Բուլղարիայի Վառնա քաղաքում բացվել է բուլղարա-հայկական մշակութային և տեղեկատվական կենտրոն, որը վարելու է միջոցառումների օրացույց՝ ներառելով հայ համայնքին առնչվող բոլոր կազմակերպությունների և միությունների գործունեությունը: Այդ մասին հայտնում է Բուլղարիայի լրատվական գործակալությունը (БТА): Կենտրոնն օրհնել է Տեր Դիրայր քահանա Հադավյանն, ով Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Բուլղարիայի և Ռումինիայի ներկայացուցիչ Տաթև արքեպիսկոպոս Ակոպյանի ներկայացուցիչն է։ Նորաբաց կենտրոնը կանցկացնի թրեյնինգներ, դասախոսություններ, շնորհանդեսներ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Դրոշմավորման ենթակա ապրանքը գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածով․ ՊԵԿ
Եթե կասկածում եք ապրանքի իսկության եւ ժամկետի մեջ, կարող եք օգտվել ապրանքների դրոշմավորման եւ մոնիթորինգի համակարգից: Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) հայտնել են, որ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքները վաճառքից առաջ դրոշմավորվում են DataMatrix ծածկագրով, որն անհատական է ապրանքի յուրաքանչյուր միավորի համար։ Ծածկագիրը գրանցվում է համակարգում եւ վերջնական սպառման ժամանակ սքանավորվում վաճառքի կետի դրամարկղում՝ համակարգին տեղեկացնելով ապրանքի շրջանառությունից դուրս գալու ...
Կարդալ ավելին »Վրաստանը կառուցել է տարածաշրջանի ամենաերկար թունելը
Ավարտվել է վրաց-ռուսական սահմանի «Կազբեկ»-«Վերին Լարս» անցակետ տանող մայրուղու՝ Քվեշեթի-Կոբի ինը կիլոմետրանոց թունելի շինարարությունը։ Այդ մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը: Քվեշեթի-Կոբի հատվածը շրջանցիկ երթուղի է Կոբի-Գուդաուրի հատվածի համար, որտեղ ձմռանը հաճախ ձնահյուսի վտանգ է առաջանում, ինչի պատճառով ճանապարհը փակվում է։ Թունելի կառուցումն, այսպես կոչված, Ռազմավիրական ճանապարհին, որը կապում է Վրաստանը Ռուսաստանի հետ, փոխադրողներին թույլ կտա այլևս օրերով չսպասել «Վերին ...
Կարդալ ավելին »Ռուսաստանում ստեղծվել է գրքերի փորձագիտական խորհուրդ. որոշների վաճառքն արդեն դադարեցվել է
Ռուսաստանում ստեղծվել է փորձագիտական կենտրոն, որը որոշում է հրատարակված գրքերի համապատասխանումը օրենքներին, և խախտումների դեպքում դրանք առգրավելու վերաբերյալ առաջարկություններ են անում, գրում է «Ведомости»-ն։ Կենտրոնը ստեղծվել է Ռուսաստանյան գրքի միության (ՌԳՄ) հիման վրա։ Դրա կազմում ընդգրկվել են Ռոսկոմնադզորի, Ռուսական պատմական ընկերության, Ռուսական ռազմական պատմական ընկերության, Ռուս ուղղափառ եկեղեցու, Ռուսաստանի մահմեդականների հոգևոր վարչության, Ռուսաստանի հրեական համայնքների ֆեդերացիայի, Ռուսաստանի իրավաբանների ասոցիացիայի, Ռուսաստանի ...
Կարդալ ավելին »Black Shark. Xiaomi-ի խելացի մատանին 180 օր կաշխատի առանց վերալիցքավորման
Black Shark-ը՝ Xiaomi-ի դուստր ձեռնարկությունը, մշակում է խելացի մատանի՝ շատ հետաքրքիր բնութագրերով և ֆենոմենալ ինքնավարությամբ. ակնկալվում է, որ այն կկարողանա աշխատել մինչև 180 օր առանց վերալիցքավորման, ինչը շատ ավելին է, քան խոստանում է Samsung-ն իր Galaxy Ring մատանու համար՝ ընդամենը 5-9 օր: Սակայն պետք է նշել, որ Black Shark-ը չի հայտնում, թե որ ռեժիմներում մատանին կկարողանա աշխատել 180 օր մեկ լիցքավորումից։ Միգուցե խոսքը «սպասման ռեժիմի» ...
