Սարյան-Լեո, Բագրատունյաց-Արարատյան և Ազատության-Վարշավյան փողոցների խաչմերուկներն այսուհետ կկարգավորվեն լուսացույցներով

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 12-ից մի շարք խաչմերուկներում երթևկության կարգավորումը կիրականացվի լուսացույցներով:

Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ լուսացույցներով կկարգավորվեն Բագրատունյաց-Արարատյան փողոցների խաչմերուկը, Ազատություն պողոտա–Վարշավյան փողոցի խաչմերուկը և Սարյան-Լեո փողոցների խաչմերուկը:

ajax-loader