Ողջի․ վարարած գետը՝ բնության զարթոնքում (տեսանյութ)

Ողջին Զանգեզուրի` երկարությամբ երկրորդ գետն է. 82 կմ։ Սկիզբ է առնում Կապուտջուղի հարավարևելյան լանջից՝ 3530մ բարձրությունից, Արաքս է թափվում ծովի մակարդակից 350 մ բարձրությունից։

Այդ մասին գրառում է արել ԶՊՄԿ ֆեյսբուքյան էջը՝ հրապարակելով տեսանյութ վարար գետից և նշելով, որ ավազանը 1175 կմ² է (որից ՀՀ-ում՝ 788 կմ²), երկարությունը՝ 82 կմ (որից ՀՀ սահմաններում՝ 43 կմ)։

Գետը մեծ անկում ունի. վերին հոսանքում մեկ կիլոմետրի վրա` 60 մետր։

ajax-loader