Մարտի 1-ին՝ ժամը 13:35-ին, «Երևանի Լեոնիդ Ազգալդյանի անվան հ. 200 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում աշխատակիցների և աշակերտների պաշտպանության կազմակերպումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Կարդալ ավելին »Author Archives: admin
Գորիս քաղաքում երեք անձի նկատմամբ կատարված հրազենով մահափորձի դեպքի հանգամանքները պարզվել է․ ՔԿ
Պարզվել են 2024թ․ փետրվարի 2-ին Գորիս քաղաքում երեք անձի նկատմամբ կատարված հրազենով մահափորձի դեպքի էական հանգամանքներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից: «Մասնավորապես, Ոստիկանության Գորիսի բաժնում նշված օրը հաղորդում է ստացվել այն մասին, որ ժամը 12:10-ի սահմաններում Գորիս քաղաքի սրտաբանական հիվանդանոցի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն, ինչից հետո մեկ անձ հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։«Դեպքի առիթվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի ...
Կարդալ ավելին »Անօրինական տիրապետումից ազատվող հողամասերում բնակվող ընտանիքը կապահովվի ժամանակավոր կացարանով․ Փամբուխչյան
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «կարծում ենք՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ քաղաքային իշխանությունները վարում են համայնքային զավթած տարածքները երևանցիներին վերադարձնելու քաղաքականություն: Մեզ համար համայնքային և երևանցու շահը գերիշխող է, և այդ ճանապարհից շեղումներ չեն լինելու, հատկապես, որ ազատված տարածքներում նախատեսում ենք կանաչապատման ծավալուն աշխատանքներ իրականացնել: Այդ համատեքստում Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով Նոր Նորք վարչական ...
Կարդալ ավելին »Քանդվելու են Գայի պողոտայի սկզբնամասում ինքնակամ կառուցված բնակելի 8 միավոր տները:
Երևանի քաղաքապետարանի հրամանով, քանդվելու են Գայի պողոտայի սկզբնամասում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու և Վալենսիա համալիրի միջև ընկած ինքնակամ կառուցված բնակելի 8 միավոր տները: Բնակիչներն էլ տեղեկացնում են, որ քանդման մասին իրենց նախօրոք չեն ծանուցել: Երկու օր են տվել տարածքն ազատելու համար:
Կարդալ ավելին »Ավտոմեքենաները վթարվել են, ապա բախվել կայանած մի քանի մեքենայի
Փետրվարի 29-ին, ժամը 00:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան փողոցի թիվ 25 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Infiniti», «Nissan» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները, որոնք այնուհետև բախվել են կայանած «Kia», «Nissan» և «Dodge» մակնիշների ավտոմեքենաներին։ ...
Կարդալ ավելին »Բեռնիլում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարների հանդիպումը
Փետրվարի 28-ին Բեռլինում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր: ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել գերմանական կողմին հանդիպումն ու բանակցությունները հյուրընկալելու համար: Գերմանիայի ԱԳ նախարարը հանդես է եկել մամուլի համար կարճ հայտարարությամբ: Ըստ ...
Կարդալ ավելին »Մենք մշակել ենք խաղաղ լուծման 5 հիմնարար սկզբունքներով խաղաղության պայմանագիր․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իր երկիրը «հավատարիմ է խաղաղ գործընթացին»: Այս մասին նա ասել է՝ ընդունելով Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի պատվիրակությանը։ «Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո մենք հանդես եկանք խաղաղության բանակցությունների նախաձեռնությամբ, ըստ էության, մենք մշակեցինք խաղաղ լուծման 5 հիմնարար սկզբունքներ և ներկայացրինք խաղաղության պայմանագրի տեքստի նախագիծը, այսպիսով, եթե մենք խաղաղություն չենք ուզում, ինչո՞ւ ենք մենք պատրաստել ...
Կարդալ ավելին »ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարի հետ
Փետրվարի 28-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանիի հետ, հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պաշտպանության ոլորտում առկա համագործակցությանը։ Կարևորվեց երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրումը և դրա շրջանակներում երկկողմ փոխգործակցության խորացումը։
Կարդալ ավելին »Եվրախորհրդարանը 2 խիստ հայանպաստ բանաձև է ընդունել․ կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերությունը
ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Եվրախորհրդարանն ընդունեց արտաքին քաղաքականության և ԵՄ անվտանգության և պաշտպանության քաղաքականության վերաբերյալ 2 բանաձև , որոնցից յուրաքանչյուրում ԵՄ-ին կոչ է անում. Անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը: Պատրաստ լինել թիրախավորված և անհատական պատժամիջոցներ սահմանելու Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության դեմ, կասեցնել նավթի և ...
Կարդալ ավելին »Վանաձոր-Ալավերդի ճանապարհի մի հատված մասնակի փակ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Մինչև մարտի 5-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Լարսի մասին Վրաստանի ...
Կարդալ ավելին »