Author Archives: admin

ԱՄՆ-ը նախատեսում է 52 միլիոն դոլար տրամադրել Հայաստանին. պետդեպ

Միացյալ նահանգները՝ Հայաստանում ժողովրդավարության և տնտեսության ամրապնդման նպատակով, նախատեսում է իր բյուջեից գումար հատկացնել Հայաստանին։     Այդ մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ընթացքում նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ «Բյուջեն Հայաստանի համար ենթադրում է 52 միլիոն դոլար»,- նշել է խոսնակը:

Կարդալ ավելին »

Էկոնոմիկային նախարարն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Էկոնոմիկային նախարար Գևորգ Պապոյանը ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման սկզբում ընդգծվել է երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնման և առևտրաշրջանառության ավելացման կարևորությունը։ Այնուհետև քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել առաջիկայում Ղազախստանի նախագահի՝ Հայաստան նախատեսվող այցին։ Քննարկվել են նաև մի շարք հարցեր՝ հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական ...

Կարդալ ավելին »

Երևանյան հյուրախաղերին ընդառաջ Սաթի Սպիվակովան ուղերձ է հղել հանդիսատեսին. տեսանյութ

Ապրիլի 5-ին և 6-ին հյուրախաղերով Հայաստան կայցելի «Ազգերի Թատրոնը», Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հանդես կգա ընդամենը 2 բացառիկ ներկայացումով։ Ներկայացման գլխավոր գործընկերն է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամ Գեոպրոմայնինգ ընկերությունը։ Եվգենի Միրոնովի «Ազգերի Թատրոնը» Հայաստանում ներկայանալու է «Դեղձանիկը» կամ Մարիա Կալլասի վերջին երեք օրը դրամայով։ Այն պատմություն է 20-րդ դարի ամենանշանավոր օպերային երգչուհիներից մեկի՝ Կալլասի մասին։ Հանճարեղ ու խորհրդավոր ...

Կարդալ ավելին »

Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը հայտնում է, որ Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է։ «Հրազդանի մեծ կամուրջը, կամ ինչպես ընդունված է ասել Կիևյան կամուրջը, շահագործման է հանձնվել 1956 թվականին: Նորոգման աշխատանքներ իրականացվել են 1980-ական և 2000-ական թվականներին: Վերջին տարիներին կամուրջը բազմաթիվ խնդիրներ էր կուտակել. «Ուսումնասիրություններից պարզվեց, որ ջրահեռացման համակարգի չգործելու պատճառով ներքին հատվածում բազմաթիվ խնդիրներ են առաջացել՝ և՛ կոռոզիայի բնույթի,  և՛ բետոնե ...

Կարդալ ավելին »

Տարադրամի փոխարժեք և ոսկու գինը․ ԿԲ

մարտի 11-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքը նվազել է 0.13 դրամով և կազմել 403.58 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 4.45 դրամ: Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքն աճել է 1.64 դրամով և կազմել 441.52 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքն աճել է 1.57 դրամով և կազմել 460.23 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքն աճել է 3.31 դրամով և կազմել 518.40 դրամ: Վրացական լարիի (GEL) փոխարժեքը նվազել է 0.04 դրամով և ...

Կարդալ ավելին »

Թուրքիան դարձել է զենք արտահանող աշխարհի 11-րդ երկիրը․ SIPRI

Թուրքիայից զենքի արտահանումը 2019-2023 թվականներին, 2014-2018 թվականների համեմատ, աճել է 106 տոկոսով: Այս մասին ասվում է Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի՝ SIPRI-ի զեկույցում, գրում է Factor.am-ը։ Այսպիսով, Թուրքիան դարձել է աշխարհում զենքի 11-րդ խոշորագույն արտահանողը՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Իտալիայից, Հարավային Կորեայից, Չինաստանից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից և Իսրայելից հետո: Թուրքիան ամենաշատ զենքն արտահանել է ԱՄԷ՝ 15 տոկոս, նրան հաջորդում են՝ Կատարը՝ ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍՆ պարզաբանումը՝ Կոնսերվատորիայի փակման լուրերի թյուրընկալման մասին

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում է տարածել բուհերի խոշորացման գործընթացի վերաբերյալ՝ տեղեկացնելով, որ ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի շրջանակում ստեղծվել են աշխատանքային խմբեր՝ ոլորտային կազմակերպությունների ներգրավմամբ: «Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված ցանկը, որի շուրջ առաջացել են թյուրընկալումներ, աշխատանքային խմբերում ընդգրկված կազմակերպությունների վերաբերյալ է, ոչ թե միավորման կամ խոշորացման: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն ...

Կարդալ ավելին »

ՖՈՏՈ. «Օսկար»-ի 96-րդ մրցանակաբաշխության լավագույն կարմիր գորգն ու լավագույն «լուքերը»

Նորաձևությունը լավագույնս դրսևորվում է մրցանակաբաշխությունների և կարմիր գորգերի ժամանակ և բացառություն չէր «Օսկար»-ի 96-րդ մրցանակաբաշխությունը: Վերջին շրջանում երեկոյան զգեստների ոճը Հոլիվուդում փոփոխություն է կրել. հայտնիները նախապատվությունը տալիս են ավելի պարզ կտորներին և կտրվածքներին: Ներկայացնում ենք «Օսկար»-ի 96-րդ մրցանակաբաշխության կարմիր գորգի արարաողության «լուքերը». Նյութի աղբյուր   https://armlur.am/1348389/

Կարդալ ավելին »

«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի համար 6500 հեծանիվ կբաշխվի դպրոցներին

«ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող սիրողական մրցաշարերի անցկացման կարգում, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, տեղի են ունեցել փոփոխություններ. սեղանի թենիսի և խճուղային հեծանվավազքի մրցաշարերը կանցկացվեն միայն դպրոցականների համար: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ փոփոխությունները պայմանավորված են մրցաշարերի արդյունավետության բարձրացման, մասսայականացման, ինչպես նաև դպրոցականների՝ զանգվածային մարզական միջոցառումներին հետագա մասնակցության ապահովման նպատակով: «Ի սկզբանե «ՀՀ վարչապետի գավաթ» 5 մրցաշարերից միայն մեկն էր անցկացվում բացառապես դպրոցականների համար՝ թիմային խճուղավազքը: Վերջինս ցույց տվեց, թե որքան արդյունավետ է, երբ հանրապետության տարբեր մարզերից բարձր դասարանների աշակերտները հավաքվում ...

Կարդալ ավելին »

Եղանակը՝ առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում մարտի 11-ի ցերեկը, 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 16-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 3-6 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 11-ի ցերեկը, 12-15-ին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։ Երևանում մարտի 11-ի ցերեկը, 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 16-ին սպասվում է կարճատև անձրև։

Կարդալ ավելին »
ajax-loader