Կարդալ ավելին »Ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների և տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է Հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչության 2024թ․ մարտ ամսվա ընթացքում իրականացված հսկողական աշխատանքի արդյունքները։ Ապրանքների բացթողումից հետո, ՀՀ ՊԵԿ հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչության իրականացված կամերալ և արտագնա մաքսային ստուգումների արդյունքներով հայտնաբերվել են ՀՀ մաքսային օրենսդրության խախտման դեպքեր, որոնց արդյունքում պակաս հաշվարկված և չվճարված մաքսային վճարների և դրանց նկատմամբ օրենքով հաշվարկված տույժերի ընդհանուր գումարը կազմել է ...
Կարդալ ավելին »Ingenuity-ի հետագծերը Մարսում` մեկ տեսանյութով. NASA
ՆԱՍԱ-ն մեկ տեսանյութով ցույց է տվել Մարսի մակերևույթի վրայով Ingenuity ուղղաթիռի բոլոր թռիչքների հետագիծը: Սարքը դադարեցրել է իր հիմնական առաքելությունն այն բանից հետո, երբ այս տարվա սկզբին կոտրվել էր դրա թևերից մեկը։ Ingenuity-ն իր 72 առաքելությունների և գրեթե երեք տարվա աշխատանքի ընթացքում ընդհանուր առմամբ թռել է 17,030 մետր տարածություն՝ մոլորակի մթնոլորտում թռիչքի ռեժիմում անցկացնելով 7694 վայրկյան (ավելի քան 128 րոպե): Սարքի ...
Կարդալ ավելին »Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Իսպանիայի Քաղաքացիական գվարդիան 63 մարդու է ձերբակալել Անդալուսիայի Ինքնավար Համայնքում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ ներգրավվածության կասկածանքով։ Այդ մասին հայտնել են թագավորության իրավապահ մարմիններն X սոցիալական հարթակում։ Ըստ նրանց տեղեկատվության՝ իրավապահները կալանել են թմրանյութ տեղափոխող 13 նավակ։ Առգրավվել է ավելի քան 12 տոննա հաշիշ և 634 կգ կոկաին։ #OperacionesGCDetenidas 63 personas en una operación contra el narcotráfico en Andalucía. Se ha ...
Կարդալ ավելին »աթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի արտահանումը ՌԴ
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի և ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտի միջև տեղի են ունեցել բանակցություններ երկու երկրների գործարար և առևտրային հարաբերությունների շուրջ։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: «Արդյունքում վերսկսվել է կաթնամթերք արտադրող հայկական ևս 4 կազմակերպությունների՝ «Լուլա» ՍՊԸ, «Էկոտավուշ» ՍՊԸ, «Էրփին» գյուղատնտեսական կոոպերատիվ և «Գոլդեն Գոութ» ՓԲԸ, արտադրանքի մատակարարումը Ռուսաստանի Դաշնություն։ ...
Կարդալ ավելին »ԵՄ-ն պայմանավորվել է ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները
Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են ընդլայնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները՝ Ռուսաստան հրթիռների հնարավոր փոխանցումը կանխելու համար: Այս մասին Լյուքսեմբուրգում արտգործնախարարների հանդիպման արդյունքներով հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, տեղեկացնում է DW-ն։ «Մենք քաղաքական համաձայնություն ենք ձեռք բերել, որպեսզի ընդլայնենք անօդաչուների նկատմամբ գործող պատժամիջոցների ռեժիմը և այն տարածենք հրթիռների և Ռուսաստանին դրանց հնարավոր մատակարարումների ...
Կարդալ ավելին »