Author Archives: admin

Երևանի քաղաքապետարանը կգործակցի «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին:  Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել առաջիկա ծրագրերի, երկաթուղու խնդիրների ու երկկողմ գործակցության վերաբերյալ: Քաղաքապետարանից հայտնում են, որ Կարևորելով կառույցի դերը երկաթուղային ցանցի զարգացման տեսակետից՝ Արմեն Փամբուխչյանը նշել է, որ համայնքը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում աջակցել ընկերությանը Երևանի տարածքում նախաձեռնված ծրագրերն իրականացնելու գործում: Շնորհակալություն հայտնելով ...

Կարդալ ավելին »

3 րոպե՝ 2 ժամվա փոխարեն. մատնահետքի փորձաքննությունը կանցկացվի նոր սարքավորմամբ

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի Հետքաբանական փորձաքննություններ իրականացնող բաժինը, շնորհիվ ձեռք բերած նոր սերնդի սարք-սարքավորման, այսուհետ կիրականացնի առավել ճշգրիտ մատնադրոշմային փորձաքննություններ։ Կենտրոնից հայտնում են, որ սարքի միջոցով մատնահետքը կսքանավորվի և կթվայնացվի էլեկտրոնային եղանակով, ինչն էլ իր հերթին կհաստատի կամ կհերքի տվյալ անձի նույնականացման փաստը։ Պետք է նշել, որ նույն հետազոտությունը նախկինում իրականացվել է մեխանիկական մեթոդով՝ անձի մատնահետքերը համապատասխան նյութերով թղթի վրա ...

Կարդալ ավելին »

Gulfood 2024․ հայկական 47 ընկերություն իր արտադրանքը կներկայացնի Դուբայում

Փետրվարի 19-23-ը Դուբայի առևտրի համաշխարհային կենտրոնում տեղի կունենա «Gulfood 2024» սննդի և խմիչքի տարածաշրջանում ամենամեծ միջազգային ցուցահանդեսը, որին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կմասնակցի միասնական հայկական տաղավարով՝ ներկայացնելով 47 հայկական ընկերության արտադրանք։ Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն՝ ցուցահանդեսին ակնկալվում է 5000-ից ավել ընկերության ցուցադրություն, ավելի քան 100 000 առևտրային ներկայացուցչի այցելություն: Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսվում են B2B հանդիպումներ, սեմինարներ և պանելային քննարկումներ։

Կարդալ ավելին »

100-ամյակը՝ «Մակդոնալդսում»․ մոտ 40 տարի ամեն օր սնվել է այնտեղ

Ամերիկյան Արեւմտյան Վիրջինիա նահանգի բնակիչ Զեն Ուայթը 100-ամյակը նշել է «Մակդոնալդս» ռեստորանում, տեղեկացրել է Business Insider պարբերականը։ Տղամարդը ծնվել է 1924թ. եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է բանակում ու զբաղվել ռադարների նորոգմամբ։ Թոշակի անցնելուց հետո մտել է ROMEO ակումբ, որի անվանման մեջ գրված է. «Թոշակառուներ, որոնք ճաշում են ռեստորանում»։ 36 տարի երկարակյացը եւ նրա ընկերներն ամեն առավոտ նախաճաշել են ...

Կարդալ ավելին »

Հայաստան ամենաշատն օգնություն են ուղարկել ԱՄՆ-ը, Իտալիան և Շվեյցարիան

Հայաստան նախորդ տարի ուղարկվել է 35 մլն 649.1 հազար դոլարի մարդասիրական օգնություն: Ամենամեծ ծավալի մարդասիրական օգնություն ուղարկած երկիրը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, հաջորդում են Իտալիան ու Շվեյցարիան: Այդ մասին են փաստում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: 2023-ին Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալը 58.8 տոկոսով նվազել է 2022-ի նկատմամբ: Նախորդ տարի ուղարկված մարդասիրական օգնության առյուծի բաժինը՝ 25 մլն 228.8  հազար դոլարը, կազմում ...

