Դուբայի միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները: Masters մրցաշարի 6-րդ տուրում միավորը կիսեցին Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Էրիկ Գասպարյանը, պարտություն կրեց Սամվել Տեր-Սահակյանը, հաղթանակ տոնեց Հովիկ Հայրապետյանը: Այժմ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանն ունեն 4 միավոր, Սամվել Տեր-Սահակյանն ու Էրիկ Գասպարյանն ունեն 3,5 միավոր: Dubai Police Global CHESS Challenge-ն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Այն մեկնարկել է մայիսի 3-ին ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Վարդենյաց լեռնանցքը ժամանակավորապես փակ է լինելու
Հ-79 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 22+800-կմ25+800 (Վարդենյաց լեռնանցք) հատվածում հիմնանորոգման շրջանակներում մայիսի 11-ին ժամը 12։00-18։00-ն կատարվելու են քարաթափման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից, տեղեկացնելով, որ նշված աշխատանքներով պայմանավորված՝ ճանապարհը փակ է լինելու։
Կարդալ ավելին »«Եվրատեսիլ 2024»-ում «Լադանիվան» անցավ մրցույթի եզրափակիչ փուլ
«Լադանիվա» խումբը, որը Հայաստանն է ներկայացնում «Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթում, հաղթահարեց երկրորդ կիսաեզրափակիչը՝ անցնելով մրցույթի եզրափակիչ փուլ, որը տեղի կունենա մայիսի 11-ին: Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի ունեցավ մայիսի 9-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում: Այն հեռարձակվեց Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով: Հայաստանից բացի երկրորդ կիսաեզրափակիչը հաղթահարեցին Լատվիան, Ավստրիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Իսրայելը, Հունաստանը, Էստոնիան, Շվեյցարիան, Վրաստանը: Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան մրցույթի հիմնադիր երկրներից ...
Կարդալ ավելին »«Այս համերգից հետո ոչ ոք չի լինի առաջվանը»․ Միխայիլ Կազինիկն առաջին ահգամ հանդես կգա Երևանում
«Այս համերգից հետո ոչ չի լինի առաջվանը»․ 2024 թվականի գարնան գլխավոր մշակութային իրադարձությունը` Հայաստանում։ Հայտնի երաժիշտ և մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես կգա Երևանում՝՝ հանդիսատեսին ընդամենը երկու օր ընկղմելով երաժշտության, պոեզիայի, գրականության, փիլիսոփայության և արվեստի աշխարհ: Արվեստաբան Միխայիլ Կազինիկը համաշխարհային համբավ է ձեռք բերել հանճարների ստեղծագործության ամենախորը գաղտնիքների մեջ խորանալու և դիտողին դրանք բացահայտելու ունակության շնորհիվ։ Նա ...
Կարդալ ավելին »Վաշինգտոնում հուլիսի 9-11-ը կընթանա ՆԱՏՕ գագաթնաժողովը
Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ին Վաշինգտոնում, նշվել է ՆԱՏՕ մամուլի ծառայության Բրյուսելում տարածված հաղորդագրությունում։ «ԱՄՆ-ը կընդունի ՆԱՏՕ գագաթնաժողովը Վաշինգտոնում 2024թ. հուլիսի 9-ին, 10-ին եւ 11-ին։ Գագաթաժողովը տեղի կունենա ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգի նախագահությամբ, ծրագիրը կներկայացվի ավելի ուշ»,- նշվել է հայտարարությունում։
Կարդալ ավելին »Toyota-ի շահույթը գերազանցել է 34.4 միլիարդ դոլարը
oyota Motor-ի շահույթը 2023 ֆինանսական տարում կազմել է 5.35 տրիլիոն իեն (34.4 միլիարդ դոլար): Այդ մասին ասվում է կորպորացիայի հրապարակած ֆինանսական հաշվետվություններում: Ցուցանիշը ներառում է նաև Toyota ընկերությունների խմբի անդամ Daihatsu-ի և Hino-ի արդյունքները: Տարվա ընթացքում այն աճել է 96.4%-ով՝ հիմնականում դոլարի նկատմամբ իենի ցածր փոխարժեքի հաշվին: Կոնցեռնի զուտ շահույթն այս ժամանակահատվածում կազմել է 4.9 տրիլիոն իեն (31.5 միլիարդ դոլար), ...
