Նախօրեին վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում: Այդ մասին հայտնեցին ՊՆ-ից: «Պայմանագրային զինծառայողը վնասվածք է ստացել ոչ մարտական, նախնական տվյալներով ծառայողական պարտականությունների կատարման հետ առնչություն չունեցող պայմաններում: Նրա կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- հայտնեցին ՊՆ-ից: Ավելի վաղ լրագրող Ոսկան Սարգսյանը հայտնել էր, որ ապրիլի 4-ին Իջեւանի տարածաշրջանի մարտական դիրքից ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
6 պաշտոնյաներ կառուցապատողներից 8800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք են ստացել դրական եզրակացություն տալու համար
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի երկու ստորաբաժանումների ղեկավարներ Ա. Ս.-ն և Կ. Կ.-ն, ինչպես նաև նույն տեսչական մարմնի 4 աշխատակիցները, խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողների օգտին գործողություններ կատարելու, ապօրինի անգործություն դրսևորելու համար Երևանում կառուցվող մի շարք ...
Կարդալ ավելին »Օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը տոնում է ծննդյան 60- ամյակը
Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը նշում է ծննդյան 60-ամյակը: Լեգենդար մարզիկը Սեուլի Օլիմպիական խաղերի (1988 թվական), Եվրոպայի (1986 թվական), աշխարհի (1986 թվական) չեմպիոն է: 1985 թվականին ավարտել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը: 1999-2019 թվականներին Հայաստանի հունա-հռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչն էր և Հայ օլիմպիականների միության ...
Կարդալ ավելին »Շիրակում ընթացքի մեջ են գյուղատնտեսական աշխատանքները
Գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում ոռոգման ջրի տրամադրման գործընթացն անխափան իրականացնելու նպատակով մարտի 1-ից Շիրակի մայր ջրանցքով Կառնուտի ջրամբարում կատարվել են ջրի կուտակման աշխատանքներ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Կառնուտի ջրամբարում այս տարի ավելի շատ ջուր է կուտակվել։ Ինչպես տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանից, մարզում ընթացքի մեջ են գարնան գյուղատնտեսական աշխատանքները։ Շիրակի մարզպետարանի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանի խոսքով՝ մարզում ...
Կարդալ ավելին »Հայաստանը շարունակելու է զարգացնել Իրանի հետ ռազմավարական հարաբերությունները․ Արմեն Գրիգորյան
Հայաստանը Իրանի հետ հարաբերությունները չի փոխկապակցում այլ երկրների հետ հարաբերություններին։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հայ-իրանական հարաբերությունների և դրանց վրա Արևմուտքի հետ հարաբերությունների հետ սերտացման հնարավոր ազդեցության մասին հարցին։ «Հայաստանի ռազմավարական առաջնահերթություններից մեկը երկրի տարածքային ամբողջականությունն է, որի հետ կապված Իրանի հետ կա շատ բարձր մակարդակի փոխըմբռնում։ Մենք շատ բարձր ...
Կարդալ ավելին »Բրյուսելում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Սամանթա Փաուերի հանդիպումը
Բրյուսելում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Սամանթա Փաուերի հետ։ Բրյուսելում հանդիպմանը ներկա են նաեւ Հայաստանի անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ առաքելության ղեկավար Ջոն Ալելոն, ԱՄՆ ՄԶԳ ազգային անվտանգության տնօրեն Քոլին Թոմաս Յենսենը։ Քննարկման առանցքային հարցերն են ...
Կարդալ ավելին »ՔՊ պատգամավորը՝ Տավուշ այցի և տեղի խնդիրների մասին
ԱԺ ՔՊ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել Տավուշի մարզ այցի մասին։ Նա, մասնավորապես, ներկայացրել է․ «ՀՀ Ազգային ժողովի գործընկերոջս՝ Ալխաս Ղազարյանի հետ, աշխատանքային այցով եղել եմ Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում: Ոսկեպարում շփվելով տեղացիների հետ՝ քննարկել ենք նրանց հուզող հարցերը, լսել մտահոգություններն ու ծանոթացել իրավիճակին: Դովեղ համայնքում ծանոթացել եմ սուբվենցիոն ծրագրով կառուցվող մոդուլային դպրոցի աշխատանքներին, որտեղ շինարարության ...
Կարդալ ավելին »ԱԺ պատգամավորներն այցելել են ԶՊՄԿ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ են այցելել ԱԺ Տարածքային կառավարման, Տեղական ինքնակառավարման, Գյուղատնտեսության և Բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն: Այդ մասին տեղեկացնում է կոմբինատի ֆեյսբուքյան էջը։ Պատգամավորներն այցելել են ընկերության բացահանք և հարստացուցիչ ֆաբրիկա, ծանոթացել արտադրական գործընթացին: ԶՊՄԿ ղեկավարության հետ քննարկվել են ընկերության դերը երկրի տնտեսության մեջ և տարածաշրջանում, անդրադարձ է եղել նաև բնապահպանական կառավարման և այլ ոլորտային հարցերի:
Կարդալ ավելին »Նավթի գներն աճել են․ 05-04-24
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.33%-ով և կազմել 86.82 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.58%-ով և կազմել 91.02 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գները նվազել են․ 05-04-24
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 1.01%-ով և կազմել 2295.10 դոլար, արծաթի գինը նվազել է 2.17%-ով և կազմել 26.62 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.82%-ով և կազմել 935.10 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »