Այսօր՝ ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարաման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մարդ է ցած նետվել, հաղորդում է Shamshyan.com-ը: Մինչ մարդիկ քննարկում էին, որ իրեն ցած նետած քաղաքացին մահացել է, ոստիկանության Մաշոտցի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գ. Պողոսյանը նկատել է, որ ընկած քաղաքացին ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Բանգլադեշում շոգի պատճառով առնվազն 10 մարդ է մահացել
Բանգլադեշում վերջին շաբաթվա ընթացքում առնվազն 10 մարդ դարձել է արտակարգ շոգի զոհ։ Այդ մասին հաղորդում է The Dhaka Tribune թերթը։ Հարավասիական հանրապետության 17 տարածաշրջաններում ջերմաստիճանը գերազանցում է ռեկորդները տարվա այս ժամանակի համար։ Այն բարձրացել է ըստ Ցելսիուսի սանդղակի 40 աստիճանից, իսկ Դաքայում հասել է 41 աստիճանի: Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ առաջիկա օրերին անոմալ շոգը կպահպանվի։ Բարդ եղանակային իրավիճակ է Բանգլադեշի հարևան ...
Կարդալ ավելին »Լաբորատոր փորձաքննության արդյունքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները «Հար-Մա Եղբայրներ» ՍՊԸ պահածոների արտադրամասում (Արարատի մարզ, գ. Գեղանիստ) իրականացվող ստուգման ընթացքում նմուշառում են կատարել արտադրվող տոմատի մածուկից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության։ Ինչպես տեղեկանում ենք ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ «Տոմատի մածուկ» արտադրատեսակը B. subtilis խմբի սպոր առաջացնող մեզոֆիլային աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ միկրոօրգանիզմներ և Մեզոֆիլային կլոստրիդիաներ (բացառությամբ C. Botulinum-ի և (կամ) ...
Կարդալ ավելին »Շտաբային զորավարժություն․ ի՞նչ պետք է անի ՏԿԵՆ-ն ուժեղ երկրաշարժի դեպքում
ՀՀ ՏԿԵ նախարարությունում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն «Ուժեղ երկրաշարժի դեպքում նախարարության աշխատակիցների գործողությունների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով, որը ղեկավարել է ՏԿԵ նախարարի տեղական Վաչե Տերտերյանը։ Ինչպես հայտնում են ՏԿԵՆ-ից, ուսումնավարժության նպատակն է եղել ստուգել և կատարելագործել նախարարության աշխատակիների և քաղաքացիական պաշտպանության կազմավորումների պատրաստականությունն ու գործառույթների իրականացումը ուժեղ երկրաշարժի դեպքում։ Շտաբային ուսումնավարժության ընթացքում նախարարության քաղաքացիական պաշտպանության կազմավորումներին տրվել են համապատասխան միջանկյալներ ...
Կարդալ ավելին »Պարտադիր բժշկական ապահովագրությունը և խոշոր գործատուները. Banks
Այս տարվանից մեկնարկել է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը: Այն կիրականացվի փուլային տարբերակով, իսկ 2027 թվականից կսկսի գործել ամբողջությամբ եւ պարտադիր կդառնա բոլոր քաղաքացիների համար: Կառավարության հիմնավորմամբ՝ պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումը կնպաստի ոչ միայն քաղաքացիների առողջապահական խնդիրների վաղ հայտնաբերմանը եւ ժամանակին անհրաժեշտ բուժօգնության տրամադրմանը, այլեւ կնպաստի առողջապահության ոլորտում նոր ներդրումների ներգրավմանը: Չնայած նրան, որ պարտադիր ապահովագրությունը ուժի մեջ է մտնում ...
Կարդալ ավելին »G7-ի երկրները համաձայնության են հասել մինչև 2035 թ. ածխից հրաժարվելու շուրջ
«Մեծ յոթնյակի» (G7) երկրների էներգետիկայի նախարարներն սկզբունքային համաձայնություն են հասել մինչև 2030-ականների առաջին կեսը էլեկտրաէներգիայի արտադրության մեջ ածխի օգտագործումը դադարեցնելու շուրջ: Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: «Կա տեխնիկական համաձայնություն»,- Իտալիայի էներգետիկայի նախարար Ջիլբերտո Պիկետո-Ֆրատինն ասել է ապրիլի 29-ին Թուրինում կայացած հանդիպման ժամանակ։ Վերջնական համաձայնագիրը պետք է ստորագրվի ապրիլի 30-ին։ Այդ ժամանակ կհրապարակվի տնտեսության դեկարբոնիզացման (ածխաջրածիններից հրաժարման) մանրամասն պլանը։ ...
Կարդալ ավելին »Քաջարանի մշակույթի պալատում բեմադրվեց «Անփորձանք գիշերը»
Օրերս Քաջարանի մշակույթի պալատում ներկայացվեց «Անփորձանք գիշեր» բեմադրությունը: Այդ մասին հայտնում է ԶՊՄԿ ֆեյսբուքյան էջը։ Դերասանական խումբը ներկայացումից առաջ եղավ նաև բացահանքում: Ոլորտին անծանոթ թատրոնի մարդիկ տպավորված էին Քաջարանի հանքավայրի մասշտաբներից ու ընկերության տարածքում կիրառվող աշխատանքի անվտանգության և բնապահպանական միջոցառումներից։
Կարդալ ավելին »«Զանգեզուր» կենսոլորտային համալիրում արձանագրվել է ընձառյուծ
ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի համագործակցության շրջանակում իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում՝ ԶԿՀ «Արևիք» ազգային պարկում կրկին արձանագրվել է ընձառյուծ։ Այդ մասին սոցցանցում տեղեկացնում է ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը։ Ընձառյուծի համար ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկը հանդիսանում է մշտական ապրելավայր և կենսամիջավայր, ինչը փաստում է կարճ ժամանակահատվածում վերջինիս հաճախակի գրանցումը՝ փետրվար, ...
Կարդալ ավելին »«Հիշողության Ուժը»` Քաջարանի մշակույթի պալատում
Քաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ «Տեր եմ» հիմադրամի նախաձեռնությամբ հրատարակված Հիշողության Ուժը / The Power of Memory պատկերագրքի շնորհանդեսը: Ծրագրի համահովանավորներից է ԶՊՄԿ-ն: Պատկերագրքում տեղ են գտել Սևակ Ասրյանի` Արցախում թողնված հայկական պատմամշակութային ժառանգության լուսանկարները:
Կարդալ ավելին »ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
Կենտրոնական բանկի խորհուրդը 2024 թ. ապրիլի 30-ի նիստում որոշել է իջեցնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.25%: Խորհուրդը գնահատում է, որ քաղաքականության ավելի ցածր տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 4% մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կենտրոնական բանկը։ 2024 թ-ի 1-ին եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ մարտին կազմելով -1.2%: 12-ամսյա ...
Կարդալ ավելին »