Author Archives: admin

ԲՏԱՆ հայտարարում է «Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2024-ին «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարում է «Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ: Դրամաշնորհի ընդհանուր բյուջեն 250,000,000 (երկու հարյուր հիսուն միլիոն) ՀՀ դրամ է: «Գաղափարի փուլ» բաղադրիչի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել գաղափարի փուլում գտնվող սկսնակ ընկերություններին, որոնց կողմից ներկայացվող արտադրանքի և (կամ) ծառայության գաղափարը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և (կամ) ...

Կարդալ ավելին »

Հարավային Կովկասը կարող է դառնալ տարանցիկ նոր հանգույց Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի միջև․ Արայիկ Հարությունյան

Հայաստանի և Վրաստանի հարաբերություններն արդեն ավելի քան 30 տարվա պատմություն ունեն, մինչդեռ երկու ժողովուրդների առնչությունների տարեգրությունն ունի հարյուրամյակների պատմություն, ինչն ամուր հիմք է, որի վրա այսօր խարսխված են երկու երկրների հարաբերությունները։ «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. հայեցակարգից՝ իրականություն» փորձագիտական համաժողովում այդ կարծիքը հայտնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Նա հույս հայտնեց, որ մասնագիտական տվյալ հարթակը հերթական ազդակը կլինի երկու երկրների միջև ...

Կարդալ ավելին »

2024-ի հունվար-փետրվարին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 324.43 մլրդ դրամ

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2024թ. հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 324.43 մլրդ դրամ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 23.93 մլրդ դրամով կամ 7.96%-ով։ Միևնույն ժամանակ, պետբյուջերի ծախսերը կազմել են 320.65 մլրդ դրամ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 30,37%-ով կամ 74.69 մլրդ դրամով։ Ինչ վերաբերում է հավելուրդին, ապա այն նվազել է 50.77 մլրդ ...

Կարդալ ավելին »

Քարաթափման հետևանքով Տաթև-Գորիս և Տաթև-Լծեն ճանապարհները երկկողմանի փակ են

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 11-ին ահազանգեր են ստացվել, որ Տաթև-Գորիս և Տաթև-Լծեն ավտոճանապարհներին տեղի են ունեցել քարաթափումներ. ավտոճանապարհները երկկողմանի փակ են: Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից օպերատիվ խմբեր:

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված առաքանուց հայտնաբերվել է ավելի քան 500 դոլարի «կոկաին» թմրամիջոց

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունների ու ԱԱԾ տնտեսական անվտանգության  և Կոռուպցիայի Հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ, «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել ԱՄՆ-ից Հայաստանի Հանրապետություն ուղարկված ծանրոցը: Ներմուծված առաքանիում բացի հագուստից և կոշիկից՝ հայտնաբերվել է 1148 գրամ քաշով  փաթեթ, որի մեջ առկա է եղել պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված «կոկաին» տեսակի ...

Կարդալ ավելին »

Այսօր կրկին այցելում եմ Սյունիք՝ Հայաստանի ռազմավարական նշանակության և խոցելի մարզ․ Ֆրանսիայի դեսպան

Այսօր կրկին այցելում եմ Սյունիք՝ Հայաստանի ռազմավարական նշանակության և խոցելի մարզ։ X-ի իր միկրոբլուգում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոնտինյին։ «Անվտանգային և մարդասիրական իրավիճակ- Հայաստանի տարածքային ամբողջականություն- Ֆրանսիայի բժշկական օգնություն- Ապակենտրոնացված համագործակցություն»,- գրել է դեսպանը՝ կից հրապարակելով ՀՀ քարտեզը։

Կարդալ ավելին »

Մայրական մահացության դեպքերը նվազել են

 Մանկական և մայրական մահացության  ցուցանիշները երկրի առողջապահական համակարգի վիճակը բնութագրող ամենակարևոր ցուցանիշներն են։   Այդ մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ։ «Մայրական մահացության դեպքերի մասով արձանագրվել է ցուցանիշների նվազում՝ 11 տոկոսով։ Նախորդ տարի արձանագրվել է 4 մահվան դեպք՝ 2022 թվականի 8 մահվան դեպքի համեմատ։ ...

Կարդալ ավելին »

Դեբեդում մեկնարկել է դպրոցի շինարարությունը. ՔՈԱՖ-ը ներդնելու է ավելի քան 1,7 մլն ԱՄՆ դոլար

Լոռու մարզի Դեբեդ գյուղում տեղի է ունեցել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) կողմից կառուցվող դպրոցի հիմնարկեքի արարողությունը։ Հիմնադրամից հայտնում են, որ միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Փամբակ խոշորացված համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, կառավարության և համայնքի այլ ներկայացուցիչներ, ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը։ Դպրոցի կառուցումն իրագործվում է հիմնադրամի գյուղական ...

Կարդալ ավելին »

Մինչև 2026-ը Շիրակում պետական ծրագրով կկառուցվի և կնորոգվի 30 դպրոց

Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցի պետական ծրագրում Շիրակի մարզից ներառվել է 30 դպրոց: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ ընթացքի մեջ են Բերդաշենի, Արեգնադեմի և Կապսի դպրոցների մոդուլային շենքերի, Արթիկ և Արևշատ բնակավայրում մոդուլային՝ 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզների շենքերի, ինչպես նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ Ազատանի միջնակարգ դպրոցի և Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի շենքերի կառուցման աշխատանքները: ...

Կարդալ ավելին »

Երիտասարդ բռնցքամարտիկները ԵԱ-ում առնվազն 3 մեդալ են ապահովել

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական թիմը շարունակում է հաջող ելույթները Եվրոպայի առաջնությունում: 54 կգ քաշային Լուսիա Ավետիսյանը վստահ հաղթանակ տոնեց տանտերերի ներկայացուցիչ Գաբրիելիա Վենսիլի նկատմամբ և դուրս գալով կիսաեզրափակիչ, առնվազն ապահովեց բրոնզե մեդալ։ Բոլոր ռաունդներում հայ մարզուհին ուներ նկատելի առավելություն, իսկ 3-րդ ռաունդում նաև նոկդաունի ենթարկեց մրցակցին։ Տղամարդկանց պայքարում հաղթանակ տոնեց Եվրոպայի գործող չեմպիոն Դավիթ Սիմոնյանը: Հայ մարզիկը մրցեց Իտալիայի ներկայացուցիչ Ահարոն ...

Կարդալ ավելին »
ajax-loader