Author Archives: admin

Վերջին 10 տարիներին տուբերկուլյոզի դեպքերի ցուցանիշը նվազել է մոտ 62 տոկոսով

2003 թվականից ի վեր Հայաստանում գործում է տուբերկուլյոզի դեմ պայքարի ռազմավարության ծրագիրը, որի շրջանակներում կատարվում են մի շարք միջոցառումներ, որոնց նպատակն է հիվանդացության եւ մահացության  նվազեցումը:  Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, «Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր․ հիվանդացության միտումներն ու իրականացվող ծրագրերը» թեմայով քննարկման ժամանակ նշեց Թոքաբանության ազգային կենտրոնի Տուբերկուլոզի ազգային ծրագրի տվյալների կառավարման և մշտադիտարկման բաժնի ղեկավար Անուշ Խաչատրյանը: «2023-ին ...

Կարդալ ավելին »

Կայուն զարգացման համար ՀՀ իրավական դաշտը պետք է համապատասխանի ԵՄ ստանդարտներին․ Վալերիա Ֆազիո

Այս օրերին Հայաստանում է BDO international միջազգային հաշվապահական-խորհրդատվական ցանցի ներկայացուցիչ, BDO Italy-ում կայուն զարգացման նորարարությունների ծառայությունների ղեկավար Վալերիա Ֆազիոն, որն այցելեց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն։ BDO-ն գործում է 165-ից ավելի երկրներում, այդ թվում Հայաստանում՝ սկսած 2010-ից։ Ակտիվ գործունեություն է ծավալում հարկային, աուդիտորական, հաշվապահական, բիզնես-խորհրդատվական ոլորտներում, օժանդակում է նաև հանքարդյունաբերությանը։ Armhanq.com-ը մեր երկիր կատարած այցի մասին զրուցեց Վալերիա Ֆազիոյի հետ։ ...

Կարդալ ավելին »

Տնտեսական ակտիվության ցուցանիշը երկու ամսում աճել է 13.6 տոկոսով․ արտահանումն ավելացել է 2.6 անգամ

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին 13.6 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: Այդ մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա առաջին 2 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 28.9 տոկոսով: Շինարարության ծավալը հունվար–փետրվարին 2023–ի հունվար–փետրվարի համեմատ ավելացել է 10.8 տոկոսով: Առևտրի շրջանառությունում տարվա առաջին 2 ամսում ավելացումը կազմել ...

Կարդալ ավելին »

Երևանի բյուջեի մի շարք առաջնահերթ ծրագրերի գծով լուրջ թերակատարումներ կան. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը ներկայացնում է Երևան քաղաքի 2023թ. բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության հիմնական դրույթները և հաշվետվության վերաբերյալ արված առավել էական եզրահանգումները.Այսպես՝Երևան քաղաքի 2023թ. բյուջեի փաստացի եկամուտները՝ 114.8 մլրդ դրամ, նախորդ տարվա համեմատ աճել են 33.2%-ով: Նշված աճին ամենամեծ նպաստումն ունեցել են «Այլ եկամուտներ» դասում ընդգրկված «Պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցներ» հոդվածով ...

Կարդալ ավելին »

Գրանցվել է կարմրուկի 200 դեպք

Կարմրուկի ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերը Հայաստանում հասնում են 200-ի։ Հոսպիտալացված է 18 հոգի։ Դուրս է գրվել 148 մարդ։ Հիվանդներից 123-ը երեխաներ են, 77-ը՝ մեծահասակներ։

Կարդալ ավելին »

Կրոկուսի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 144-ի. «Բազա»

«Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչության զոհերի թիվը հասել է 144 մարդու։ Այս մասին տեղեկացրել է «Բազան»՝ հղում կատարելով աղբյուրին։97 մարդ հիվանդանոցում է։Մարտի 22-ի երեկոյան, մերձմոսկովյան Կրասնոգորսկի «Կրոկուս սիթի հոլի» համերգից առաջ հրաձգությունը եւ հրդեհ էր սկսվել։

Կարդալ ավելին »

Հայաստանը կարևորում է ՄԹ-ի հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը ռազմավարական երկխոսության մակարդակով. Ալեն Սիմոնյան

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Միացյալ Թագավորության պատվիրակության ղեկավար Քարեն Բրեդլիի գլխավորած պատվիրակությանը:Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, խորհրդարանի ղեկավարն ընդգծել է Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումը:«Հայաստանը կարեւորում է Միացյալ Թագավորության հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը ռազմավարական երկխոսության մակարդակով»,- ասել է ԱԺ նախագահը:Նա ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝ ազգային տոնի առթիվ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։Ուղերձում ասված է.«Հայաստանի Հանրապետության կառավարության և հայ ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և եղբայրական հույն ժողովրդին Հունաստանի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Հունաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն:Մեր ժողովուրդների միջև ամուր բարեկամական կապերը վերջին ...

Կարդալ ավելին »

Ֆրանսիան ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր մակարդակ է սահմանել ՌԴ- ում տեղի ունեցած հարձակումից հետո

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը հայտարարել է երկրում ահաբեկչական սպառնալիքը մինչև առավելագույն մակարդակ բարձրացնելու մասին: Այդ մասին նա գրել է իր Telegram ալիքում։ «Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո նախագահն այսօր (խմբ․՝ մարտի 24-ի) երեկոյան Ելիսեյան պալատում հրավիրել էր Պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդի նիստ։ Հաշվի առնելով, որ «Իսլամական պետությունն» է ստանձնել հարձակման պատասխանատվությունը, և այն սպառնալիքը, որին բախվում է մեր երկիրը, մենք ...

Կարդալ ավելին »

ՊՆ բյուջեն կազմել է 526,47 միլիարդ դրամ, կատարողականը՝ 99,8 տոկոս

Անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ 2023 թվականը բավականին բարդ տարի է եղել պաշտպանության նախարարության և ողջ զինված ուժերի համար։  Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այս մասին ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։Նրա խոսքով՝ տարվա ընթացքում զորքերը հիմնականում գտնվել են մարտական տարբեր պատրաստականության աստիճաններում, իսկ կառավարման մարմինները աշխատել ...

Կարդալ ավելին »
ajax-loader