ՊԵԿ-ը մաքսանենգության 393 դեպք է բացահայտել

Հ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2023 թվականին ևս հետևողական է եղել մաքսային իրավախախտումների դեմ պայքարում: Նախորդ տարվա ընթացքում ՄԴՊՎ-ն հայտնաբերել է մաքսանենգության 393 դեպք, ինչը գերազանցում է 2022 թվականի ցուցանիշը 11.97%-ով (2022-ին բացահայտվել է 351 իրավախախտում):

Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, հանրապետությունում առավել շրջանառվող թմրամիջոցների բացահայտումների մասով արձանագրվել է էական աճ, ինչը վերջին տարիների բացահայտումների լավագույն ցուցանիշն է: 2023 թվականին, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել և արձանագրվել է  թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության 373 դեպք:

Առավել շրջանառվող թմրամիջոցների բացահայտումներն ըստ տարիների.

2021 թվական
քանակը / կգ
2022 թվական
քանակը / կգ
2023 թվական
քանակը / կգ
Մարիխուանա0.8610.613.00211
Մեթամֆետամին1.387.312.49
Հաշիշ0.3302.21
Ֆենտանիլ0080 հաբ
Կոկաին2.740.0781.223
ajax-loader