Լիթիումի ուսումնասիրությունների արդի վիճակը և կորզման հիմնախնդիրները․ ՀՀՄՄ աշխատաժողով

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության կողմից անցկացվեց աշխատաժողով՝ Կրիտիկական մետաղներ-լիթիում ՀՀ-ում թեմայով։

Աշխատաժողովն անցկացվեց Միության անդամ հանդիսացող Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի  առաջարկով:

Կրիտիկական մետաղներ-լիթիում աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել Հայաստանի հանքային ջրերում լիթիումի մինչ այժմ իրականացված ուսումնասիրությունների վիճակը, ինչպես նաև հանքային ջրերից լիթիումի կորզման ժամանակակից տեխնոլոգիաները, որոնք կարող են արդյունավետորեն կիրառվել մեր պայմաններում։

Լիթիումի ուսումնասիրությունների արդի վիճակը և կորզման հիմնախնդիրները շուրջ բանախոսեցին երկրաբանության ոլորտի գիտակները։

Հրավիրված էին ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, ՀՀՄՄ նախագահ Վարդան Ջհանյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, հանքարդյունաբերության ոլորտի տնտեսվարողներ, ոլորտի մասնագետներ և ուսանողներ։

Զեկույցներով հանդես եկան ՀԱՊՀ ռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու Գոռ Վարդանյանը,  Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը, Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հովհաննիսյանը, Երկրաբանական գիտությունների դոկտոր Խաչատուր Մելիքսեթյանը, Երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սամվել Առաքելյանը,  Երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սուրեն Ներսիսյանը, Երկրաբանական գիտությունների թեկնածու Սամվել Հովակիմյանը, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Քոչարյան։

Ծրագրի համակարգել էր Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահի տեղակալ Հայկ Ակարմազյանը։

ajax-loader