Tag Archives: խաչմերուկ

Սարյան-Լեո, Բագրատունյաց-Արարատյան և Ազատության-Վարշավյան փողոցների խաչմերուկներն այսուհետ կկարգավորվեն լուսացույցներով

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 12-ից մի շարք խաչմերուկներում երթևկության կարգավորումը կիրականացվի լուսացույցներով: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ լուսացույցներով կկարգավորվեն Բագրատունյաց-Արարատյան փողոցների խաչմերուկը, Ազատություն պողոտա–Վարշավյան փողոցի խաչմերուկը և Սարյան-Լեո փողոցների խաչմերուկը:

Կարդալ ավելին »

Երևանի չորս խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով

ՀՀ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով փետրվարի 12-ից Սահակ Պարթև-Սիլիկյան 4-րդ,  Նելսոն Ստեփանյան-Մոլդովական, Բագրևանդի-Նվեր Սաֆարյան և Անդրանիկի-Սվաճյան փողոցների խաչմերուկներում երթևեկության կարգավորումը կիրականացվի լուսացույցներով:  Այդ մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։

Կարդալ ավելին »

Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան հատվածը փակ է կցորդով տրանսպորտի համար

Առատ ձյան պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ճանապարհային դեպարտամենտը։ «Հունվարի 10-ին՝ ժամը 10։40-ի դրությամբ, առատ ձյան պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է»,- ասված է հաղորդագրության մեջ։ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունն էլ հայտնում է, որ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում ...

Կարդալ ավելին »

Բաղրամյան-Մաշտոց-Մոսկովյան խաչմերուկի պուրակի ստորգետնյա շինությունն օտարվել է օրենքի խախտմամբ. նախաձեռնվել է քրեական վարույթ

 Երևան քաղաքի Մարշալ Բաղրամյան, Մեսրոպ Մաշտոց պողոտաների և Մոսկովյան փողոցի միջև ընկած պուրակի ստորգետնյա շինությունը 2017 թվականի մարտի 25-ին, օրենքի խախտմամբ, օտարվել է «Ֆոտոմաստեր» ՍՊ ընկերությանը: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2001 թվականի փետրվարի 12-ին «Կանաչապատում» ՊՓԲԸ-ի ...

Կարդալ ավելին »
ajax-loader