Author Archives: admin

Մարտի 8-ին կանայք անվճար կերթևեկեն

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Կանանց միջազգային օրը՝ Մարտի 8-ին, մետրոպոլիտենով, MAN, Higer, Ժոնգ Տոնգ, Գազել Սիթի ավտոբուսներով և տրոլեյբուսներով երթևեկող աղջիկները և կանայք ուղեվարձ չեն վճարի։

Կարդալ ավելին »

Երևանին է վերադարձվել Կասկադ համալիրի վերին հատվածը

Երևանին է վերադարձվել Կասկադ համալիրի վերին հատվածը` 11.5 հա տարածքով: Այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նա տեղեկացրեց, որ այդ հատվածում շինարարությունը դեռ խորհրդային տարիներից անավարտ է մնացել: «Քաղաքապետարանն առաջիկայում այս հատվածում ևս լայնածավալ ծրագիր կիրականացնի, որի արդյունքում համալիրը կներկայանա ամբողջական ու ավարտուն տեսքով»,- տեղեկացրեց նա: Ավինյանը հայտնեց, որ հանդիպել է ֆրանսիացի ճարտարապետ Վիլմոտի հետ, խնդրել Կասկադ այցելել, նրանք ...

Կարդալ ավելին »

Այսօրվանից դեղատոմսերը դառնում են էլեկտրոնային․Հիշեցում ԱՆ-ից

ՀՀ-ում մարտի 1-ից 470 անուն դեղ կվաճառվի էլեկտրոնային դեղատոմսերով։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստում։ Այս ծրագրի պիլոտային տարբերակը փուլ առ փուլ իրականացվել է 2022 թ․-ի հուլիսի 22-ից և ներառել է 12 հիվանդության համար 75 անուն դեղ, իսկ վեց ամիս առաջ ընդգրկվել է նաև անվճար ու ատոնյալ պայմաններով դեղորայքը։ Այս նախագծով այսօրվանից էլեկտրոնային դեղատոմսերով կվաճառվի 470 անուն դեղ, որից 375-ը անվճար ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը փոստային առաքանուց հայտնաբերել է թմրամիջոցի պարունակությամբ դեղահաբեր

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է  պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են  ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Օրերս, Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն, Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների հետ համատեղ, «ՀայՓոստ» ՓԲ ընկերության փոխանակման կենտրոնում իրականացրած հսկողության արդյունքում մաքսային զննման են ենթարկել Ֆրանսիայի  Հանրապետությունից ՀՀ ներմուծված միջազգային փոստային ...

Կարդալ ավելին »

Մարտ ամսվա ամենացուրտ և ամենատաք տարեթվերը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ներկայացրել է ՀՀ պատմական կլիմայական բնութագրեր՝ մարտ ամսվա համար։ Ըստ այդ բնութագրերի` որպես ամենացուրտ մարտ ամիս գրանցվել է 1943 թվականին, երբ ջերմաստիճանը եղել է -6,3, ամենատաք մարտը եղել է 2023 թվականին և գրանցվել է +4,5 աստիճան, ամենաչորը եղել է 1990 թվականին՝ 13 մմ, ամենախոնավը՝ 1969 թվականին՝  95 մմ։

Կարդալ ավելին »

17 կամուրջ‚ 2 թունել, 5 տրանսպորտային հանգույց. Հյուսիս-հարավի հարավային ուղղությամբ մեծածավալ աշխատանք է նախատեսված

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել հանդիպում Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատված կատարած այցի արդյունքները‚ շինարարության նախապատրաստական ու մոբիլիզացիոն աշխատանքների ընթացքը։ 32կմ երկարությամբ այս ճանապարհահատվածը կառուցվելու է ՀՀ կառավարության ֆինանսական և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի վարկային միջոցներով։ Այս մասին հայտնում են հիմնադրամից:««Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ ...

Կարդալ ավելին »

Բիթքոյնը տարեսկզբից ի վեր թանկացել է 45%-ով

Բիթքոյնի արժեքի արագ աճը սկսվել է տարեսկզբին այս կրիպտոարժույթի համար ETF-ների գործարկումից հետո. ԱՄՆ-ում բորսայական ֆոնդերը ներգրավել են ինստիտուցիոնալ և մանրածախ ներդրողներին դեպի բիթքոյն, ինչը առաջացրել է գնանշումների աճ: Արդյո՞ք Bitcoin-ի աճը կշարունակվի, կտևի՞, և ի՞նչ պետք է անեն ներդրողները: Փետրվարի 28-ին, բիթքոյնը 2021 թվականից ի վեր առաջին անգամ հատեց 60,000 դոլարի սահմանագիծը, բարձրացավ մինչև 64,000 դոլար, այնուհետև վերադարձավ մինչև ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ն հետաքրքրված է Հայաստանում կրիտիկական մետաղների ուսումնասիրությամբ. Ջհանյան (տեսանյութ)

«Մենք այսօր տեսնում ենք, որ Հայաստանի կարևորագույն ճյուղերից մեկը, որը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի աճին և ավելի բարելավել մեր ազգաբնակչության կենսամակարդակը, կրիտիկական մետաղներն են։ Դրա համար էլ կազմակերպել ենք այս գիտաժողովը, որ հասկանանք, թե կրիտիկական մետաղների ոլորտում որ ուղղությամբ պետք է զարգանա մեր երկիրը»,- այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության կազմակերպած «ՀՀ-ում լիթիումի ուսումնասիրությունների արդի վիճակը ...

Կարդալ ավելին »

Լիթիումի ուսումնասիրությունների արդի վիճակը և կորզման հիմնախնդիրները․ ՀՀՄՄ աշխատաժողով

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության կողմից անցկացվեց աշխատաժողով՝ Կրիտիկական մետաղներ-լիթիում ՀՀ-ում թեմայով։ Աշխատաժողովն անցկացվեց Միության անդամ հանդիսացող Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի  առաջարկով: Կրիտիկական մետաղներ-լիթիում աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել Հայաստանի հանքային ջրերում լիթիումի մինչ այժմ իրականացված ուսումնասիրությունների վիճակը, ինչպես նաև հանքային ջրերից լիթիումի կորզման ժամանակակից տեխնոլոգիաները, որոնք կարող են արդյունավետորեն կիրառվել մեր պայմաններում։ Լիթիումի ուսումնասիրությունների արդի վիճակը և ...

Կարդալ ավելին »

Այս աշխատաժողովը լավ հնարավորություն է Հայաստանում գնահատելու լիթիումի պաշարների օգտագործումը. ՀԱՊՀ ռեկտոր

Այս աշխատաժողովը լավ հնարավորություն պետք է ստեղծի Հայաստանում գնահատելու եւ վերագնահատելու լիթիումի պաշարների օգտագործումն ու հաշվարկումը, ինչու ոչ, նաեւ դեպի տնտեսություն ճանապարհ դնելու տեսակետից: Այս մասին այսօր՝ փետրվարի 29-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում «ՀՀ-ում լիթիումի ուսումնասիրությունների արդի վիճակը և կորզման հիմնախնդիրները» աշխատաժողովի ժամանակ նշեց ՀԱՊՀ ռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու Գոռ Վարդանյանը: «Մենք որպես տեխնոլոգիական համալսարան,  ունենք շատ առաջնահերթություն վերականգնվող էներգիայի, ...

Կարդալ ավելին »
ajax-loader