Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի (ՄԽԱՏ) դպրոց-ստուդիան, որի ղեկավարը մանկավարժ, ռեժիսոր Վիկտոր Ռիժակովն է, մայիսի 7-ին հանդես կգա Երևանում: Դպրոց-ստուդիան Երևանի Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի բեմում կներկայացնի «Բի-Դուբի-Բուի գաղտնիքը» մանկական երաժշտական ներկայացումը (բեմադրությունը՝ Տատյանա Բուրելի): «Բի-Դուբի-Բուի գաղտնիքը» զարմանահրաշ ճամփորդություն է դեպի կախարդական աշխարհ։ Ներկայացման հերոսները ոչ միայն հրաշալի երգում ու պարում են, այլև տարբեր երաժշտական գործիքներ են ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Նավթի գները նվազել են. 30-04-24
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.76%-ով և կազմել 82.55 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.34%-ով և կազմել 88.40 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »Երևանում և Դիլիջանում այսօրվանից կանցկացվի «Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնը
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանում և Դիլիջանում ապրիլի 29-ից մայիսի 16-ը կանցկացվի «Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» 7-րդ միջազգային փառատոնը՝ «Հայկական խճանկար» խորագրով: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, փառատոնի նպատակն է ապահովել համաշխարհային ժամանակակից երաժշտության տարածումը և զարգացումը Հայաստանում՝ ծրագրում ներառելով մի շարք նոր ստեղծագործությունների հայաստանյան պրեմիերաներ։ Համերգները կանցկացվեն «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, Կամերային ...
Կարդալ ավելին »Մեկ օրում բացահայտվել է 95 հանցանք. գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 25-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 32, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, ֆիզիկական ներգործության՝ 6, խարդախության՝ 5, հոգեկան ներգործության և գույքը հափշտակելու կամ ...
Կարդալ ավելին »Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Ապրիլի 29-ին Արմավիրի քաղաքային մշակույթի պալատում տեղի կունենա հանդիսավոր միջոցառում՝ նվիրված քաղաքի հայկական հասարակական կազմակերպության ստեղծման 35-ամյակին։ Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության կազմի մեջ՝ որպես Արմավիրի տեղական բաժանմունք։ Միջոցառման շրջանակներում տեղի կունենա Արմավիրի եզակի քարտեզի շնորհանդեսը՝ ընդլայնված իրականության էֆեկտներով։ Քարտեզի ստեղծումը նվիրված է քաղաքի հիմնադրման ...
Կարդալ ավելին »Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հայաստանի Հանրապետության տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Այդ մասին հայտնում են Փրկարար ծառայությունից Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ...
Կարդալ ավելին »Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ` 50 միլիոն եվրո արժողությամբ
Իսպանիայի իրավապահ մարմինները Ալխեսիրասի նավահանգստում առգրավել է մոտ 25 տոննա հաշիշ։ Այդ մասին հայտնել է թագավորության Քաղաքացիական գվարդիան։ Ըստ տարածված հաղորդագրության՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում։ Փաստաթղթերի համաձայն՝ փոխադրամիջոցը սեխ էր տանում Ֆրանսիա։ Սև շուկայում ապօրինի ապրանքի արժեքը կարող է հասնել 50 միլիոն եվրոյի: Բեռնատարի վարորդը ձերբակալվել է: Ինչպես պարզաբանել է Քաղաքացիական գվարդիան, հաշիշի առգրավված խմբաքանակը խոշորագույնն է 2005 ...
Կարդալ ավելին »Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնաս է վերականգնվել
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ամփոփվել են 2024 թ. 3 ամիսների ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքները՝ այդ թվում նաև հանցագործությամբ պետությանը, համայնքներին, քաղաքացիական և իրավաբանական անձանց պատճառված վնասների հայտնաբերման և վերականգնման ուղղությամբ: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ 2024 թ․ առաջին եռամսյակում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով բացահայտված՝ պատճառված ընդհանուր գույքային ...
Կարդալ ավելին »Ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Ինչպես տեղեկանում ենք Ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին: Քննարկվել են նաև հանրային ֆինանսների կառավարման (ՀՖԿ) ռազմավարությանը և Հայաստան-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակցության համակարգմանն առնչվող հարցեր: Վահե Հովհաննիսյանը բարձր է գնահատել ԵՄ ցուցաբերած աջակցությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների լուծման նպատակով ...
Կարդալ ավելին »Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության շրջանակում ավելի քան 12 մլն դոլարի գույք է վերականգնել
Հայաստանի գլխավոր դատախազությունը պետական և համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում 2023 թվականին փաստացի վերականգնել է շուրջ 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին (12 մլն 658 հազար ԱՄՆ դոլարին) համարժեք գույք, ինչը 460 անգամ ավելի է, քան 2022 թվականին (ընդամենը 11 մլն դրամ): Այդ մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ Երևանում ապրիլի 26-ին մեկնարկած «Միջազգային համագործակցության արդյունավետության ...
Կարդալ ավելին »