Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնում օրերս օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Հայաստանի Հանրապետություն է ներմուծվելու թմրամիջոցների պարունակությամբ 3 միջազգային սուրհանդակային առաքանի։ Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՊԵԿ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության բացթողնման բաժնի աշխատակիցները, Զվարթնոց օդանավակայանի կարգո բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում մաքսային ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին ապրիլի 10-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «2024 թվականի ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի «Ներքին Խնձորեսկ» հատվածում տեղի ունեցած միջադեպի առթիվ իրականացված ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱԱԾ ՍԶ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, նշված հատվածում սահմանապահ ծառայություն իրականացնող վերակարգի ավագ Յ.Ք-ն, տեղեկանալով հովվի և նրա հոտի կողմից մոլորվելու հետևանքով Ադրբեջանի տարածքում հայտնվելու և հովվի կողմից ...
Կարդալ ավելին »Վարժական հավաքների շրջանակներում քաղաքացու դե-յուրե ծանուցված լինելը կլինի անխուսափելի․ վարչապետ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վարժական հավաքներին մասնակցելու համար երբեմն քաղաքացիներին կրկնակի և եռակի թվով ծանուցումներ են ուղարկվում: Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարել է կառավարության նիստի ժամանակ։ «Խնդիր է դրված x թվով մարդկանց ներգրավել վարժական հավաքներին, և տեսնում ենք, որ ծանուցումները երբեմն կրկնապատկվում են կամ եռապատկվում։ Սա անտրամաբանական է, յուրաքանչյուր ծանուցում պետական բյուջեի վրա ծախս է: Եթե 10 ...
Կարդալ ավելին »Վարչապետը նշեց, թե ինչով է պայմանավորված ՀՀ-ում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների աճը
Հայաստանում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների աճը պայմանավորված է Քրեական օրենսդրության մեջ կատարված փոփոխությամբ, որի համաձայն՝ քրեական գործեր են հարուցվում նաև հանկարծամահության դեպքերով։ Կառավարության նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն արձանագրումներին, որ Հայաստանում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը 90 տոկոսով աճել է։ «Պետք է ասեմ, որ 90 տոկոսանոց աճը պայմանավորված է օրենսդրության մեջ փոփոխության հետ։ Ներկայումս ...
Կարդալ ավելին »Կառավարությունը կաջակցի գյուղատնտեսական ապահովագրություն իրականացնող ընկերություններին
Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրով կառավարությունը ոչ միայն կսուբսիդավորի ապահովագրավճարները, այլ նաև կաջակցի ապահովագրական ընկերություններին՝ ապահովագրական հատուցումների որոշակի շեմը գերազանցելու դեպքում փոխհատուցում տրամադրելու միջոցով։ Կառավարության նիստում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը։ Նախարարի խոսքով՝ նախագծի ընդունումը պայմանավորված է 2024 թվականի գյուղատնտեսական տարվա համար Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացումը ապահովելու ...
Կարդալ ավելին »Պետական բյուջեի եկամուտները՝ ըստ հարկատեսակների
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-փետրվարին ՀՀ պետական բյուջեի 324,430.6 մլն դրամ եկամուտների 95.48% կամ 309,759.4 մլն դրամը գոյացել է հարկերից ու տուրքերից։ Եթե խոսենք հարկատեսակների մասին, ապա. ԱԱՀ ծավալները 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 1.36%-ով և կազմել` 110,122.5 մլն ՀՀ դրամ։ Ակցիզային հարկի ծավալներն աճել են 7.71%-ով և կազմել` 24,037.7 մլն ՀՀ դրամ։ Շահութահարկի ծավալներն աճել ...
Կարդալ ավելին »ՀՀ տնտեսությունն այս տարի կաճի մինչև 5.7 տոկոսով․ Ասիական զարգացման բանկ
Ասիական զարգացման բանկի կանխատեսմամբ՝ 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճը կկազմի մինչև 5.7 տոկոս: Այդ մասին հայտարարեց ԱԶԲ-ի երևանյան գրասենյակի փոխտնօրեն Լյուկ Ֆոչթմենը: Անդրադառնալով Հայաստանի այս տարվա տնտեսական հեռանկարներին՝ Լյուկ Ֆոչթմենը նշեց, որ, հաշվի առնելով արտաքին պահանջարկի հնարավոր թեթևակի նվազումը, իրենք կանխատեսում են աճի որոշակի չափավորում՝ ընդհուպ մինչև 5.7 տոկոս: Բանախոսի գնահատմամբ՝ հետզհետե տնտեսական աճի տեմպերը կարագանան՝ 2025 թվականին հասնելով 6 տոկոսի: ...
Կարդալ ավելին »AMADEE-24. ավարտվեց ռոբոտների և տիեզերագնացների ժամանակն անալոգային Մարսում՝ Արարատի մարզում
Հայաստանում շուրջ մեկ ամիս առաջ մեկնարկած «AMADEE-24» մարսյան անալոգային առաքելությունը մոտեցավ ավարտին։ Ծրագիրն իրականացվում է երկու-երեք տարին մեկ՝ տարբեր երկրներում՝ սիմուլացնելով տիեզերական ռոբոտների և տիեզերագնացների կյանքը Մարսյան միջավայրում։ Այս տարի ծրագրի իրականացման համար ընտրվել էր Հայաստանը՝ Արարատի մարզը։ Այստեղ մոդելավորված մարսյան կայանում մի քանի շաբաթ շարունակ մեկուսացել էին Հայաստան ժամանած վեց անալոգային տիեզերագնացները, որոնք այս ժամանակահատվածում իրականացրին տարբեր գիտափորձեր, փորձարկեցին տիեզերական տեխնոլոգիաներ, ռոբոտներ ու մարսագնացներ։ ...
Կարդալ ավելին »Lufthansa-ն դադարեցրել է չվերթներն Իրան էսկալացիայի պատճառով
Lufthansa գերմանական ավիաընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է չվերթներն Իրանի մայրաքաղաք Թեհրան՝ Մերձավոր Արեւելքում սրացման բարձր ռիսկի պատճառով, տեղեկացրել է Reuters-ը։ Lufthansa-ն տեղեկացրել էր, որ դադարեցնում է չվերթները Թեհրան՝ նկատի ունենալով թեժացման զգալի վտանգը տարածաշրջանում այն բանից հետո, երբ Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը իսրայելական հարված էր հասցվել, որի հետեւանքով զոհվել են իրանցի զինվորականներ, ներառյալ մի քանի գեներալներ։ Թեհրանը դրանում մեղադրել է ...
Կարդալ ավելին »Մերօրյա նոր Ռիխտերը` Երևանում
Ապրիլի 21-ին Կիրիլ Ռիխտերն իր Richter Տրիո անսամբլի հետ հանդես կգա միակ համերգով Երևանում: Կիրիլ Ռիխտերը մեծ հարգանք է վայելում երաժշտության սիրահարների շրջանում՝ շնորհիվ պրոֆեսիոնալիզմի և արտիստիզմի: Հարկ է նշել, որ Ռիխտերը չունի ակադեմիական կրթություն։ Այդ պատճառով նա իրեն անվանում է «ինքնուսույց»: Ավարտել է (МИФИ) միջուկային ֆիզիկայի ինստիտուտի մասնաճյուղի գրաֆիկական ֆակուլտետը, որպես ֆրիլանսեր զբաղվել է ամսագրերի դասավորությամբ և լոգոների մշակմամբ։ ...
Կարդալ ավելին »