Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում արած հրապարակմամբ անդրադարձել է Իտալիայի սուպերգավաթի եզրափակիչում տարած հաղթանակին։ Նա լուսանկարներ է հրապարակել խաղից եւ գրառել․ «Սուպերչեմպիոններ»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը չեմպիոն «Նապոլիին» հաղթել էր 1:0 հաշվով ավելացված ժամանակում արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի խփած գոլի շնորհիվ։ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։ Նա նվաճեց 23-րդ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
ՔՈԱՖ Սմարթ կենտրոն՝ Գորիսում․ 6000 երիտասարդ կներգրավվի տարբեր ծրագրերում
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը Գորիսում կառուցելու է ՔՈԱՖ Սմարթ կենտրոն: Ծրագրի պատասխանատուները Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին և համայնքապետարանի աշխատակիցներին ներկայացրել են ծրագրի բովանդակությունը, սպասվելիք գործողությունները: ՔՈԱՖ Սմարթ կենտրոնի կառուցման համար համայնքն արդեն հողատարածք է տրամադրել ֆուտբոլի մարզադաշտի հարևանությամբ։ Կենտրոնը կունենա կրթական, մշակութային, մարզական, նաև գյուղատնտեսական ու սոցիալ-ձեռնարկատիրական բաղադրիչներ: Ավելի քան 6000 երեխա ու երիտասարդ հնարավորություն կունենան ներգրավվել ամենատարբեր կրթական ծրագրերում՝ ...
Կարդալ ավելին »ՊԵԿ-ը մաքսանենգության 393 դեպք է բացահայտել
Հ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2023 թվականին ևս հետևողական է եղել մաքսային իրավախախտումների դեմ պայքարում: Նախորդ տարվա ընթացքում ՄԴՊՎ-ն հայտնաբերել է մաքսանենգության 393 դեպք, ինչը գերազանցում է 2022 թվականի ցուցանիշը 11.97%-ով (2022-ին բացահայտվել է 351 իրավախախտում): Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, հանրապետությունում առավել շրջանառվող թմրամիջոցների բացահայտումների մասով արձանագրվել է էական աճ, ինչը վերջին տարիների բացահայտումների լավագույն ցուցանիշն է: 2023 թվականին, ընդհանուր ...
Կարդալ ավելին »Պաշտպանության ծախսերը կավելանան 81%-ով. ֆինանսների նախարարություն
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թվականին պաշտպանության ոլորտին հատկացնել շուրջ 557 միլիարդ դրամ, ինչը 6%-ով ավելի է, քան 2023 թվականի համար կառավարության ճշտված ծրագրով նախատեսված ցուցանիշը: Տվյալը «Ֆեյսբուքի» էջում ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարությունը։ Ըստ աղբյուրի՝ 2020 թվականի համեմատ 2024 թվականին պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսվում է ավելացնել 81%-ով։ Նշվում է, որ 2024 թվականին պաշտպանության ոլորտին կհատկացվի պետական բյուջեի ծախսերի ավելի քան ...
Կարդալ ավելին »Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կթողարկի Շառլ Ազնավուրի երգերի գործիքային մշակումները
Մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակի առթիվ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կթողարկի Շառլ Ազնավուրի երգերի գործիքային մշակումները թավջութակի և նվագախմբի համար: Այդ մասին հաղորդագրություն է հրապարակվել նվագախմբի «Ֆեյսբուք»-ի էջում: Սիմֆոնիկ նվագախումբը մշակումները կթողարկի՝ համագործակցելով ֆրանսիացի թավջութակահար Կամիլ Թոմայի, «Գրեմմի»-ի բազմակի մրցանակակիր, հնչյունային ռեժիսոր, երաժշտական պրոդյուսեր Քրիստոֆեր Ալդերի հետ: Մշակումները կթողարկվեն Deutsche Grammophon ձայնագրման ընկերության պիտակով:
Կարդալ ավելին »Երևանի քաղաքապետարանի՝ Բուզանդի 1/3-ում տեղակայված քաղաքացիների սպասարկման գրասենյակը ժամանակավորապես չի գործելու
Երևանի քաղաքապետարանի՝ Բուզանդի 1/3 հասցեում տեղակայված քաղաքացիների սպասարկման գրասենյակը, աշխատակիցների շրջանում սուր շնչառական վարակների տարածվածությամբ պայմանավորված, ժամանակավորապես չի գործելու:Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։«Մինչ գրասենյակի վերագործարկումը քաղաքացիներին կսպասարկի Արգիշտի 1 հասցեում (գլխավոր մասնաշենք) գտնվող գրասենյակը: Ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելին »ԵՄ առաքելության ղեկավարը և Ավստրիայի դեսպանը դիտարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին
ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հայ ադրբեջանական սահմանին պարեկության ընթացքում ընդունել է Հայաստանում Ավստրիայի դեսպան Թոմաս Մյուլմանին։ Այդ մասին նշված է Հայաստանում ԵՄ առաքելության X-ի միկրոբլոգում տարածված հաղորդագրության մեջ։ «Չնայած եղանակային պայմաններին՝ առաքելությունը շարունակում է տեղանքի պարեկություն»,- ասված է գրառման մեջ։ #EUMA Head of Mission Markus Ritter hosted Ambassador of Austria to Armenia, Thomas Mühlmann on patrol. Regardless of the weather conditions, the Mission continues its patrolling activities on the ground.@AustriaInGe @BMI_OE @EU_Armenia pic.twitter.com/paz08QpgeX— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) January ...
Կարդալ ավելին »Նավթի գներն աճել են. 23-01-24
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 2.24%-ով և կազմել 74.77 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 2.39%-ով և կազմել 80.03 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են. 23-01-24
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.25%-ով և կազմել 2028.70 դոլար, արծաթի գինն աճել է 0.45%-ով և կազմել 22.40 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.24%-ով և կազմել 907.90 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Bitcoin-ի փոխարժեքը նվազել է
Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները հունվարի 23-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 2.96%-ով և կազմել 16,197,220.40 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 2.90%-ով և կազմել 39,978.33 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 3.55%-ով և կազմել 2,343.97 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.058629444 (-0.67%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 0.43%-ով և կազմել 234.89 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.005875263 ...
Կարդալ ավելին »