Համաձայն 31-րդ Արաբական զբոսաշրջային շուկայի (ATM) ընթացքում Դուբայի էկոնոմիկայի և զբոսաշրջության դեպարտամենտի (DET) հրապարակած տվյալների՝ 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Դուբայն ընդունել է 5,18 միլիոն միջազգային զբոսաշրջիկ, ինչը 11%-ով ավել է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ (4,67 միլիոն զբոսաշրջիկ)։ 2023 թ. կարևոր տարվանից հետո, երբ Դուբայը ընդունեց ռեկորդային 17,15 միլիոն միջազգային զբոսաշրջիկ, քաղաքի զբոսաշրջության արդյունաբերությունը նոր թափ հավաքեց տարվա առաջին եռամսյակում՝ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Գերմանիայում կիբեռհանցանքներից վնասը գերազանցել է 205 միլիարդ եվրոն
Կիբեռհանցագործները 2023 թվականին 205,9 միլիարդ եվրոյի չափով վնաս են հասցրել Գերմանիայի ձեռնարկություններին և անհատներին։ Այդ մասին ասված է Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերի կողմից Վիսբադենում ներկայացված զեկույցում։ «Գերմանիայի ընկերություններին հասցված ընդհանուր վնասը, որը 2023 թվականին արձանագրել է Bitkom տեղեկատվական տեխնոլոգիաների դաշնային միավորումը, կազմել է 205,9 միլիարդ եվրո», – մեջբերում է զեկույցից ՏԱՍՍ գործակալությունը։ Դա էապես պակաս է 2021 թվականի 223,5 ...
Կարդալ ավելին »ԶՈՒ-ն ռազմավարական զորավարժություն է սկսել
Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մայիսի 14-ին մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը։ Այդ մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից, նշելով՝ զորավարժության նպատակներ են ստուգել ՀՀ զինված ուժերի ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական իրականացումը, ուսումնասիրել զորավարժությանն ընդգրկված ուժերի, միջոցների ու կառավարման մարմինների մարտական (կառավարչական) հնարավորությունները, ուժեղացման ուժերի և միջոցների տարաբնույթ կիրառման հնարավորությունները, բարձրացնել ռազմական կառավարման մարմիններում ստեղծվող աշխատանքային խմբերի, միավորումների, զորամասերի ...
Կարդալ ավելին »Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից կողմնակի միջամտության պատճառով
ՌԴ Վոլգոգրադի մարզի «Կոտլուբան» կայարանում բեռնատար գնացքի վագոնների մի մասը դուրս է եկել ռելսերից, բռնկվել է հրդեհ: ՏԱՍՍ գործակալությունը հաղորդում է, որ վագոնները ռելսերից դուրս են եկել «կողմնակի միջամտության պատճառով»։ Տեղում հրդեհ է բռնկվել. այրվել են վառելիքով լի ցիստեռնները և փայտանյութով բեռնված վագոնը։ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ ներկայում հրդեհը մարվել է։ ««Կոտլուբան» կայարանում տեղի է ունեցել դիզվառելիքով լի ցիստեռնի ...
Կարդալ ավելին »Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է Շարժայի շախմատային մրցաշարում
Հայաստանի ներկայացուցիչները մեկնարկում են Շարժայի շախմատային միջազգային մրցաշարում:ԱՄԷ-ի Շարժա քաղաքում մեկնարկող Masters մրցաշարին կմասնակցեն շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մանուէլ Պետրոսյանը: Հայաստանը մասնակիցներ կունենա նաև Challengers և Future ենթախմբերում: Շարժայի միջազգային մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից: Masters կարգի մրցաշարին մասնակցում է 88 շախմատիստ:
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ. 14-05-24
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.16%-ով և կազմել 18742.22 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.12%-ով և կազմել 8209.28 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.22%-ով և կազմել 8414.99 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.46%-ով և կազմել 1193.46 կետ:
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներ. 14-05-24
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.21%-ով և կազմել 39431.51 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.02%-ով և կազմել 5221.42 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.29%-ով և կազմել 16388.24 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներ. 14-05-24
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.24%-ով և կազմել 2348.70 դոլար, արծաթի գինն աճել է 0.92%-ով և կազմել 28.65 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.33%-ով և կազմել 1010.40 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Նավթի գներն աճել են. 14-05-24
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.10%-ով և կազմել 79.22 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.74%-ով և կազմել 83.47 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »Երեք օրում բացահայտվել է 181 հանցանք. գրանցվել է 39 ավտովթար, զոհվել է 2, վիրավորվել՝ 50 մարդ
News Երեք օրում բացահայտվել է հանցագործության 181 դեպք. գրանցվել է 39 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 50 մարդ 12:49, 13.05.2024 Տարածաշրջան:ՀայաստանԹեմա: Պատահարներ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 10-ից 13-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 181 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող ...
Կարդալ ավելին »