Կարդալ ավելին »Էլվիս Փրեսլիի և Ֆրեդի Մերկուրիի հիթերը կհնչեն Երևանում` մայիսի 13-ին
Մայիսի 13-ին կկայանա «Էլվիս Փրեսլիի և Ֆրեդի Մերկուրիի լավագույն հիթեր» խորագրով համերգ, որի ընթացքում լեգենդների ստեղծագործությունները կկատարի Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ իտալացի սաքսոֆոնահար, դիրիժոր Ֆեդերիկո Մոնդելչիի և տրոմբոնահար Մասսիմո Մորգանտիի մասնակցությամբ: Միջոցառումը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգին կհնչեն սիրված երգիչների լավագույն երգերի գործիքային կատարումները՝ իտալացի գործիքավորող և տրոմբոնահար Մասսիմո Մորգանտիի մշակմամբ: Ֆեդերիկո Մոնդելչիի յուրաքանչյուր ելույթ սպասված է Հայաստանում։ Սաքսոֆոնահարն ...
Կարդալ ավելին »ՊԵԿ․ ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է ֆիզիկական անձանց, որ անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում հաշվետու տարվա համար պետք է վճարել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկ (մանրամասներն՝ այստեղ) և ներկայացնել տարեկան հաշվարկ-հայտարարագիր։ Ի դեպ, 2023 թվականի համար եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր պետք է ներկայացնել հարկային գործակալ չհանդիսացողից ստացվող վարձակալական վճարների մասով։ Անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիրը ևս ներկայացվում է էլեկտրոնային ...
Կարդալ ավելին »Flyone Armenia-ի Gulfstream G450 բիզնես դասի օդանավը Հայաստանում է
Ազգային ավիափոխադրող Flyone Armenia ընկերության ձեռք բերած բիզնես ավիացիայի առաջին՝ Gulfstream G450 օդանավն արդեն Հայաստանում է․ ընկերությունը շուտով կկարողանա Հայաստանում և երկրի սահմաններից դուրս մատուցել պրեմիում ծառայություններ՝ հարմարեցված գործարար և կորպորատիվ ճանապարհորդների կարիքներին: Այ մասին հայտնում են ավիաընկերությունից` նշելով, որ Gulfstream G450-ը բիզնես դասի ինքնաթիռ է, որն ունի բարձրակարգ ինտերիերով ընդարձակ սրահ՝ առավելագույն հարմարավետությամբ։ Այս մոդելի՝ առանց կանգառ թռիչքի հեռահարությունը ...
Կարդալ ավելին »Միջազգային գործակցության նոր հնարավորություններ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի և կանադական «Ֆրեմոնտ Գոլդ ԷլԹիԴի» ընկերության հիմնած «Հայասա ռեսոուրսիս քորփ» ՍՊԸ համագործակցության շրջանակում ֆակուլտետ այցելեցին ընկերության ներկայացուցիչները։ Հյուրերին ողջունեց և արդյունավետ համագործակցություն մաղթեց ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը: «Ֆրեմոնտ Գոլդ ԷլԹիԴի» ընկերության խորհրդի անդամ, երկրաքիմիկ, կանադական Օնտարիոյի համալսարանի դասախոս, երկրաբանական գիտությունների թեկնածու Լուիս Արտեագանը հանդես եկավ դասախոսությամբ, ինչից հետո մասնագիտական քննարկում ծավալվեց ֆակուլտետի դասախոսների և բանախոսի միջև: Տորոնտոյի ֆոնդային ...
Կարդալ ավելին »