Author Archives: admin

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահին

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ և Սիրիայի բարեկամ ժողովրդին Սիրիայի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Հայաստանը խորապես արժևորում է Սիրիայի հետ բարեկամության, վստահության, փոխադարձ հարգանքի վրա խարսխված բարեկամական հարաբերություն­ները, որոնք ամուր հիմք են հանդիսանում ինչպես երկկողմ, ...

Կարդալ ավելին »

Փարիզի Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 100 օր

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 100 օր: Հայաստանը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին դեռևս ունի 7 մասնակից` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Վազգեն Թևանյանը, Արսեն Հարությունյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը: Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Խաղերի բացման արարողությունը կլինի բացառիկ, քանի որ առաջին անգամ է, որ այն անցկացվելու է ոչ թե մարզադաշտում, այլ Ֆրանսիայի սրտում` Սեն գետի ...

Կարդալ ավելին »

ԶԼՄ-ները հայտնում են ԼՂ-ից ռուս խաղաղապահ զորախմբի դուրս գալու մասին

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ռուսական խաղաղապահ զորակազմը դուրս է գալիս Լեռնային Ղարաբաղից։ Այդ մասին հայտնել է ադրբեջանական APA գործակալությունը։  Գործակալությունը հայտնում է, որ ՌԴ խաղաղապահ զորակազմը դուրս է բերել անձնակազմն ու զինտեխնիկան Դադիվանքից, որով սկիզբ է դրվել ՌԴ խաղաղապահ զորակազմը Լեռնային Ղարաբաղից դուրս բերելու գործընթացին։  Ռուսական կողմը թեմայի վերաբերյալ մեկնաբանությամբ հանդես չի եկել։   

Կարդալ ավելին »

Արցախցիներին 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի նոր խմբերի դիմումներն արդեն ընդունվում են

Արցախից բռնի տեղահանվածների կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով նախատեսված 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է։ Այսուհետ աջակցությունը կտրամադրվի նաև Արցախից բռնի տեղահանված ընտանիքներում ծնված երեխաներին, ինչպես նաև 2020 թ․ հետո Արցախից տեղահանված ընտանիքների անդամներին։ Միջոցառման շահառու չեն հանդիսանա  Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուները։ Շահառուների նոր խմբերի դիմումներն արդեն ընդունվում ...

Կարդալ ավելին »

Գլոբալ տաքացման գլխավոր սահմանափակողը կրիտիկական մետաղներն են՝ պղինձը, լիթիումը․ Վարդան Ջհանյան

Կայուն զարգացման առումով համաշխարհային հիմնախնդիրն այսօրվա դրությամբ գլոբալ տաքացումն է, կլիմայի փոփոխությունը։ Հանքարդյունաբերության ոլորտը պետք է առաջնորդվի կայուն զարգացման օրակարգով, ինչն ամրագրված է հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունում։ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանն Iravaban.net–ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանն արդեն քայլ կատարել է դիմակայության առումով։ «Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է Փարիզյան համաձայնագիրը․ այսինքն, իր վրա վերցրել է պատասխանատվություն՝ մասնակցելու այդ ...

Կարդալ ավելին »

Ողջի․ վարարած գետը՝ բնության զարթոնքում (տեսանյութ)

Ողջին Զանգեզուրի` երկարությամբ երկրորդ գետն է. 82 կմ։ Սկիզբ է առնում Կապուտջուղի հարավարևելյան լանջից՝ 3530մ բարձրությունից, Արաքս է թափվում ծովի մակարդակից 350 մ բարձրությունից։ Այդ մասին գրառում է արել ԶՊՄԿ ֆեյսբուքյան էջը՝ հրապարակելով տեսանյութ վարար գետից և նշելով, որ ավազանը 1175 կմ² է (որից ՀՀ-ում՝ 788 կմ²), երկարությունը՝ 82 կմ (որից ՀՀ սահմաններում՝ 43 կմ)։ Գետը մեծ անկում ունի. վերին ...

Կարդալ ավելին »

Ազատեկ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու

Ապրիլի 17-ին` ժամը 10։00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում և միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակը: ՆԳՆ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

Կարդալ ավելին »

«Ուրալի» վթարից ծայրահեղ ծանր զինծառայողի առողջական վիճակում կա դրական դինամիկա․ ՊՆ խոսնակ

Ապրիլի 12-ին «Ուրալի» վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակում կա դրական դինամիկա։ Այդ մասին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակը։ «Ապրիլի 12-ի վթարի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած բոլոր զինծառայողների առողջական վիճակում կա դրական դինամիկա, բոլորին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն: Նախորդիվ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակում ևս կա դրական դինամիկա, այս պահին նրա վիճակն արդեն գնահատվում ...

Կարդալ ավելին »

Միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2024 թվականի հունվարին միջին ամսական աշխատավարձը հանրապետությունում կազմել է 267 հազար դրամ։ «Այդ թվում, պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 208 հազար դրամ, ոչ պետական հատվածում՝ 291 հազար դրամ։ 2024 թվականի հունվարի համեմատ միջին աշխատավարձն աճել է 7.1 տոկոսով (պետական հատվածում՝ ...

Կարդալ ավելին »

Հայաստանում օգոստոսի 3–ը կնշվի որպես եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր. ԱԺ–ն ընդունեց նախագիծը

Հայաստանի ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օգոստոսի 3-ը որպես 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը: «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ընդունվեց միաձայն՝ ստանալով 79 կողմ ձայն: Նախագիծը ներկայացրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը: Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հ            ովհաննիսյանը ...

Կարդալ ավելին »
ajax-loader