադրվել գույք ոչնչացնելով կամ վնասելով զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչերի համար
ԱԱԾ-ից ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 328-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնված և քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննությամբ պարզվել են 55-ամյա և 40-ամյա երկու տղամարդկանց կողմից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր անելու դեպքերի մի շարք էական հանգամանքներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քննությամբ ...
Կարդալ ավելին »Երևանում կցուցադրվի Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ դիցուհու արձանը
Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի միջև ձեռքբերված պայմանավորվածության շնորհիվ առաջին անգամ Երևանում ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ դիցուհու արձանը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ զբոսաշրջության կոմիտեն:Նշվում է, որ ցուցադրությունը տեղի կունենա 2024 թվականի սեպտեմբերին:
Կարդալ ավելին »Հութիները հայտնել են Կարմիր ծովում ամերիկյան էսկադրային ավիակրի գնդակոծման մասին
Եմենի «Անսար Ալլահ» խռովարար շարժումը (հութիներ) հայտարարել է, որ Կարմիր ծովում հրթիռային հարված է հասցրել USS Gravely էսկադրային ավիակրին։ Այդ մասին հութիների զինված ուժերը հայտարարություն են տարածել։ «Եմենի ռազմածովային ուժերը… մի քանի հականավային հրթիռ են արձակել Կարմիր ծովում ամերիկյան USS Gravely էսկադրային ավիակրի ուղղությամբ», – հայտարարությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։ Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաղորդել էր, որ ...
Կարդալ ավելին »ՀՀ պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի մոտ 48,4 տոկոսը
Հայաստանի պետական պարտքը 2023 թվականին նախնական տվյալներով կկազմի ՀՆԱ-ի (Համախառն ներքին արդյունք) մոտ 48.4 տոկոսը։ Այդ մասին ասուլիսին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը«Հայաստանի տնտեսական ներուժը 2023 թվականին ավելացել է: Եվ պետական պարտքը նախնական տվյալներով կլինի մոտավորապես 48.4 տոկոս մակարդակի վրա՝ մի փոքր ավելանալով 2022 թվականի մակարդակից: Հարկային եկամուտներն առաջանցիկ աճ են արձանագրել: Եվ մենք 2023 թվականի արդյունքներով ունենք հարկային ...
Կարդալ ավելին »NUMBEO․ Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ 7-րդ երկիրն է, իսկ Երևանը՝ 15-րդ քաղաքը․
Ըստ հանցավորության և անվտանգության ինդեքսի ամփոփ տվյալների՝ Հայաստանը պահպանել է դիրքերը աշխարհի ամենաանվտանգ 146 երկրների շարքում՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը: Այդ մասին տեղեկանում ենք միջազգային հեղինակավոր ՆԱՄԲԵՈ (NUMBEO) վերլուծական տեղեկատվական պորտալում տեղ գտած հրապարակումից: Ըստ նույն պորտալի՝ Երևանը բարելավել է դիրքերը։ Մայրաքաղաքն ամենաանվտանգ 329 քաղաքների շարքում զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը, իսկ անցած տարի 20-րդն էր։ Հատկանշական է, որ Հայաստանը և Երևանը վարկանիշային աղյուսակում ...
Կարդալ ավելին »Հայաստանի և Չեխիայի խորհրդարանների խոսնակները քննարկել են Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը
Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Չեխիայի պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները։ Մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց Աժ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ ամփոփելով Չեխիայի պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ հանդիպման արդյունքները։ «Քննարկել ենք նաև մեր երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը, առևտրաշրջանառությունը, ինչպես նաև համագործակցությունը տարբեր միջազգային հարթակներում։ Նաև տեղի ...
Կարդալ ավելին »Իրանը հայտարարել է՝ վճռական պատասխան կտա իր դեմ ցանկացած հնարավոր հարձակման
Իրանը վճռական պատասխան կտա երկրի դեմ ցանկացած հարձակման։ Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը։ Լրագրողների հետ զրույցում Ամիր Սայիդ Իրավանին նշել է, որ Իրանի հիմնարար քաղաքականությունն է «խիստ արձագանք տալ թշնամիներին, եթե նրանք թիրախավորեն երկիրը, դրա շահերը կամ քաղաքացիներին»։ Նա նաև հերքել է այն լուրերը, թե ԱՄՆ-ի և Իրանի միջև վերջին երկու օրերին հաղորդագրությունների փոխանակում է տեղի ունեցել ...
Կարդալ ավելին »Վարչապետին է ներկայացվել Պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվետվությունը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե՝ քննարկելու կոմիտեի 2023 թ. գործունեության հաշվետվությունը։ Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին: Հանգամանալից զեկուցվել է 2023 թ. կատարված օտարումների և ներդրումային պարտավորությունների մասին։ Նշվել է, որ նախորդ տարում պետական գույքի օտարման ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