ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման պաշտոնատար անձը, զորակոչիկների օգտին գործողություններ կատարելու և հովանավորչության համար տարբեր անձանցից պահանջել և ստացել է ընդհանուր 28 հազար ԱՄՆ դոլար կաշառք: ՔԿ-ից հայտնում են, որ մասնավորապես՝ պարզվել է, որ Երևանի բնակիչ Գ. Հ.-ն, 2023 թվականի ամռանը զորակոչման ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
ՊԵԿ-ը կանխել է 7633 կգ չհայտարարագրված հագուստի ներմուծումը
ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշեն մաքսային կետ-բաժնի մաքսային ծառայողների իրականացրած ուսումնասիրության արդյունքում, հսկողություն է սահմանվել Հայաստանի Հանրապետությունում հաշվառված երեք բեռնատար տրանսպորտային միջոցների նկատմամբ: «ԵԱՏՄ մաքսային օրենսդրության պահանջների համաձայն՝ օրերս Բագրատաշեն մաքսային կետ-բաժին ժամանած բեռնատարների նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով՝ տրանսպորտային միջոցներն ուղարկվել են խորը զննման անգար։ Պարզվել է, որ տարանցման հայտարարագրերում բեռների վերաբերյալ տեղեկատվությունը ճշգրիտ չէ։ Տրանսպորտային միջոցներից մեկում մաքսային ծառայողները հայտնաբերել ...
Կարդալ ավելին »Երևանում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը. հայտարարվել է հուշարձանի նախագծի բաց մրցույթ
2024 թվականին լրանում է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակը: Այդ առիթով ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ձևավորվել է հոբելյանական հանձնաժողով, որն արդեն իսկ հաստատել է միջոցառումների ցանկը:ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ևս հավաքագրում է ստեղծագործական մտահղացումներ և գաղափարներ, որոնք կարող են ընդգրկվել հոբելյանական միջոցառումների ծրագրում: Հայտերը պետք է պարունակեն ծրագրի անվանումը, կազմակերպության անվանումը, բովանդակության հակիրճ նկարագրությունը, նախատեսվող ֆինանսավորման չափը: Հայտերի ընդունման ...
Կարդալ ավելին »Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը ...
Կարդալ ավելին »«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը դրամաշնորհային մրցույթ է հայտարարել
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը դրամաշնորհային մրցույթ է հայտարարում իրավաբանական անձանց համար: Բարեգործական հիմնադրամը մեկնարկել է օնլայն դիմում հայտերի ընդունման գործընթացը, որը կտևի մինչև ս.թ. մարտի 15-ը ներառյալ։ Ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից մեկի կամ միաժամանակ մի քանիսի զարգացմանը։ Ծրագրերը պետք է իրականացվեն բացառապես ՀՀ տարածքում։ Հիմնադրամը նախապատվություն կտա այն ծրագրերին, որոնք՝• նպաստում են ...
Կարդալ ավելին »Տարադրամի փոխարժեքները՝ փետրվարի 9-ին
Այսօր ԿԲ-ի սահմանել տարադրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 404 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 406,50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 439 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,43 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4,50 դրամ
Կարդալ ավելին »Տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցը հանվել է օրակարգից
Տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցը կհանվի Երևանի ավագանու փետրվարի 13-ի նիստի օրակարգից, տեղեկացնում է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։ «Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված ավագանու որոշման նախագիծը բավականին լայն քննարկումների առարկա է դարձել։ Ուրախալին այն է, որ քաղաքական շահարկումներից և բացահայտ ստից զատ՝ շատ զուսպ, քաղաքակիրթ և կառուցողական քննադատության ու հարցադրումների եմ հանդիպում։ Ուզում եմ վստահեցնել, որ բոլոր հարցերը և կառուցողական քննադատությունը լրացուցիչ ...
Կարդալ ավելին »Երկիր բերված լուսնային փոշին Լուսնի մասին նոր վարկածներ է պատմում
Լուսինն իր բնորոշ տեսքը ձեռք է բերել տիեզերական օբյեկտների հետ բախումների հետևանքով, որոնք նրա մակերեսին հարվածային խառնարաններ են առաջացրել։ Հետազոտողները պարզել են, որ նման գործընթացների հետևանքով առաջացած ինտենսիվ ճնշումն ու ջերմությունը փոխում են նաև Լուսնի մակերևույթի հանքային բաղադրությունը և կառուցվածքը։ Այդ փոփոխությունների վերլուծությունը օգնում է շատ բան իմանալ Երկրի արբանյակի անցյալի մասին: Վերջերս Լուսնից Երկիր է բերվել 1,73 կիլոգրամ ռեգոլիտ՝ ...
Կարդալ ավելին »Մինչև ապրիլի 14-ը Ֆինլանդիան փակ կպահի Ռուսաստանի հետ սահմանը
Ֆինլանդիայի կառավարությունը որոշել է, որ Ռուսաստանի հետ ցամաքային սահմանի անցակետերը փակ կմնան մինչև ապրիլի 14-ը։ Այս մասին հայտնել է Ֆինլանդիայի ՆԳՆ-ն։ Ռուսաստանի հետ սահմանին գտնվող ցանկացած անցակետում անհնար կլինի նաև միջազգային պաշտպանության համար դիմումներ ներկայացնելը, նշվում է հաղորդագրության մեջ։
Կարդալ ավելին »Զվարճանքի նոր տիեզերք․ Disney-ը $1,5 մլրդ-ով գնում է Epic Games-ի մի մասը
Walt Disney ընկերությունը հայտարարել է, որ կգնի Epic Games ընկերության ընդհանուր 1,5 միլիարդ դոլար արժողությամբ բաժնետոմսեր, որպեսզի խաղային և զվարճանքի նոր տիեզերք ստեղծի, որը կապված կլինի միջհարթակային Fortnite տեսախաղի հետ։ Հաղորդվում է, որ այս նոր տիեզերքը սպառողներին խաղալու, դիտելու, գնումների և շփման տարբեր եղանակներ կառաջարկի Disney-ի, Pixar-ի, Marvel-ի, Star Wars-ի, Avatar-ի և այլ տիպի բովանդակության, հերոսների և պատմությունների հետ: Չի նշվում, թե ...
Կարդալ ավելին »