Գեղարքունիքի մարզում մարտի 26- ի ժամը 17։00-ից սաստիկ բքերի պատճառով տրանսպորտային բոլոր միջոցների համար փակվել էր Վերին Գետաշեն-Մադինա մարզային նշանակության ճանապարհը։Ինչպես տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, ճանապարհի մաքրման աշխատանքները սպասարկող կազմակերպության կողմից սկսվել են բքերի հանդարտվելուն պես միայն՝ մարտի 27-ի վաղ առավոտից, իսկ ժամը 10։00-ից ճանապարհը դարձել է երթեւեկելի, ընթանում են ճանապարհի լայնացման աշխատանքներ։
Կարդալ ավելին »Author Archives: admin
Ասիայի միլիարդատերերն ապրում են Մումբայում․ Hurun India
Հնդկաստանի Մումբայ մեգապոլիսը Ասիայի քաղաքների շարքում դարձել է առաջատարն այնտեղ բնակվող միլիարդատերերի թվով։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ եզրակացությանն է հանգել հնդկական Hurun India վարկանշային գործակալության հետազոտությունը։ Ըստ գործակալության տվյալների՝ Մումբայն առաջին անգամ է դարձել Ասիայի միլիարդատերերի մայրաքաղաք՝ առաջ անցնելով Պեկինից։ Հնդկաստանի մեգապոլիսում ապրում է 92 միլիարդատեր՝ Չինաստանի մայրաքաղաքում՝ 91: Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, Չինաստանը դեռևս առաջ է Հնդկաստանից 1 միլիարդ ...
Կարդալ ավելին »Վարչական խախտումների էլեկտրոնային կառավարման համակարգում տեղադրվել են վարույթների ծանուցագրերը
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ գործարկված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման համակարգում՝ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման համակարգի հարկ վճարողների անձնական էջերում, արդեն իսկ, տեղադրվել են հարուցված վարույթների վերաբերյալ ծանուցագրերը։ ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին՝ ուշադիր և հետևողական լինել հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման համակարգի անձնական էջերին՝ հարուցված վարույթների շրջանակում իրավունքների իրացման հնարավորությունը բաց չթողնելու նպատակով։
Կարդալ ավելին »Տնտեսավարողները պարտավոր են ձեռնպահ մնալ սպառողին մոլորեցնող արտահայտություններից. Վարչական դատարան
Վարչական դատարանը, գնահատելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի` 2023 թվականի հունիսի 13-ի թիվ 275-Ա որոշման իրավաչափությունը, ակցիաների առնչությամբ ձեւավորել է հետեւյալ կարեւոր մոտեցումները. • Հասարակության մոլորեցման դրսեւորմամբ անբարեխիղճ մրցակցությունն իր բնույթով ունի ձեւական կազմ, այսինքն՝ հետեւանքի վրա հասնելը՝ սպառողի մոլորվելու փաստը, վարքագիծը Օրենքի 21-րդ հոդվածով որակելու պարտադիր եւ անհրաժեշտ պայման չէ։ Վարքագիծը հասարակության մոլորեցման դրսեւորմամբ անբարեխիղճ մրցակցություն իրավախախտում որակելու համար բավարար է ...
Կարդալ ավելին »Մարտի 29-ին տեղի կունենա Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի մրցույթը
«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնի մրցույթը տեղի կունենա 2024 թվականի մարտի 29-ին՝ ժամը 16:00-ին, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում: Ռեկտորի ընտրության նիստը դռնփակ է: Այդ մասին համալսարանը հայտարարություն է տարածել: Համալասրանից հիշեցնում են, որ ս. թ. փետրվարի 13-ին «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարել էր բաց մրցույթ՝ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի կառավարչի (այսուհետև`ռեկտոր) ...
