Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակել Ինստագրամի իր էջի «սթորի» բաժնում։ Նա Շիրակի փոխմարզպետ Աննա Մարտիկյանի ընկերակցությամբ շրջել է Գյումրու կենտրոնական փողոցներում, ծաղիկներ դրել գյումրեցի զոհված զինծառայողներից մեկի հիշատակին նվիրված, վերջերս տեղադրված խաչքարի առաջ։
Կարդալ ավելին »Author Archives: admin
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
ՌԴ Տյումենի մարզի հեղեղումների գոտիներից տարհանված բնակիչների թիվն աճում է։ Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ապրիլի 26-ի առավոտվա դրությամբ տարածաշրջանում տարհանվել է ավելի քան 5100 մարդ։ «Ժամանակավոր կացարաններում գտնվում է 581 մարդ, նրանցից 201-ը երեխաներ են», – ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ջրածածկ են եղել 180 բնակելի շենք, 523 ամառանոց, 2844 տնամերձ հողամաս, ...
Կարդալ ավելին »Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը բարձր գնահատական է շնորհել Հայաստանին
Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/EITI) միջազգային խորհուրդը Հայաստանի 2-րդ վավերացման արդյունքում մեր երկրին շնորհել է 89,5 միավոր (100 հնարավորից)՝ 2019թ․ ԱՃԹՆ ստանդարտն իրականացնելու գործում: Հայաստանը գերազանցել է ԱՃԹՆ-ի մեկ պահանջը, լիովին բավարարել 24-ը և գրեթե բավարարել երկուսը: Ընդհանուր միավորն իրենից ներկայացնում է երեք բաղադրիչների՝ շահագրգիռ կողմերիներգրավվածության, թափանցիկության և արդյունքների ու ազդեցության համար ստացած միավորների միջին գնահատականը: ԱՃԹՆ-ի միջազգային պաշտոնական կայքում ...
Կարդալ ավելին »2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թ. նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթով ակտիվ նախաքննությունը: Այս մասին տեղեկանում ենք ՔԿ-ից: «Կատարված բազմաթիվ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ եղբայրներ Ս.Ի-ն և Դ.Ի-ն 2020 թ. նոյեմբերի 10-ին տեղեկանալով, որ նույն թվականի սեպտեմբերի ...
Կարդալ ավելին »Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ գովազդ (վիդեո)
2023 թվականի ապրիլին Երևանի ավագանու՝ արտաքին գովազդի տեղադրման, կրիչների և էսքիզների սահմանված չափորոշիչներում փոփոխություն կատարելուց մեկ տարի անց Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ գովազդ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Տնտեսվարողների հետ աշխատանքները ևս շարունակվում են:
Կարդալ ավելին »Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Ապրիլի 23-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «ԳՈՒՎ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա, հաղորդում է Shamshyan.com-ը: Տեղում ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ, 14-ամյա երեխա է, ով վնասվածքը ստացել է դպրոցում՝ համադասարանցիների կողմից գլխին հարվածներ ստանալու հետևանքով: Ոստիկաններին երեխայի ...
Կարդալ ավելին »«Երկրի օրը»՝ երկրի համար․ ԶՊՄԿ-ն ծառատունկ է արել
ԶՊՄԿ բնապահպանության բաժինն այս շաբաթ Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում ծառատունկ է իրականացրել՝ ապրիլի 22-ին ամբողջ աշխարհում նշվող «Երկրի օրվա» առթիվ։ Այդ մասին հաղորդում է ընկերության ֆեյսբուքյան էջը, որում, մասնավորապես, նշված է։ «48 ծառ և թուփ է տնկվել բնակավայրում, կատարվել է 60 քառակուսի մետր տարածքում սիզամարգի սերմի տարածում: Ծրագիրը շարունակական բնույթ է կրելու, երկրորդ փուլը կմեկնարկի աշնանը, տնկվելու է ...
Կարդալ ավելին »ԱՍՀ նախարարությունը գործարկելու է աշխատանք գտնելու առաջին մասշտաբային պետական հարթակը
Ներքին աշխատաշուկայի հնարավորությունները մեկտեղելու, հանրապետությունում առկա թափուր աշխատատեղերը հավաքագրելու և պետություն-գործատու-աշխատանք փնտրող կապն առավել անմիջական դարձնելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկելու է e-work.am հարթակը։ Հարթակից հնարավորություն կունենան անվճար օգտվել բոլորը՝ և՛ աշխատանք փնտրող անձինք, և՛ գործատուները․ վերջիններս կկարողանան ստեղծել իրենց անձնական էջը, աշխատանք փնտրողները՝ հրապարակել իրենց ինքնակենսագրականը, գործատուները՝ տեղադրել թափուր աշխատատեղերի հայտարարությունները, փնտրել ու գտնել ցանկացած մասնագիտության աշխատանք կամ աշխատակից: ...
Կարդալ ավելին »Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունն ընդդիմությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ Ավստրալիայի Լիբերալ կուսակցության յոթ թեկնածու, ովքեր հաստատվել են հաջորդ դաշնային ընտրություններին մասնակցելու համար, համատեղ հայտարարություն են ներկայացրել ընդդիմության առաջնորդ Փիթեր Դաթոնին՝ կոչ անելով նրան և ապագա Լիբերալ կառավարությանը 1915-1923 թվականների իրադարձությունները ճշգրիտ բնութագրել որպես ցեղասպանություն։ Այդմասին հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը։ Նամակը, որն ընդդիմության առաջնորդին է ուղարկվել 2024 թվականի ապրիլի 23-ին, հավանության է արժանացել ...
Կարդալ ավելին »Երկրի մագնիսական դաշտի հնագույն հետքեր` Գրենլանդիայում
Օքսֆորդի համալսարանի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են Երկրի մագնիսական դաշտի գոյության ամենահին անվիճելի հետքերը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Geophysical Research Solid Earth ամսագրում: Երկրաբանները վերլուծել են Գրենլանդիայի Իսուայի ձևավորումից երկաթաբեր ապարների հնագույն հաջորդականությունը: Պարզվել է, որ 3,7 միլիարդ տարի առաջ թվագրվող ժայռերը ձևավորվել են, երբ մագնիսական դաշտի ուժգնությունը հասել է առնվազն 15 միկրոտեսլայի՝ համեմատելի ժամանակակից մագնիսական ...
Կարդալ ավելին »