Author Archives: admin

Անբավարար ինտեգրում և փակ սահմաններ․ ՀԲ փորձագետը՝ ՀՀ արտահանման խնդիրների մասին

Հայաստանն արտահանում է իր ներուժի ընդամենը մի փոքր մասը։ Այդ մասին հայտարարել է Համաշխարհային բանկի ավագ մասնագետ Լեյա Հաքիմը՝ վկայակոչելով ՀԲ-ի «Սահմաններից դուրս. ներուժի բացահայտում կայուն ապագայի համար» զեկույցի արդյունքները: Փորձագետի հաամոզմամբ՝ պատճառը Հայաստանի ինտեգրման անբավարար մակարդակն է և փակ սահմանների առկայությունը։ «Դա պայմանավորված է ինչպես երկրի աշխարհագրական դիրքով, այնպես էլ քաղաքական իրադրությամբ»,- ասել է նա: Հաքիմը նշել է, որ ...

Կարդալ ավելին »

3.3 մլրդ դոլար. Հայաստանի միջազգային համախառն պահուստները նվազում են

Հայաստանի համախառն միջազգային պահուստները (ՀՄՊ) 2023թ. օգոստոսին ռեկորդային 4.220 մլրդ դոլարի հասնելուց հետո սկսել են ամսական կրճատվել՝ 2024թ. ապրիլի 1-ի դրությամբ կազմելով 3.304 մլրդ դոլար: Տարեկան կտրվածքով այդ ցուցանիշը նվազել է 11.3%-ով (կամ 420.4 մլն դոլարով), մինչդեռ,  2023թ. արձանագրվել է 26.7%-ով (կամ 784 մլն դոլարով) տարեկան աճ: Այդ մասին են վկայում ՀՀ ԿԲ տվյալները։ Մասնավորապես, ՀՄՊ-ի տարեկան անկումը 2024թ. մարտին ...

Կարդալ ավելին »

ԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների՝ փոխադարձ ճանաչման համաձայնագիրը

Ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության պետություններում գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման համաձայնագիրը: Այդ մասին հաղորդում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։ Աղբյուրի համաձայն` փաստաթուղթը ստորագրվել է 2023 թվականի հունիսի 8-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։ Այժմ եվրասիական հնգյակի երկրների (Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի) քաղաքացիների գիտական աստիճանի մասին ազգային փաստաթղթերը ճանաչվում են ինքնըստինքյան (առանց ճանաչման ազգային ընթացակարգերի ...

Կարդալ ավելին »

5G-ից 500 անգամ արագ. Ճապոնիայում փորձարկել են 6G

Ճապոնիայում փորձարկվել է աշխարհի ամենաարագ ինտերնետը. Հեռահաղորդակցության ընկերությունների կոնսորցիումի մշակած սարքն ունի տվյալների փոխանցման գերարագ 6G ստանդարտի աջակցություն, որը 500 անգամ ավելի արագ է, քան 5G-ն: Ինչպես հայտնում է LiveScience-ը, թեստերի ժամանակ հնարավոր է եղել հասնել ինտերնետի 100 Գբիթ/վրկ տպավորիչ արագության՝ ստացողի և հաղորդիչի միջև մոտ 90 մետր հեռավորության վրա։ 100 Գբիտ/վ արագությունը թույլ է տալիս մեկ վայրկյանում փոխանցել մոտ հինգ ...

Կարդալ ավելին »

Գազայում 141 լրագրող է զոհվել

 Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներխուժմանն ի պատասխան Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով 141 լրագրող է զոհվել։ Այդ մասին հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Գազայի իշխանություններին։ Նույն ժամանակահատվածում, ըստ Գազայի հատվածի Կառավարական տեղեկատվական կենտրոնի, վիրավորվել է ավելի քան 70 լրագրող, 20-ից ավելին՝ ձերբակալվել։ Գազայի իշխանությունները հայտնել են, որ Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտության ընթացքում զոհերի թիվը հասել է գրեթե 34 600-ի, ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ունեցվածքն աճել է ավելի քան 15.5 միլիարդ դոլարով

Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց կարողությունը տարեսկզբից ի վեր աճել է 15.818 միլիարդ դոլարով: Այս մասին ասվում է Bloomberg-ի հրապարակած միլիարդատերերի ինդեքսում: Ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ տարվա սկզբից Անդրեյ Մելնիչենկոն վաստակել է 5.51 միլիարդ դոլար: Այժմ նրա կարողությունը կազմում է 24.3 միլիարդ դոլար: Ալեքսեյ Մորդաշովի կարողությունն աճել է 4.86 ​​միլիարդ դոլարով և կազմել 25.8 միլիարդ դոլար: Միևնույն ժամանակ, Վլադիմիր Լիսինը վաստակել է ...

Կարդալ ավելին »

«ԴիջիԹեք 2024». հոկտեմբերի 4-6-ը` 19-րդ տարին անընդմեջ

Հայաստանում հոկտեմբերի 4-6-ը 19-րդ տարին անընդմեջ կանցկացվի տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսը՝ «ԴիջիԹեք»-ը: Այս տարի ևս  հանրությունը հնարավորություն կունենա մեկ հարթակում տեսնել և ծանոթանալ տեխնոլոգիական ընկերություններին ու զարգացումներին։ «ԴիջիԹեք»-ին ներկայանալու են մի շարք հայտնի և առաջին անգամ ներկայացող նոր տեխնոլոգիական ընկերություններ՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներից։ Բացի դրանից, այս տարի ցուցահանդեսը բաց է բոլոր ոլորտների նորարար ընկերությունների համար։ Այցելուները ծանոթանալու ...

Կարդալ ավելին »

Մեկ օրում բացահայտվել է 97 հանցանք. գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 2-3-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 22, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, հոգեկան ներգործության՝ 9, խարդախության՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, վստահված ...

Կարդալ ավելին »

Ժամում 500 կգ նյութ, 29 մետրանոց առարկաներ․ գործի է դրվում աշխարհի ամենամեծ 3D տպիչը

ԱՄՆ Մեյնի համալսարանի ինժեներները ներկայացրել են հսկա Fabrica Futuri 1.0 3D տպիչը, որը չորս անգամ ավելի մեծ է, քան պոլիմերային 3D տպիչների նախկին ռեկորդակիրը և կարող է տան չափեր ունեցող կոնստրուկցիաներ տպել։ Ըստ մշակողների՝ Fabrica Futuri 1.0 (FoF 1.0) կարող է տպել մինչև 29 մետր երկարությամբ առարկաներ և կարող է լուծել ոչ միայն մատչելի բնակարանների պակասի խնդիրը, այլև օգտագործվել կամուրջների, ...

Կարդալ ավելին »

Անշարժ գույքի գործարքների թիվն աճել է

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. փետրվար ամսին Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է ընդհանուր 21,159 գործարք, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշից ավել է 4,470-ով կամ 26.78%-ով։ Երևանում ընդհանուր գործարքների թիվn աճել է 38.29%-ով կամ 1,724 գործարքով և կազմել` 6,226։ Ինչ վերաբերում է անշարժ գույքի առուվաճառքի գործարքներին, այն կազմել է 4,700 գործարք, որը 2023թ. փետրվարի ցուցանիշից ավել է 1,094-ով կամ ...

Կարդալ ավելին »
ajax-loader