Շրջակա միջավայրի նախարարությունը բացասական եզրակացություն է տվել «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի՝ Ծովակի պեմզային ավազների հանքավայրում երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու հայտին։ Ծովակի պեմզային ավազների հանքավայրը գտնվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում՝ Ծովակ բնակավայրում։ Ծովակը Սևանա լճի հարավ-արևելյան ափին է՝ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի վրա, գրում է «Հետքը»: «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն մտադիր էր օգտագործել Ծովակի պեմզային ավազները Սոթքի ոսկու հանքի համար, քանի որ Սոթքի ոսկու հանքի հետագա ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Բացահայտվել է տնտեսվարողի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք. պետբյուջե է վերականգնվել 300 մլն դրամ
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանց հաշվարկային փաստաթղթերի տրամադրման ապրանքներ իրացնելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք։ ՔԿ-ից հայտնում են, որ քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային գործողությունների, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ՀՀ պետական ...
Կարդալ ավելին »ԵԱՏՄ-ի մայիսի 8-ի նիստին Հայաստանի մասնակցության հարցը քննարկվում է․ վարչապետ
Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հարցը քննարկվում է։ Lրագրողների հետ ճեպազրույցում այd մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «ԵԱՏՄ-ի մայիսի 8-ի նիստին Հայաստանի մասնակցության հարցը քննարկվում է։ Երբ որոշում լինի, այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ կհայտարարենք»,-ասաց Փաշինյանը։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ 2024 թվականին Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) նշում է իր 10-ամյակը, և մայիսի 8-ին Մոսկվայում տեղի կունենա ԵԱՏՄ հոբելյանական ...
Կարդալ ավելին »Նավթի գները նվազել են. 10-04-24
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 1.49%-ով և կազմել 85.29 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.25%-ով և կազմել 89.45 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են. 10-04-24
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.30%-ով և կազմել 2369.60 դոլար, արծաթի գինն աճել է 1.11%-ով և կազմել 28.22 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.35%-ով և կազմել 991.60 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներ. 10-04-24
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.02%-ով և կազմել 38883.67 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.14%-ով և կազմել 5209.91 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.32%-ով և կազմել 16306.64 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսները նվազել են. 10-04-24
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.32%-ով և կազմել 18076.69 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.86%-ով և կազմել 8049.17 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.11%-ով և կազմել 7934.79 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.33%-ով և կազմել 1158.44 կետ:
Կարդալ ավելին »JavaScript Summit Armenia-ն Երևանում կհամախմբի ծրագրավորողներին
Երևանում՝ Հայաստանի ամերիկյան համալասրանում ապրիլի 13-ին կանցկացվի JavaScript Summit Armenia միջոցառումը, որը կհամախմբի JavaScript-ով հետաքրքրվողներին: Մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ: Մասնակցությունն անվճար է: Մեկօրյա միջոցառման ընթացքում համայնքի էնտուզիաստներն ու մասնագետները կկիսվեն իրենց ոլորտային փորձով և օգտակար գիտելիքներով: Միջոցառումը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են JavaScript ծրագրավորման լեզվով:
Կարդալ ավելին »Մինչև բնակելի շենքը շահագործման հանձնելը կառուցապատողը պետք է ձևավորի կառավարող մարմին
Հայաստանում մինչև բնակելի շենքը շահագործման հանձնելը կառուցապատողն պետք է ձևավորի կառավարող մարմին, որին պարտավորվում է հանձնել նախագծային բոլոր փաստաթղթերը: ՀՀ Ազգային ժողովը լիագումար նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ քննարկել է բազմաբնակարան շենքի կառավարման մասին օրենքում եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունները: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, նախագահի պաշտոնակատար Դավիթ Գրիգորյանի խոսքով՝ նախաձեռնությամբ առաջարկվում է բազմաբնակարան շենքի կառավարման ...
Կարդալ ավելին »Հայաստանում մեկ շնչի հաշվով պարտքի բեռը հասել է 4000 դոլարի
Հայաստանում մեկ շնչի հաշվով պարտքի տեսակարար բեռը 2023 թվականին 3.6 հազար դոլարից հասել է 4 հազար դոլարի: Ընդ որում, արտաքին պարտքից մեկ շնչի հաշվով պարտքի բեռը պահպանվել է 2.2 հազար դոլարի մակարդակում, մինչդեռ, ներքին պարտքից շարունակել է աճել՝ 1.4 հազար դոլարից մինչեւ 1.8 հազար դոլար: Ընդ որում, բեռի աճը դիտվել է Հայաստանի բնակչության թվի տարեկան 2%–ով կամ 53,4 հազար մարդով ...
Կարդալ ավելին »