Tesla-ն էժանացրել է էլեկտրաքարերի գները

Tesla-ն նվազեցրել է էլեկտրամոբիլների մի շարք մոդելների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և այլ երկրներում: Այդ մասին գրում է MarketWatch-ը։

ԱՄՆ-ում 2000 դոլարով նվազեցվել են բյուջետային Model Y քրոսովերի, ինչպես նաև պրեմիում դասի Model X քրոսովերի ու Model S սեդանի գները: Բացի այդ, ընկերությունը վարորդի օգնության Full Self-Driving համակարգի արժեքը 12 000 դոլարից նվազեցրել է մինչև 8000 դոլար:

Չինաստանում Tesla-ն մոտավորապես 2000 դոլարով նվազեցրել է բյուջետային Model 3 սեդանի, ինչպես նաև Model Y-ի, Model X-ի և Model S-ի գները:

Ընկերությունը նաև նվազեցրել է մի քանի մոդելների գները Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում։

Tesla-ի ղեկավար Իլոն Մասկն ապրիլի 19-ին հետաձգել է իր այցը Հնդկաստան՝ «մեծածավալ պարտավորությունների» պատճառով, ասվում է X սոցիալական հարթակում նրա գրառման մեջ: Ենթադրվում է, որ այցը կկայանա այս տարի ավելի ուշ։ Ակնկալվում էր, որ այցի ընթացքում Մասկը կհայտարարի Հնդկաստանում գործարան կառուցելու և երկիր ավտոմեքենաներ ներմուծելու իր մտադրության մասին։

ajax-loader