Տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցը հանվել է օրակարգից

Տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցը կհանվի Երևանի ավագանու փետրվարի 13-ի նիստի օրակարգից, տեղեկացնում է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

«Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված ավագանու որոշման նախագիծը բավականին լայն քննարկումների առարկա է դարձել։ Ուրախալին այն է, որ քաղաքական շահարկումներից և բացահայտ ստից զատ՝ շատ զուսպ, քաղաքակիրթ և կառուցողական քննադատության ու հարցադրումների եմ հանդիպում։ Ուզում եմ վստահեցնել, որ բոլոր հարցերը և կառուցողական քննադատությունը լրացուցիչ քննարկման և նախագծի ստուգաբանման առիթ են դարձել՝ հենց քաղաքապետարանի ներսում, ինչով պայմանավորված խնդրել եմ քաղաքապետին հարցը հանել առաջիկա ավագանու նիստի օրակարգից՝ նախագիծն ավելի համապարփակ քննարկելու և ավագանու քննարկմանը կրկին ներկայացնելու նպատակով»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Գրիգորյանը։

Երևանի ավագանին փետրվարի 13-ի նիստում նախատեսում էր քննարկել ավտոբուսային փոխադրումների ուղեվարձը թանկացնելու հարցը։ Քաղաքային իշխանությունները Երևանում տրանսպորտից օգտվելու համար առաջարկում էին 17 սակագնային փաթեթ։

ajax-loader