Կարդալ ավելին »

Porsche Taycan. կատարելության նոր աստիճան՝ գարնանը

Porsche-ն թարմացրել է Taycan մոդելային շարքը: Նոր տարբերակներն ավելի հզոր են, ունեն ընթացքի ավելի մեծ պաշար, ինչպես նաեւ բարելավվել են արագացման ցուցանիշներն ու լիցքավորման տեւողությունը: Իր հերթին, Style Porsche-ն կատարելագործել է դիզայնը՝ ավելի տարբերվող դարձնելով Turbo մոդելները: Բոլոր Taycan մոդելների ստանդարտ համալրումն ընդլայնվել է․ այն նաեւ ներառում է Porsche Driver Experience-ի նոր սերունդը՝ բարելավված կառավարման հայեցակարգով եւ դիսփլեյով:   Շտուտգարտ ...

Կարդալ ավելին »

Saudi Vision 2030․ Ֆինտեխ հեղափոխության գագաթնաժողով՝ Սաուդյան Արաբիայում

2024 թվականի ապրիլի 29-ից 30-ը Սաուդյան Արաբիայում կանցկացվի «Ֆինտեխ հեղափոխության գագաթնաժողովը»։ Գագաթնաժողովի նպատակն է համախմբել ֆինտեխ ոլորտի ավելի քան 500 փորձագետների եւ առաջնորդների՝ քննարկելու վերջին միտումները եւ ֆինանսական հատվածի ներդրումային հնարավորությունները: «Այս միջոցառումը հիանալի հնարավորություն է բացահայտելու անկանխիկ թագավորություն դառնալու Saudi Vision 2030-ը»,- ասել են գագաթնաժողովի կազմակերպիչները։ Vision 2030-ի հիմնական նպատակն է արագացում հաղորդել Սաուդյան Արաբիայի թվային տնտեսությունը եւ մինչեւ ...

Կարդալ ավելին »

Հայաստանում գնանկումը կազմել է 0․9%

Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնանկումը (2024թ. հունվարը 2023թ. հունվարի նկատմամբ) կազմել է 0.9%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 1.2% գնաճ: Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2024թ. հունվարին 2023թ. հունվարի համեմատ Հայաստանում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 5.8% գնանկում, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ՝ 2.2% գնաճ: Բանջարեղենի ապրանքախմբում 2024թ. հունվարին 2023թ. հունվարի համեմատ արձանագրվել է 11.6% գնանկում, իսկ ...

Կարդալ ավելին »

Չինաստանը խրախուսում է ազգային ընկերությունների՝ «կանաչ» մեքենաներ ստեղծելու նախագծերը

Չինաստանի իշխանությունները կխրախուսում են ազգային ընկերություններին գործակցել էներգիայի այլընտրանքային աղբյուրներով աշխատող մեքենաների մշակման և արտադրության մեջ: Այդ մասին հայտնում է ՉԺՀ-ի առևտրի նախարարությունը։ «Արտասահմանում համապատասխան ընկերությունների հետ համագործակցությունը պետք է ամրապնդվի՝ հաշվի առնելով տեղական պայմանները»,– ասվում է փաստաթղթում, որը հրապարակվել է երկրի ինը պետական ​​գերատեսչությունների մասնակցությամբ: Փաստաթուղթը մատնանշում է այլ երկրների հետ տեխնիկական համագործակցությունն ակտիվորեն խթանելու անհրաժեշտությունը՝ խրախուսելով չինական արդյունաբերական կազմակերպություններին ...

Կարդալ ավելին »

Հայաստանի բնակչության թիվն ավելացել է գրեթե մինչև 3 մլն

Մինչեւ  2024 թվականը Հայաստանի բնակչության թիվը հասել է 2,991 միլիոնի՝ մեկ տարում ավելանալով 1,8 տոկոսով կամ 53.4 հազարով։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։ Ընդ որում, Երևանի բնակչությունը հաշվետու տարում ավելացել է 1,4% – ով՝ գերազանցելով 1,104 մլն մարդը, այսինքն, մայրաքաղաքում կենտրոնացված է երկրի ընդհանուր բնակչության 36,9%-ը։ Վիճակագրական տվյալների համաձայն,  2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ քաղաքային բնակչությունը կազմել ...

Կարդալ ավելին »
ajax-loader