Կարդալ ավելին »Գերմանիան վերահսկողություն կսահմանի Wintershall-ի և Gazprom-ի գազատրանսպորտային ակտիվների նկատմամբ
Բիզնես համայնքին միավորելու, նոր կապեր ձեռք բերելու հնարավորություն ստեղծելու նպատակով Հայաստանում առաջին անգամ կկայանա միջազգային ձևաչափ ունեցող Linkedin Local Yerevan բիզնես նեթվորքինգը խթանելուն ուղղված միջոցառում: Միջոցառումը կկայանա ապրիլի 6-ին, ALTEZZA by Armenian Helicopters-ում, տոմսեր հնարավոր է ամրագրել` այստեղ: Linkedin Local Yerevan-ը ընդգրկելու է 300-ից ավելի բիզնես հիմնադրի, ղեկավարի, թոփ-մենեջերի և առհասարակ, բիզնես ոլորտում կայացած անհատի: Միջոցառման հիմնական բանախոսներն են՝ Արմեն Դարբինյանը (ՀՀ ...
Կարդալ ավելին »Միջազգային գիտաժողովով՝ Ազգային արխիվի 100-ամյակի առթիվ
Արդարադատության նախարարության Հայաստանի ազգային արխիվը նշում է ստեղծման 100-ամյակը: Մարտի 26-28-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային համաժողովի հետ մեկտեղ կազմակերպվել է «Արխիվներ՝ մարդկության հիշողությունը» միջազգային գիտաժողովը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը բացման ելույթում նշել է, որ Ազգային արխիվը դարձել է հայ ժողովրդի պատմական հիշողությունը կրող ու պահպանող շտեմարան, որին վերապահված է պահպանել, նորոգել, նոր կյանք ու ...
Կարդալ ավելին »Լիդիան Արմենիան կարևորում է գործակցության ցանկացած ձևաչափ գիտության ոլորտում․ Արթուր Պեպանյան
Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի կազմակերպած «Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» խորագրով հանրապետական գիտաժողովին զեկույցով հանդես է եկել նաև Լիդիան Արմենիայի բնապահպանության բաժնի ղեկավար Արթուր Պեպանյանը։ Ինչպես հաղորդում է Լիդիանի ֆեյսբուքյան էջը, նա ներկայացրել է Շրջակա միջավայրի մոնիթորինգի միջազգային լավագույն փորձը՝ Ամուլսարի օրինակով: Զեկույցին հաջորդած հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները հարցեր ուղղեցին Արթուր Պպանյանին: Լիդիան Արմենիան ...
Կարդալ ավելին »Ավելի քան 180 միլիոն դոլար․ մոլորակի ամենաթանկ այցեքարտը Սթիվ Ջոբսի ինքնագրով է
Apple-ի համահիմնադիր և նախկին գլխավոր տնօրեն Սթիվ Ջոբսի ստորագրությամբ ընկերության հազվագյուտ այցեքարտն աճուրդում վաճառվել է 181183 դոլարով և գնային նոր ռեկորդ է սահմանել, տեղեկացնում է Բոստոնի RR Auction աճուրդի տունը: Մի քանի օր առաջ, երբ աճուրդը դեռ շարունակվում էր, հաղորդվել էր, որ գինը հասել է 53 594 դոլարի, սակայն ի վերջո գումարը շատ ավելի բարձր է ստացվել։ Այցեքարտը թվագրված է 1983-ով ...
Կարդալ ավելին »ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել երկու նոր հուշադրամ
ՀՀ կենտրոնական բանկը մարտի 25-ին շրջանառության մեջ է դնում «Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակ» եւ «Պարույր Սեւակի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամները:Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամի դիմերեսին պատկերված են Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից դրվագ եւ Կոմիտասի անվան պանթեոնում Փարաջանովի արձանը (քանդակագործ՝ Ա. Շիրազ, 1999 թ.): Ոսկե հուշադրամի դարձերեսին պատկերված են Փարաջանովի դիմապատկերը, դրվագներ նրա «Խեցիով ...
Կարդալ ավելին »