Author Archives: admin

2024-ից դպրոցների շրջանավարտներին գերազանցության մեդալ չի շնորհվի

2024 թվականից հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար գերազանցության մեդալի շնորհման գործընթաց այլևս նախատեսված չէ: Այդ մասին նշված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրության մեջ: ««Ուսումնական  հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգում» կատարված   փոփոխությունների համաձայն՝ այս տարվանից ...

Կարդալ ավելին »

Ինտեսիվ այգիների հիմնման պետական ծրագիրը երկարաձգում է

Կառավարությունը երկարաձգում է ինտեսիվ այգիների ստեղծման համար վարկերի սուբսիդավորման ծրագիրը։ Հերթական նիստին նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։  Նախարարի խոսքով՝ նախորդ հինգ տարիներին արդեն յոթ հազար հեկտարի ինտենսիվ այգիներ հիմնելու պայմանագրեր են կնքվել, որի ներքո գյուղատնտեսության այս ենթաճյուղում ներդրվել է ավելի քան 100 միլիարդ դրամ գումար։ «Ծրագիրը ավարտվում էր 2023 թվականին, և մենք այս որոշմամբ երկարաձգում ենք ծրագրի տևողությունը մինչև ...

Կարդալ ավելին »

Կառավարությանը հաջողվել է 95 և ավել տոկոսով բացառել սիգի ապօրինի որսը Սևանա լճում․ Փաշինյան

Կառավարությանը հաջողվել է 95 և ավել տոկոսով բացառել սիգի ապօրինի որսը Սևանա լճում։ Կառավարության հերթական նիստին այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ինչո՞ւ եմ ասում 95 և ավել տոկոսով, որովհետև այդ արգելքի շրջանում 1-2 դեպք էլի բացահայտվեց, երբ որս էր իրականացվում։ Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է նման բան տեղի ունենում, երբ այդ արգելքը գործադրվում է։ Սա տեղի է ...

Կարդալ ավելին »

Գործադիրը հաստատեց «Պետական գույքի կառավարման 2024-2026-ի ծրագիրը»

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 8-ի նիստում հաստատեց «Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագիրը»: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս  ծրագիրը նախատեսված է երեք տարվա համար: «Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագիրը Կառավարության որոշման նախագծի հավելվածներում ներկայացված են պետական մասնակցությամբ ընկերությունների, պետական գույքի նկատմամբ 2024-2026թթ-ին իրականացվող միջոցառումների, գործարքների, ինչպես նաև մասնավորեցված, օտարված, նվիրաբերված, վարձակալությամբ և անհատույց օգտագործման իրավունքով տրված օբյեկտների ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը հաստատել է Սևանա լճում սիգի որսի քանակը

Կառավարությունը հաստատել է Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակը։ Համապատասխան նախագիծը ներկայացրեց շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ «Չափաքանակը հաստատելուց հիմնվում ենք գիտությունների ազգային ակադեմիայի գիտական ուսումնասիրությունների վրա։ 2023 թվականի դեկտեմբերին ստացել ենք տվյալները, ըստ որոնց, մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ը ձկնորսները կարող են դիմել շուրջ 250 տոննա քվոտայի շրջանակում օրինական որս իրականացնելու համար։ Տեղեկացնեմ, որ 2020 թվականից ենք սկսել քվոտայի ...

Կարդալ ավելին »

Վահան Տերյանի «Կարուսելը»՝ նորովի, Վահագն Ռաշի կատարմամբ

Երգիչ Վահագ Ռաշը Տերյանի ծննդյան օրը ներկայացրել է սիրելի հեղինակի խոսքերով և Ալեքսեյ Հեքիմյանի երաժշտությամբ «Կարուսել» երգը` բլյուզային մեկնաբանությամբ։ Երգիչն իր նոր աշխատանքը մեկնաբանեց հետևյալ կերպ․ .«Ծնունդ, որ վերածնունդ ու կյանք էր բովանդակ ժողովրդի համար։ Խոսք, որ սիրտ, ուղեղ ու հոգի էր։ Գրիչ, որ անսահման ու կես բնություն էր։ Օրհնյալ է ծնունդն այն բանաստեղծի, որը, որպես հավերժության սերմնացան, հավերժաբար ժայթքեց ...

Կարդալ ավելին »

Գինու արտադրությունն աճել է 11.7%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 14,124.7 հազար լիտր գինի, որից 1,601.4 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ գինու արտադրության ծավալներն աճել են 11.7%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունն աճել է 13.3%-ով։ Միևնույն ժամանակ վիսկիի (100% սպիրտի) արտադրությունն աճել է 55.5%-ով և կազմել 873.3 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունը նվազել է ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ում 4 մետալուրգիական գործարան է կառուցվել 4 տարում․ նախարար

Հայաստանում արտահանվող սեւ եւ գունավոր մետաղների պետական տուրքերի բարձր դրույքաչափերի վեց ամսով երկարաձգումը թույլ կտա ավելացնել արտադրության մետալուրգիական ճյուղի ծավալները: Այդ մասին ԱԺ-ում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ներկայացնելով Պետական տուրքի մասին օրենքում կատարված փոփոխությունները։ Նախարարի ասելով՝ երկրի իշխանությունները օրինագիծը մշակելիս առաջնորդվել են պատրաստի արտադրանքի արտադրության երկար շղթաներ ստեղծելու, այլ ոչ թե մետաղի ջարդոն արտահանելու ...

Կարդալ ավելին »

Էլեկտրաէներգիայի սպառումը Ռուսաստանում աճել է

Էլեկտրաէներգիայի սպառումը Ռուսաստանում 2023 թվականին աճել է 1.4%-ով՝ հասնելով 1.139 տրիլիոն կՎտ/ժ-ի: Այս մասին ասել է փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը՝ Դաշնային խորհրդում ունեցած ելույթի ժամանակ։Էլեկտրաէներգիայի արտադրությունը Ռուսաստանի Դաշնությունում 2023 թվականին աճել է 1.1%-ով՝ հասնելով 1.151 տրիլիոն կՎտ/ժ-ի։2023 թվականի վերջի դրությամբ հզորությունն աճել է 0.3%-ով և կազմել 254.3 ԳՎտ։Էլեկտրաէներգիայի արտադրությունը հողմային էլեկտրակայաններում 2023 թվականին կազմել է 6.3 միլիարդ կՎտ/ժ՝ նախորդ տարվա 5.5 ...

Կարդալ ավելին »

Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 5.8%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝  2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 289,607.9 տոննա պղնձի խտանյութ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են շուրջ 5.8%-ով։ Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 17.9%-ով և կազմել 8,161.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 4.6%-ով և կազմել 23,353.5 տոննա։ Ինչ վերաբերում է մետաղագործությանը, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 15.6%-ով և ...

Կարդալ ավելին »
ajax-loader