Author Archives: admin

ՊԵԿ-ը ներկայացրել է օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է մարտի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։ 35  դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 8․562․656 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 41․580․083 ՀՀ դրամ։ Ցանկն՝ այստեղ։ 41 դեպքով ...

Կարդալ ավելին »

Երաժշտական նվիրում. Հայաստանի պետական կամերային նվագախմբի ելույթը

Ապրիլ 11-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի ելույթը՝ ԵՊԿ սիմֆոնիկ նվագախմբի փողային կազմի դիրիժոր Նատալի Գալստյանի և մենակատար Վարդան Մամիկոնյանի (դաշնամուր): Հասույթը կտրամադրվի «ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ» ՀԿ-ին և կուղղվի 44-օրյա պատերազմի մասնակիցների կրթությանը։ Ծրագրում.Ժ. Ֆ. Ռամո (1683-1764)«Ամպրոպ» Պլաթեա օպերայից Յ. Ս. Բախ (1685-1750)Կոնցերտ կլավեսինի և նվագախմբի համար, թիվ 5, ֆա մինոր, BWV 1056 ...

Կարդալ ավելին »

19-ամյա զինծառայողի հրազենային վնասվածքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ հարցաքննվել են բազմաթիվ համածառայակիցներ

Գեղարքունիքի մարզում 19-ամյա զինծառայողի հարզենային վնասվածքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին տեղեկացանք Քննչական կոմիտեից։ Քրեական վարույթը նախաձեռնվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 528-րդ հոդվածի 1-ին մասով (Առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն) քրեական վարույթ կա հարուցված և հանգամանքները պարզվում են։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, ...

Կարդալ ավելին »

Երիտասարդների մոտ կեղծ 100-դոլարանոցներ են հայտնաբերվել. 800 դոլար հասցրել են իրացնել

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, ապրիլի 10-ին Արցախի պողոտայի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, կեղծ թղթադրամներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել ու ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել Աշտարակ քաղաքի՝ 27 և Բուժական գյուղի՝ 28 տարեկան երկու երիտասարդի: Ոստիկանությունից հայտնում են, որ խուզարկությամբ աշտարակցի երիտասարդի մոտ հայտնաբերվել է չորս կեղծ 100-դոլարանոց: Հետագա միջոցառումներով պարզվել է, ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ն և Իրանը քննարկել են համատեղ արտադրություններ կազմակերպելու հնարավորությունը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Նարեկ Հովակիմյանը։ Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական գործակցության ընդլայնմանը, առևտրաշրջանառության ավելացմանը, Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ ապրանքների արտահանման և ներմուծման հետ կապված մի շարք հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել գյուղատնտեսության ոլորտում ...

Կարդալ ավելին »

Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հերթական վարույթով պետական բյուջե է վերականգնվել 250 մլն դրամ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք. պետական բյուջե է վերականգնվել 250.000.000 ՀՀ դրամ։ Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից: «Նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Մ․․․» ՍՊ ընկերության տնօրենը, զբաղվելով շաքարավազի ներմուծմամբ և վաճառքով, հարկերը պակաս վճարելու ...

Կարդալ ավելին »

ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրությունն աճել է 6.6%-ով

ԵԱՏՄ արդյունաբերական արտադրությունն ընթացիկ տարվա հունվար-փետրվարին 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.6%-ով։ Այս մասին ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի հաղորդագրությունում։ «2024 թվականի հունվար-փետրվարին Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է նախորդ տարվա հունվար-փետրվարի մակարդակի 106.6%-ը»,- ասված է զեկույցում։ Արդյունաբերական արտադրության աճ է նկատվել անդամակցող բոլոր երկրներում՝ Հայաստանում՝ 28.9%-ով, Ղրղզստանում՝ 7.8%-ով, Բելառուսում՝ 7.1%-ով, Ռուսաստանում՝ 6.6%-ով և Ղազախստանում՝ 4.6%-ով։ ...

Կարդալ ավելին »

Սարյան-Լեո, Բագրատունյաց-Արարատյան և Ազատության-Վարշավյան փողոցների խաչմերուկներն այսուհետ կկարգավորվեն լուսացույցներով

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 12-ից մի շարք խաչմերուկներում երթևկության կարգավորումը կիրականացվի լուսացույցներով: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ լուսացույցներով կկարգավորվեն Բագրատունյաց-Արարատյան փողոցների խաչմերուկը, Ազատություն պողոտա–Վարշավյան փողոցի խաչմերուկը և Սարյան-Լեո փողոցների խաչմերուկը:

Կարդալ ավելին »

Ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, Սիմոն Մարտիրոսյանը` 4-րդն է: Թաիլանդում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության մրցումային վերջին օրը պայքարի մեջ մտան գերծանր քաշային մարզիկները: Հայաստանի ընտրանու անդամ, Եվրոպայի 2024 թվականի չեմպիոն Վարազդատ Լալայանը հաջորդաբար պոկեց 205 կգ, 210 կգ, բայց չբարձրացրեց 215 կգ: Այս վարժությունում Լալայանը դարձավ փոքր ոսկե մեդալակիր:  Հրում վարժությունում ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ աշխատակիցները՝ արյան դոնորներ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներն արյուն են հանձնել Արծվանիկում։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԶՊՄԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը։ Նա լուսնակարներ է հրապարակել՝ մակագրելով․ «Արծվանիկում արյան դոնորների հերթ է»։

Կարդալ ավելին »
ajax-loader