Author Archives: admin

Մեր թիմի մեծ սխալն այն էր, որ հեղափոխությունից հետո հեղափոխություն չարեցինք, այդ թվում՝ Ղարաբաղի հարցում․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Լեռնային Ղարաբաղի հարցում չոր հաշվարկների և իր պատասխանատվության մասին։ Փաշինյանն այս մասին խոսեց Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ արձագանքելով այն հարցին, թե չի՞ կարծում, որ միջին վիճակագրական քաղաքացին, գուցե, ունի հարցերին իր պրիզմայով, իր տեսանկյունից նայելու հնարավորությունը, բայց նաև քաղաքական գործչի կարողությունն այն է, որ չոր հաշվարկներով և էմոցիոնալ դաշտից դուրս գտնվելով՝ ...

Կարդալ ավելին »

ՀՀ կառավարությունը քննարկում է համապարփակ անվտանգության և պաշտպանության համակարգ ներդնելու հարցը

Հայաստանի կառավարությունը քննարկում է համապարփակ անվտանգության և պաշտպանության համակարգ ներդնելու հարցը։Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ագրեսիային Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի հատվածում, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ չորս զոհ և մեկ վիրավոր։ «Բացի բանակի համակարգից, մենք ունենք նաև աշխարհազորային համակարգ, որը հետագայում պետք է զարգանա և դառնա ...

Կարդալ ավելին »

Դատախազությունը պահանջում է Հայկ Ճշմարիտյանից բռնագանձել 7 անշարժ գույք, ավտոմեքենա և 15 մլրդ դրամը գերազանցող գումար

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի փետրվարի 15-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 99-րդ հայցադիմումը: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալ Հայկ Ճշմարիտյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 7 անշարժ գույք. 1 տրանսպորտային միջոց. 2 իրավաբանական անձանցում ...

Կարդալ ավելին »

Շմոլ գազից թունավորված 6 երեխաների վիճակը գնահատվում է բավարար, 5 մեծահասակ հետազոտվել և դուրս է գրվել

Հայաստանում փետրվարի 18-ին շմոլ գազից թունավորմամբ հիվանդանոց տեղափոխված 6 երեխաների վիճակը փետրվարի 19-ին գնահատվում է բավարար, նույն դեպքով հիվանդանոց է դիմել նաև 5 մեծահասակ, նրանք հետազոտվել և դուրս են գրվել նույն օրը: Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը տեղեկացրել է, որ փետրվարի 18-ի երեկոյան շտապօգնությամբ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց տեղափոխված 6 երեխաների մոտ հաստատվել է շմոլ գազով թունավորում՝ արյան ...

Կարդալ ավելին »

Transavia-ն թռիչքներ կիրականացնի Լիոն- Երևան երթուղով

Transavia ավիաընկերությունը ապրիլի 13-ից մեկնարկելու է Լիոն- Երևան- Լիոն երթուղով չվերթերը: Ինչպես տեղեկանում ենք «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության տարածած հաղորդագրությունից, թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ (հուլիսի 3-ից սկսած՝  նաև չորեքշաբթի) օրերին:

Կարդալ ավելին »

Կառավարությունը մտադիր է ՀՀ քաղաքացիությունը պարտադիր դարձնել բնակարանային ապահովության առաջարկվելիք ծրագրից օգտվող ԼՂ բնակիչների համար

Կառավարության տեսլականը այն է, որ եթե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք վերադառնալու ցանկություն կամ հնարավորություն չունենան, ապա պետք է ամեն ինչ անել, որ նրանք մնան Հայաստանում։ Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ պլաններ ունի ՀՀ կառավարությունը՝ կապված ԼՂ-ից բռնի տարհանված քաղաքացիների հետ. արդյոք նրանք կվերադառնա՞ն ԼՂ, թե՞ ...

Կարդալ ավելին »

Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնաժամկետ է տվել պատանդների վերադարձի համար

Իսրայելի ռազմական կաբինետի անդամ Բենի Գանցը նախազգուշացրել է, որ եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը մինչև մարտի 10 ազատ չարձակի Գազայում պահվող բոլոր պատանդներին, ապա Ռաֆահ քաղաքում ցամաքային գործողություն կսկսվի։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։ Իսրայելն առաջին անգամ է հայտարարում, որ իր զորքերը կարող են մտնել Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահ, որտեղ ապաստան է գտել շուրջ 1,5 միլիոն պաղեստինցի։ «Աշխարհը պետք է իմանա, ...

Կարդալ ավելին »

Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային 8-րդ օրը Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ

Ծանրամարտի Եվրոպայի վարկանիշային առաջնության մրցումային 8-րդ օրը Հայաստանն ունի 5 մասնակից: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնության հերթական օրը մեդալների համար կպայքարեն 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը և Սամվել Գասպարյանը: Նրանց մրցելույթը կմեկնարկի Երևանի ժամանակով 16:00-ին: Այնուհետ պայքարի մեջ կմտնի 109 կգ քաշային Պետրոս Պետրոսյանը (մեկնարկը` Երևանի ժամանակով ժամը 19:00): Մրցումային օրը կեզրափակեն 87 կգ քաշային կանայք: Հռիփսիմե Խուրշուդյանը և Տաթև Հակոբյանը պայքարի մեջ կմտնեն Երևանի ժամանակով ժամը 22:00-ին: Մինչ այս Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության ոսկե ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ նվերը՝ Գիրք նվիրելու օրվա առթիվ

Գիրք նվիրելու օրվա առթիվ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նվեր ունի ընթերցասերներին՝ Սոս Դավթյանի «ԶՊՄԿ Հանքաշխարհի լեգենդը․․․» գիրքը և հատուկ հավաքածու՝ 3 հաղթողներին։ Այդ մասին նշված է կոմբինատի ֆեյսբուքյան էջում։ Մրցույթը կամփոփվի այսօր՝ փետրվարի 19-ին, հաղթողն ընտրվելու է պատահականության սկզբունքով։

Կարդալ ավելին »

Եկամտային հարկից հիփոթեքային վարկի տոկոսադրույքների վերադարձի ծավալը ավելացել է մոտ 681 անգամ

ԱԺ պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊԿ վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է եկամտային հարկից հիփոթեքային վարկի տոկոսադրույքների վերադարձի ծավալների զգալի աճին։ ԱԺ պատգամավորը հրապարակել է ըստ տարիների վիճակագրական տվյալների սանդղակ և, մասնավորապես, գրել․ «Եկամտային հարկից հիփոթեկային վարկի տոկոսադրույքների վերադարձի ծավալը 2024թ․ հունվարին 2018թ․ հունվարի համեմատ ավելացել է մոտ 681 անգամ՝ 21,2 մլն դրամից դառնալով ...

Կարդալ ավելին »
ajax-loader