Author Archives: admin

Արտագնա աշխատանքի մեկնողները չեն հարկվի, եթե նրանց եկամուտները չգերազանցեն 12 մլն դրամը

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ՊԵԿ-ը ներկայացրել է հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նոր նախագծը։ Նշենք, որ այն վերաբերվում է արտագնա աշխատանքի մեկնողների համար կիրառվող հարկային քաղաքականությանը․ «Առաջարկվում է սահմանել, որ ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից աշխատանքային կամ աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացվող եկամուտները չեն համարվում եկամտային հարկով հարկման օբյեկտ, եթե ռեզիդենտ ...

Կարդալ ավելին »

Պապիկյանը ներկայացրել է Վ․ Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նոր պետին

Փետրվարի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և անձնակազմին ներկայացրել ռազմական ակադեմիայի նորանշանակ պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանին։ Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը գնդապետ Մանգասարյանին մաղթել է արդյունավետ ղեկավարում և նորանոր ձեռքբերումներ։Եվս մեկ անգամ կարևորելով ռազմական կրթության դերը գրագետ և պատրաստված սպայակազմի պատրաստման, մարտունակ բանակի ձևավորման գործում՝ պաշտպանության նախարարն իր շնորհակալությունն է ...

Կարդալ ավելին »

Կայացել է վարչապետ Փաշինյանի և Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի հանդիպումը

Հունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի հանդիպումը: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Ողջունելով վարչապետի այցը Հունաստան` Հունաստանի նախագահը նշել է. «Ձեր այցն արտացոլում է մեր հարաբերությունների գերազանց մակարդակը, ինչպես նաև մեր ընդհանուր կամքը, որպեսզի մեր համագործակցությունը զարգանա ու ավելի խորանա բոլոր ոլորտներում: Մեր երկու երկրները կապված են դարավոր բարեկամության և եղբայրական ...

Կարդալ ավելին »

Դեպի Ադրբեջան դրամական փոխանցումները կրճատվել են ավելի քան երկու անգամ

Դեպի Ադրբեջան դրամական փոխանցումների ծավալը 2023 թվականին կազմել է $ 1 մլրդ 655 մլն՝ 2,2 անգամ պակաս, քան 2022 թվականին: Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով Ադրբեջանի Կենտրոնական բանկը, 2023 թվականին դրամական փոխանցումների ծավալը կազմել է $1 մլրդ 655 մլն։ 2023 թվականի առաջին եռամսյակում Ադրբեջան դրամական փոխանցումների ծավալը կազմել է $ 442,1 մլն, երկրորդում՝ $ 447,9 մլն, երրորդում՝ $ 391 մլն, ...

Կարդալ ավելին »

ԶՄՊԿ-ն Robust Armenia 2024  կոնֆերանսի գործընկերն է

Մեդիամաքս մեդիա-ընկերությունը եւ Skill Event Marketing ընկերությունն այսօր հրապարակել են «Կայուն զարգացում եւ ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» խորագրի ներքո կայանալիք Robust Armenia կոնֆերանսի ծրագիրը եւ գործընկերների ցանկը: Robust Armenia 2024 կոնֆերանսի գործընկերներն են Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատը, Կոնվերս Բանկը, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը, Յունիբանկը, Գրանտ Թորնթոն Քնսալթինգը, Green Rock Management Group-ը, Philip Morris International-ը եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։ «Շնորհակալ ենք բոլոր գործընկերներին, որոնք ...

Կարդալ ավելին »

ԲՍԿ չափանիշներին չհամապատասխանող ընկերությունները մրցունակ չեն․ Արմեն Ստեփանյան

Banks.am-ի հարցազրույցը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանի հետ– ԶՊՄԿ-ն մարտի 6-ին կայանալիք «Կայուն զարգացում եւ ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» կոնֆերանսի գործընկերն է: Որո՞նք ընկերության ակնկալիքները կոնֆերանսից:– Նախ՝ ողջունելի է, որ ԲՍԿ (ESG) թեման վերջապես Հայաստանում կարեւորություն է ստանում, որ սա դառնում է օրակարգային խնդիր բիզնես եւ ոչ միայն բիզնես շրջանակների համար։ Ակնկալիքը՝ առարկայական քննարկումն է, բիզնեսի, պետության եւ ...

Կարդալ ավելին »

Հայ լողորդները հանրապետական նոր ռեկորդներ են սահմանել ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում

Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտվել է ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացված է եղել լողի և ջրացատկի մրցումներում: Լողի աշխարհի առաջնությանը 190 երկրի 2600 լողորդ է մասնակցել: Մեր երկիրը ներկայացրել են Արթուր Բարսեղյանը, Անի Պողոսյանը, Վարսենիկ Մանուչարյանն ու Աշոտ Չախոյանը։ 4×100մ ազատ ոճի խառը փոխանցալողում Հայաստանի քառյակը ցույց է տվել 3.44.29 արդյունք և գրավել է 13֊րդ տեղը։ Հավաքականի գլխավոր մարզիչ Արման Վահանյանի գնահատմամբ՝ սա բավականին լավ արդյունք ...

Կարդալ ավելին »

Փետրվարի 27-ը Տիեզերական եկեղեցու վարդապետ Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օրն է

Սուրբ Գրիգոր Նարեկացին հայ միջնադարյան հոգևորական, աստվածաբան, միստիկ բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա է, 36-րդ տիեզերական վարդապետ, համարվում է հայ գրականության վերածննդի հիմնադիրը։ Ինչպես հայտնի է, դեռևս 2015 թ. փետրվարի 23-ին Հռոմի Պապը Սուրբ Գրիգոր Նարեկացուն շնորհել էր «Տիեզերական եկեղեցու վարդապետ» տիտղոսը: Իսկ 2018թ․-ի մարտի 21-ին Վատիկանի պարտեզում կանգնեցվել էր Սրբի արձանը, որի քանդակագործն է Դավիթ Երևանցին, ճարտարապետը՝ Միքայել Հասրաթյանը։ Արձանի ...

Կարդալ ավելին »

Հայտնի է երբ տեղի կունենա Արեգակի ամբողջական խավարում

Ապրիլի 8-ին տեղի կունենա Արեգակի ամբողջական խավարում, որը կլինի ԱՄՆ-ում տեսանելի Արեգակի վերջին ամբողջական խավարումն առաջիկա 2 տասնամյակի ընթացքում՝ հաջորդը կլինի 2042 թվականի ապրիլի 20-ին, հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը։ Ըստ NASA-ի տվյալների՝ ամբողջական խավարման ընդհանուր փուլը, երբ երկինքը լիովին կմթնի, կտևի 268 վայրկյան, ստվերի լայնությունը կկազմի 199 կմ։ Այն կարելի է դիտել Մեքսիկայում, ԱՄՆ-ում և Կանադայում։ Մասնակի խավարումը ...

Կարդալ ավելին »

Գազայի հատվածում մինչև հաջորդ երկուշաբթի կլինի հրադադար․ Ջո Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հատվածում հրադադարի շուրջ համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև մարտի 4-ը։ «Ազգային անվտանգության հարցերով խորհրդականս՝ Ջեյք Սալիվանը, ինձ ասաց, որ մենք մոտ ենք: Մենք մոտ ենք, բայց դա դեռ չի արվել: Եվ ես հույս ունեմ, որ մինչև հաջորդ երկուշաբթի կլինի հրադադար»,- ինչպես գրում է CNN-ը, ասել է Ջո Բայդենը՝ ի ...

Կարդալ ավելին »
ajax-loader