Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.46%-ով և կազմել 18367.72 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.29%-ով և կազմել 8153.23 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.03%-ով և կազմել 7937.44 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.83%-ով և կազմել 1157.39 կետ:
Կարդալ ավելին »Author Archives: admin
Կառավարությունը հաստատեց 2024-ի պետական ստանդարտացման ծրագիրը
Կառավարությունը հաստատեց 2024 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը։ Կառավարության նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նրա խոսքով՝ «Պետական ստանդարտացման 2024 թվականի ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Ստանդարտների մշակման ծառայություններ» պետական ծրագրի շրջանակներում իրականացվող ստանդարտացման 2024 թվականի աշխատանքների դրույթով և ապահովում է ստանդարտացման բնագավառի զարգացումը: Նախարարը ...
Կարդալ ավելին »Վարչապետի աշխատակազմին 31,9 մլն դրամ հատկացվեց՝ տարածքների բարելավման նպատակով
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 4-ի նիստում որոշեց ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 31,9 մլն դրամ հատկացնել 2024-ի պետական բյուջեով վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվող «Պետական սեփականություն հանդիսացող կառույցների ու տարածքների պայմանների բարելավման ապահովում» միջոցառմանը՝ միջոցառման իրականացման նպատակով: Նշվում է, որ մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովելու համար վարչապետի աշխատակազմը 4 մետաղորսիչ է գնել, որոնցից յուրաքանչյուրն արժե 2 մլն 650 հազար դրամ, ընդհանուր առմամբ՝ ...
Կարդալ ավելին »Կասեցվել է պահածոների արտադրամասի վառարանների շահագործումը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կոտայքի մարզի Առինջ համայնքում գործող «ԷԿՈ ԱԳՐՈ» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ պահածոների արտադրամասում վառարանները շահագործվում են առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության: Տեսչական մարմնից հայտնում են, որ տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետի որոշմամբ առանց թույլտվության գործարկվող 2 վառարանի շահագործումը կասեցվել է, փականները կնքվել են։ Ընկերության տնօրենը ենթարկվել ...
Կարդալ ավելին »Պետությունը 97 մլն դրամ հատկացրեց արցախցի դպրոցականների դասագրքերի համար
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 4-ի նիստում որոշեց 97 մլն դրամ հատկացնել՝ ամբողջությամբ փոխհատուցելու ԼՂ-ից բռնի տեղահանված 5-12-րդ դասարանների սովորողների դասագրքերի ներդրումային գումարները։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ»-ը դպրոցներից հավաքագրել և նախարարություն է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված 2023-2024 ուսումնական տարում սովորողների դասագրքերի ներդրումային գումարների վերաբերյալ տեղեկատվություն, ըստ որի հավաքագրվել է 10 360 սովորող, ...
Կարդալ ավելին »Կառավարությունը 234 մլն դրամի դրամաշնորհ կտրամադրի ԵԿՄ-ին
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 4-ի նիստում որոշեց 234,6 մլն դրամ ուղղել ՊՆ-ի կողմից իրականացվող «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին եռամսյակային կտրվածքով դրամաշնորհ տրամադրելու ծախսերի ֆինանսավորմանը: Որոշման հիմնավորման մեջ ասվում է. « 2020թ. պատերազմի ընթացքում «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ն ունեցել է նշանակալի մասնակցություն` ունենալով կազմակերպության անդամների մեծ թվով (74 զոհ) մարդկային կորուստներ և 114 վիրավոր: Հետպատերազմյան շրջանում ավելի քան 4000 ԵԿՄ կամավորականներ ...
Կարդալ ավելին »Թայվանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 1038-ի
Առնվազն 1038 մարդ է վիրավորվել Թայվանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ասված է Թայվանի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման շտաբի զեկույցում։ Նորացված տվյալների համաձայն՝ տեղական ժամանակով ժամը 09:00-ի դրությամբ զոհվածների թիվը նախկինի պես մնում է 9, ևս 93 բնակիչ օգնության է սպասում, իսկ 52-ն անհետ կորած է: Ըստ կղզու Կենտրոնական օդերևութաբանական վարչության տվյալների հիման վրա ...
Կարդալ ավելին »Մոսկվայում անբարենպաստ եղանակի պատճառով զոհվել է 2, տուժել՝ 15 մարդ
Մոսկվայում անբարենպաստ եղանակի զոհ է դարձել 2, վիրավորվել է 15 մարդ: Այդ մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ «Այսօր Մոսկվային պատուհասել է վատ եղանակը. ուժեղ քամի՝ ջերմաստիճանի անկումներով․… Ցավոք, կան զոհեր․ տուժել է 17 մարդ, նրանցից երկուսը մահացել են», – գրել է Սոբյանինն իր Telegram ալիքում։ Նա ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և հայտնել, որ բոլոր տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ ...
Կարդալ ավելին »ՀՀ օպերատորների բջջային կապից ստացված եկամուտները կազմել են 24.72 մլրդ դրամ
2023թ. IV եռամսյակում ՀՀ բջջային օպերատորների շարժական բջջային կապից ստացված գործառնական եկամուտները կազմել են 24.72 մլրդ դրամ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 974.66 մլն դրամով կամ 4.11%-ով։ Մասնավորապես, Viva-MTS-ի եկամուտներն աճել են 957.22 մլն դրամով կամ 7.21%-ով և կազմել 14.23 մլրդ դրամ։ Team Telecom-ի (նախկինում՝ Beeline) եկամուտներն աճել են 51.51 մլն դրամով կամ 1.00%-ով և կազմել 5.181 մլրդ դրամ, իսկ ...
Կարդալ ավելին »29000 և տուգանային 2 միավոր՝ լուսաթափանցելիության թույլատրելի չափը մեկ տարվա ընթացքում 2-րդ անգամ խախտելիս
Լուսաթափանցելիության թույլատրելիության չափի խախտման համար ապրիլի 5-ից սկսած նախատեսվելու է կրկնակիություն։ Այդ մասին մամուլի ասուլիսին ասաց ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Չիլինգարյանը։ «Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ անգամ անելու համար նախատեսվելու է տուգանք 29 հազար դրամի չափով և 2 տուգանային միավոր: Մեր հորդորն է վարորդներին, որոնք դեռևս չեն մաքրել իրենց ավտոմեքենաների ապակիները կամ չեն ...
Կարդալ ավելին »