Վերջին 10 տարիներին տուբերկուլյոզի դեպքերի ցուցանիշը նվազել է մոտ 62 տոկոսով

2003 թվականից ի վեր Հայաստանում գործում է տուբերկուլյոզի դեմ պայքարի ռազմավարության ծրագիրը, որի շրջանակներում կատարվում են մի շարք միջոցառումներ, որոնց նպատակն է հիվանդացության եւ մահացության  նվազեցումը:  Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, «Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր․ հիվանդացության միտումներն ու իրականացվող ծրագրերը» թեմայով քննարկման ժամանակ նշեց Թոքաբանության ազգային կենտրոնի Տուբերկուլոզի ազգային ծրագրի տվյալների կառավարման և մշտադիտարկման բաժնի ղեկավար Անուշ Խաչատրյանը:

«2023-ին արձանագրվել է տուբերկուլյոզի հիմնական ցուցանիշների նվազում: Վերջին 10 տարիներին այդ ցուցանիշը նվազել է մոտ 62 տոկոսով: Նշեմ, որ մահացության ցուցանիշով Հայաստանը բավականին ցածր է այլ երկրների համեմատ, այստեղ ունենք ակնառու առաջընթաց: Մահացության առումով վերջին 22-23 տարիներին ունեցել ենք նվազում 14 տոկոսով: 100 հազար բնակչի հաշվով անցած տարի արձանագրել ենք 1 մահ»,-ասաց նա:

Անուշ Խաչատրյանի խոսքով, հայտնաբերելիության համար կիրառվում են արագ ախտորոշիչ թեստերը, երբ մի քանի ժամվա ընթացքում խորխի հետազոտության միջոցով հայտնաբերվում է ոչ միայն հարուցիչը, այլւ տուբերկուլյոզի տեսակը, այն դեղազգայուն է, թե դեղակայուն;

«Հայնրաբերման հարցում երկրորդ գործոնը արհեստական բանականության համակարգի կիրառումն է, թոքերի նկարումը, որը վերջին 2 տարիներին լայն տարածում ունի: Երրորդ ձեռքբերումներից է կարճաժամկետ բուժման ներդրումը»,- ընդգծեց նա:

ajax-loader