Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է Իրանից Հայաստանի տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք բացահայտելու ու կանխելու մասին։ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն այս մասին հաղորդագրություն է տարածել։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ կատարած 184 անձ զղջալու հիմքով ազատվել է քրեական պատասխանատվությունից
Գործուն զղջալու հիմքով ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարած 184 անձ ազատվել է քրեական պատասխանատվությունից։ Այդ մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից՝ պատասխանելով հարցին, թե գործուն զղջալու հիմքով ծանր և առանձնապես ծանր հանցագործություն կատարած քանի՞ անձ է ազատվել քրեական պատասխանատվությունից՝ համապատասխան օրենքի ընդունումից ի վեր։ «Հայտնում ենք, որ ծանր և/կամ առանձնապես ծանր հանցագործությունների կատարման համար քրեական պատասխանատվությունից գործուն զղջալու հիմքով ազատվել է 184 ...
Կարդալ ավելին »Հայաստանն ամենաշատն արտահանել է թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր ու մետաղներ
Հայաստանը նախորդ տարվա 11 ամսում՝ հունվար-նոյեմբերին, արտահանել է 6 մլրդ 946 մլն 382.5 հազար դոլարի ապրանք՝ 2022-ի հունվար-նոյեմբերի նկատմամբ գրանցելով 44.7 տոկոս աճ: Հայաստանից ամենաշատն արտահանվել են թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ, ապա մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ, երրորդ տեղում հանքահումքային արտադրանքն է: Ներմուծման ծավալներում ևս 41 տոկոս աճ է գրանցվել․ ծավալով առաջատարը մեքենաները, սարքավորումներն ու մեխանիզմներն են: Տնտեսագետները արտահանման ...
Կարդալ ավելին »Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Աբովյանի, Ճամբարակի, Գավառի, Թալինի, Արարատի, Գորիսի և Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Աբովյանի, Աշտարակի, Դիլիջանի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Վայքի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Ստեփանավանի լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման ...
Կարդալ ավելին »Տնտեսության իրական հատվածը «զիջել է» արտածին գործոնների ժամանակավոր բումին․ Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՊԵԿ հրապարակած 2023 թվականի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկին՝ գրելով. «Խոշոր հարկ վճարողների առաջին տասնյակում տեղի ունեցած որոշակի փոխատեղումների հիման վրա կարելի է ազդակների մակարդակով հպանցիկ տեսակետ ձևավորել Հայաստանի տնտեսական կառուցվածքի վերաբերյալ։ Այսպես․ ցանկը գլխավորող առաջին եռյակը նույնն է․ «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ» (ինչպես 2022-ին, 2023-ին ևս առաջինն է), «Գրանդ տոբակո» (2022-ին ...
Կարդալ ավելին »Վարդենիսում դիրքեր պահող տավուշցի երկրապահներն այցելել են սահմանային գյուղերի դպրոցներ
Բանակի տոնին՝ հունվարի 28-ին, Տավուշի մարզի ԵԿՄ կառույցի նախագահ, հրամանատար Յուրա Հարությունյանը մարտական ընկերների հետ այցելեց Վարդենիսի շրջանի Տրետուք և Կուտական գյուղերի դպրոցներ։ Ուսուցիչների և աշակերտների հետ հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում․ զրույցի թեման հայոց բանակն էր, ԶՈՒ մարտունակությունն ու զինվորների ոգին։ Յուրա Հարությունյանը շնորհակալագրեր փոխանցեց սահմանային գյուղերի մանկավարժներին և սաներին՝ նշելով, որ զինծառայողները շատ ավելի ամուր են կանգնում դիրքերում և ...
Կարդալ ավելին »Տնտեսական աճը կարճաժամկետ կարող է լինել, եթե արտաքին իրավիճակը փոխվի. Վարդան Ջհանյան
ԶՊՄԿ տնօրենի առաջին տեղակալ, «Հանքագործների և մետալուրգների միության» նախագահ Վարդան Ջհանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն արձանագրեց՝ հանքարդյունաբերության ոլորտում կա նահանջ: «Հայաստանի տնտեսական զարգացման միտումները՝ խոշոր հարկ վճարողների տնտեսական բաշխվածության համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ Վարդան Ջհանյանն այս առնչությամբ մասնավորապես նշեց. «Հանքարդյունահանող ոլորտը հիմնականում արտահանող ոլորտն է, այդ պատճառով դրամի փոխարժեքը մեծ ազդեցություն ունի ոլորտի վրա։ Վերջին մի քանի տարում տեսնում ենք դրամի ...
Կարդալ ավելին »Որտե՞ղ է «տնտեսական հեղափոխությունը», և ի՞նչ տնտեսական օգուտներ են խոստանում մեզ «խաղաղության օրակարգերը». պարզաբանում են մասնագետները
«Հայաստանի տնտեսական զարգացման միտումները՝ խոշոր հարկ վճարողների տնտեսական բաշխվածության համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ բանախոսները՝ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը և «Հանքագործների և մետալուրգների միության» նախագահ Վարդան Ջհանյանը, 168.am-ի հարցադրումներին ի պատասխան՝ անդրադարձան նաև իշխանությունների խոստացած «տնտեսական հեղափոխությանը» և «խաղաղության օրակարգերի» տնտեսական հնարավոր օգուտներին: Ի՞նչ կոնկրետ քայլեր են պետք, որպեսզի տնտեսական կառուցվածքը լինի ավելի որակյալ, արդյո՞ք այս առումով վերջին տարիներին ...
Կարդալ ավելին »Երևանում կկայանա «Գրեմմի» մրցանակակիր «Էբեն» քառյակի բացառիկ համերգը
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական հոբելյանական 25-րդ փառատոնը մեկնարկում է «Գրեմմի» մրցանակակիր ֆրանսիական հայտնի «Էբեն» քառյակի համերգով: Փետրվարի 20 -ին՝ ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում առաջին անգամ հանդես կգա «Գրեմմի» մրցանակակիր «Էբեն» քառյակը: Բազմաթիվ միջազգային մրցույթների թափնեկիր, «Տարվա անսամբլ» տիտղոսակիր քառյակն ավելի քան երկու տասնամյակների ընթացքում սահմանել է նոր չափանիշներ՝ հանդիսատեսին հանդես գալով տարբեր ժանրերի կատարումներով և նոր մոտեցումներով : Համերգի ծրագրում ...
Կարդալ ավելին »Վարդան Ջհանյան․ Ադրբեջանը թիրախավորում է ՀՀ-ում տնտեսական կայուն եւ երկարաժամկետ աճ ապահովող ոլորտները
«Կարծես թե Ադրբեջանն ավելի լավ է հասկանում մեր տնտեսությունից, քան մենք, քանի որ նրանք թիրախավորում են կարեւորագույն այն ճյուղերը՝ հանքարդյունաբերություն, էներգետիկա, որոնք երկարաժամկետ կարեւոր նշանակություն ունեն եւ որոնք ապահովում են երկարատեւ եւ կայուն տնտեսական աճ»,-այս մասին այսօր հրավիրված քննարկման ընթացքում ասաց «Հանքագործների եւ մետալուրգների միության» նախագահ Վարդան Ջհանյանը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը չի թիրախավորում Հայաստանի ներմուծող ընկերություններին, որովհետեւ ներմուծող ճյուղերը չեն ...
Կարդալ ավելին »