Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը` ապրիլի 23-ին, Հայաստանն ունի 4 մասնակից: Կանանց 50 կգ քաշային կարգում առաջին մենամարտը կանցկացնի Անուշ Գրիգորյանն, ում մրցակիցը Ռումինիայից Միհաելա Բադեսկուն է: 63 կգ քաշում Սոնա Հարությունն ուժերը կչափի սլովակ Տամարա Կուբալովայի հետ: 70 կգ քաշային Անի Հովսեփյանը կփորձի գերազանցել Ռումինիայից Անդրա Նիկոլետային: Կանանց ընտրանու կազմում արդեն իսկ պայքարից դուրս են մնացել Լուսին Գևորգյանը, Լիլիթ Դալլաքայանը ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հայոց ցեղասպանության թանգարանն ապրիլի 24-ին բաց է լինելու բոլոր այցելուների համար
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին աշխատելու է 10:00-20:00-ն՝ դռները բաց են լինելու բոլոր այցելուների համար։ Հրավիրած ասուլիսում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը նշեց, որ այդ օրը սպասվում են նաև պատվիրակությունների այցելություններ։ Ներկայում հաստատված է ֆրանսիական պատվիրակությունների այցելությունը։ «Ապրիլի 24-ին թանգարանը գործելու է արտակարգ ռեժիմով։ Թանգարանի մուտքն անվճար է, բոլոր ցանկացողներն, անկախ նրանից պատվիրակության կազմով են եկել, թե ոչ, կարող են ...
Կարդալ ավելին »Աննա Բադալյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Նիցայի մրցաշարում
Աննա Բադալյանը երկու ոսկե մեդալ է նվաճել Նիցայում անցկացված գեղարվեստական մարմնամարզության GR VERY NICE մրցաշարում, հաղորդում է ՀՄՖ-ի ֆեյսբուքյան էջը։ Աննա Բադալյանը հավասարը չի ունեցել բազմամարտում եւ օղակով վարժությունում։ Այս տարվա հունվարին Աննա Բադալյանը Նորվեգիայում անցկացված The Northern lights 2024 մրցաշարում ոսկե մեդալներ էր նվաճել բազմամարտում, օղակով եւ գուրզերով վարժություններում։
Կարդալ ավելին »Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 342-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 37-ով
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 37-ով և հասել է 342-ի: Այդ մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ «Հոսպիտալացվել է 18 քաղաքացի։ 260 բուժառու արդեն դուրս է գրվել»,– ասված է հաղորդագրությունում։ Վարակվածներից 193-ը երեխաներ են, 149-ը` մեծահասակներ։
Կարդալ ավելին »Ռուբեն Ռուբինյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 22-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։ Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր:
Կարդալ ավելին »Tesla-ն էժանացրել է էլեկտրաքարերի գները
Tesla-ն նվազեցրել է էլեկտրամոբիլների մի շարք մոդելների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և այլ երկրներում: Այդ մասին գրում է MarketWatch-ը։ ԱՄՆ-ում 2000 դոլարով նվազեցվել են բյուջետային Model Y քրոսովերի, ինչպես նաև պրեմիում դասի Model X քրոսովերի ու Model S սեդանի գները: Բացի այդ, ընկերությունը վարորդի օգնության Full Self-Driving համակարգի արժեքը 12 000 դոլարից նվազեցրել է մինչև 8000 դոլար: Չինաստանում Tesla-ն մոտավորապես 2000 դոլարով ...
Կարդալ ավելին »ՀԱՊԿ-ը հայտարարել է, որ Հայաստանի գործունեությունը կազմակերպությունում շարունակվում է
Հայաստանի գործունեությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) շարունակվում է, օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով, ՏԱՍՍ-ին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։ «ՀԱՊԿ-ի և Հայաստանի՝ որպես մեր կազմակերպության անդամ երկրի, հարաբերությունները լավագույն շրջանը չեն ապրում,- նշել է նա։- Սակայն Հայաստանի գործունեությունը ՀԱՊԿ-ում շարունակվում է, օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով»։
Կարդալ ավելին »Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են առևտրի հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Նարեկ Հովակիմյանը։ Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, քննարկվել են երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հեռանկարները, գործարար համայնքների համագործակցության հնարավորությունները։ Բարձր է գնահատվել հատկապես վերջին տարիներին էմիրաթական ընկերությունների կողմից ...
Կարդալ ավելին »Գոհաբանական աղոթք` Ուշիի վանական համալիրի վերականգնման առթիվ
Արագածոտնի մարզի Ուշի համայնքում ապրիլի 20-ին տեղի է ունեցել Սուրբ Սարգիս վանական համալիրի վերակառուցման օրհնության կարգը։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնության կարգ է մատուցել վերականգնման աշխատանքների առթիվ: Խոսելով Սուրբ Սարգիս Վանական համալիրի վերակառուցման գաղափարի մասին՝ «Դիջիթեյն Գրուպի», «Արմենիա Վայն» ընկերության հիմնադիր, «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահ Վարդգես Վարդանյանը նշել է. «Մարդ, ով երբևէ եղել է ...
Կարդալ ավելին »Bitcoin-ի արժեքն աճել է
Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները ապրիլի 22-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 3.40%-ով և կազմել 26,031,684.56 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 3.40%-ով և կազմել 66,305.87 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 5.41%-ով և կազմել 3,231.79 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.04874066 (+1.92%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է 7.30%-ով և կազմել 514.95 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.007766211 ...
Կարդալ ավելին »