Ամբողջությամբ զրոներով համարանիշները փետրվարի 1-ից հանվել են աճուրդի

Ամբողջությամբ զրոներով ավտոմեքենաների համարանիշները փետրվարի 1-ից հանվել են աճուրդի։

Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Այսօրվանից զրոներով համարանիշները հանվել են էլեկտրոնային աճուրդի։ Մեր խնդիրն այն է, որ պետական բյուջե հնարավորինս շատ և հնարավորինս մեծ թիվ մուտք արվի։ Գիտենք, որ նման համարանիշների սիրահարները Հայաստանում շատ են, այնպես որ բարի ժամանց ենք մաղթում բոլորին»,- ասաց վարչապետը։

Ավտոմեքենաների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդին կարելի է մասնակցել հետևյալ հղումով։

ajax-loader