Հայաստանում 2023 թվականին իրականացված սահմանային պետական վերահսկողության արդյունքում հաջողվել է կանխել ընդունված չափորոշիչներին չհամապատասխանող ավելի շատ բեռների ներկրում, քան դրան նախորդած տարում: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը: Ըստ այդմ՝ անցյալ տարի կանխվել է արգելված բեռների 79 խմբաքանակի ներմուծում, որից 5-ը՝ փաստաթղթային, իսկ 74-ը՝ լաբորատոր ստուգման հիմնավորմամբ: Հայաստան չի ներկրվել 6740 հատ ինկուբացիոն ձու, 10774 կգ պարարտանյութ, ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Վարչապետին է ներկայացվել ՊՎԾ հաշվետվությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ հունվարի 31-ին քննարկվել է Պետական վերահսկողական ծառայության՝ 2023 թվականի գործունեության հաշվետվությունը: ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին: Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ամփոփ տեղեկատվություն է ներկայացվել 2023 թվականին պետաիրավական, տնտեսական, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, սոցիալական, գնումների գործընթացների, ստուգումների իրականացման, ռիսկերի գնահատման և վերլուծության, ինչպես նաև իրավական ...
Կարդալ ավելին »Սևանա լճի մակարդակը նվազել է 10 սանտիմետրով
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա փետրվարի 1-ի համեմատ նվազել է 10 սանտիմետրով: «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ից հայտնում են, որ 2024 թվականի փետրվարի 1-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 15 սանտիմետր բարձրության վրա՝ 2023 թվականի նույն օրը գրանցված 1900 մետր 25 սանտիմետր նիշի դիմաց։ 2024 թվականի հունվար ամսի ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 6 ...
Կարդալ ավելին »Ամբողջությամբ զրոներով համարանիշները փետրվարի 1-ից հանվել են աճուրդի
Ամբողջությամբ զրոներով ավտոմեքենաների համարանիշները փետրվարի 1-ից հանվել են աճուրդի։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսօրվանից զրոներով համարանիշները հանվել են էլեկտրոնային աճուրդի։ Մեր խնդիրն այն է, որ պետական բյուջե հնարավորինս շատ և հնարավորինս մեծ թիվ մուտք արվի։ Գիտենք, որ նման համարանիշների սիրահարները Հայաստանում շատ են, այնպես որ բարի ժամանց ենք մաղթում բոլորին»,- ասաց վարչապետը։ Ավտոմեքենաների հաշվառման առանձնահատուկ ...
Կարդալ ավելին »Հայաստանի կառավարությունը գնումների մասին նոր օրենք կմշակի
Հայաստանի կառավարությունը գնումների մասին նոր օրենքի մշակման գործընթաց է սկսել։ ՀՀ կառավարության նիստի մեկնարկին այս մասին ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ օրեր առաջ ֆինանսների նախարարությունը նամակ է ուղարկել բոլոր շահագրգիռ նախարարություններին՝ խնդրելով ներկայացնել իրենց առաջարկները։ «Առաջիկայում խորհրդակցություններ կանցկացնենք ինչպես պետական մարմինների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների և տնտեսավարողների հետ, որպեսզի նախանշենք այն բոլոր փոփոխությունները, որոնք ուզում ենք ...
Կարդալ ավելին »Շվեյցարիայի կառավարությունը հաստատել է ՆԱՏՕ-ի հետ կապերն ամրապնդելու ուղենիշը
Շվեյցարիան, չնայած իր չեզոք կարգավիճակին, մտադիր է ամրապնդել կապերը ՆԱՏՕ-ի հետ, ինչը ենթադրում է նաև այդ երկրի զինվորականների ընդգրկուն մասնակցությունը դաշինքի զորավարժություններին և բանակի օպերատիվ համատեղելիության կատարելագործում: Այդ մասին ասված է Շվեյցարիայի կառավարության կողմից հավանության արժանացած «2024-2027 թթ․ արտաքին քաղաքական մարտավարություն» փաստաթղթում: ՏԱՍՍ-ի կողմից ներկայացված մեջբերումից հետևում է, որ Շվեյցարիան վճռականորեն տրամադրված է ամրապնդելու ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսությունը և գործուն համագործակցությունը: ...
Կարդալ ավելին »Կառավարությունն Արաքս գետից ջուրը կտեղափոխի Մեծամորի գետավազան
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 1-ի նիստում Ախուրյանի ջրավազանային տարածքի ստորերկրյա ջրերի մակարդակի նվազման հետևանքները մեղմելու մասին որոշում կայացրեց: Նախագծով առաջարկվում է Ախուրյանի ջրավազանային տարածքի ստորերկրյա ջրերի մակարդակի նվազման հետևանքները մեղմելու նպատակով Արաքս գետից ջուրը տեղափոխել դեպի Մեծամորի գետավազան՝ առանց հասույթի ձևավորման: Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ սակավաջրությամբ և ստորերկրյա ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության ազդեցությամբ պայմանավորված, դիտվում է ջրային ...
Կարդալ ավելին »Ադրբեջանցի ու հայ «էկոակտիվիստների» համատեղ պայքարը տալիս է պտուղներ, իսկ ԱԱԾ-ն լուռ է․168
168.am-ը գրում է․ «Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, որ 22 երկրների 49 ոչ կառավարական կազմակերպությունների (ՀԿ-ներ) էկոակտիվիստներ հանդես են եկել հայտարարությամբ առ այն, որ Հայաստանի հանքարդյունաբերության իրականացումն ուղեկցվում է միջազգային բնապահպանական նորմերի ու չափանիշների խախտումներով: Ըստ Report.az-ի՝ նրանք պահանջում են Հարավային Կովկասի տարածաշրջանի բնապահպանական արդարության վերականգնում: Հայտարարության մեջ Հայաստանին ու մեր երկրի հանքարդյունաբերող մասնավոր ընկերություններին կոչ է արվում պայմաններ ստեղծել, որ բնապահպանության ...
Կարդալ ավելին »Շտապօգնության աշխատակիցների վրա դանակով հարձակված եղբայրները կալանավորվել են
Ավարտվել է Երևան քաղաքի երկու բնակիչների կողմից շտապօգնության 3 աշխատակիցների նկատմամբ հոգեկան ներգործություն կատարելու, նրանց ազատությունից ապօրինի զրկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ ՔԿ-ից հայտնում են, որ 2024թ․ հունվարի 16-ին շտապօգնության 47-ամյա աշխատակցից ստացվել է հաղորդում նույն օրը՝ ժամը 03:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Գ.Մահարի փողոցի շենքերից մեկի բնակարանում կանչով տվյալ հասցե մեկնած իրենց խմբի վրա հարձակման և սպառնալիքներ հնչեցվելու ...
Կարդալ ավելին »Կառավարությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծել
Կառավարությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծել։ Կառավարության նիստին նախագիծը ներկայացրեց ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ Նրա խոսքով՝ ներկայումս համաշխարհային մակարդակով երկրներն առերեսվում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության նվազեցման հետ կապված մարտահրավերների հետ և Հայաստանը ևս անմասն չէ այդ գործընթացին։ ՆԳ նախարարը հատկանշական է համարում այն, որ հատկապես վերջին տարիներին համացանցը կտրուկ փոխել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության աշխարհագրությունը՝ տրամադրելով ապօրինի ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