Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.77%-ով և կազմել 78.61 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.63%-ով և կազմել 82.94 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են. 15-05-24
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.74%-ով և կազմել 2366.00 դոլար, արծաթի գինն աճել է 0.66%-ով և կազմել 28.84 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 5.79%-ով և կազմել 1068.90 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներն աճել են. 15-05-24
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.32%-ով և կազմել 39558.11 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.48%-ով և կազմել 5246.68 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.75%-ով և կազմել 16511.18 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ. 15-05-24
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.14%-ով և կազմել 18716.42 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.20%-ով և կազմել 8225.80 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.16%-ով և կազմել 8428.13 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.10%-ով և կազմել 1194.63 կետ:
Կարդալ ավելին »Նավթի համաշխարհային պահանջարկը՝ ՕՊԵԿ-ի կանխատեսմամբ
ՕՊԵԿ-ը պահպանել է 2024 և 2025 թվականներին նավթի համաշխարհային պահանջարկի վերաբերյալ իր կանխատեսումները՝ համապատասխանաբար օրական 2.2 միլիոն և 1.8 միլիոն բարել: Նավթի պահանջարկը 2024 թվականին կարող է հասնել 104.5 միլիոն բարել/օր, իսկ 2025 թվականին՝ 106.3 միլիոն բարել/օր: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում, ըստ ՕՊԵԿ-ի գնահատումների, նավթի պահանջարկն աճել է օրական 2.4 միլիոն բարելով: Իսկ երկրորդ և երրորդ եռամսյակներում կազմակերպությունն ակնկալում է ...
Կարդալ ավելին »Գևորգ Պապոյանն ու Ջեֆրի Փայեթը Վաշինգտոնում քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Վաշինգտոնում (ԱՄՆ) կայացել է հանդիպում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և ԱՄՆ պետական դեպարտամենտի էներգետիկ ռեսուրսների գործակալության քարտուղարի տեղակալ Ջեֆրի Փայեթի միջև։ Հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, մասնավորապես՝ ներկայացվել է Հայաստանի Հանրապետության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, վերջինիս իրականացման ...
Կարդալ ավելին »Ճապոնիան կանաչ էներգիայի զարգացման ռազմավարություն կմշակի
Ճապոնիայի կառավարությունը մինչև 2040 թվականը կմշակի կանաչ էներգիայի զարգացման ռազմավարություն, որը կնվազեցնի ածխաթթու գազի արտանետումները՝ չնայած էներգիայի սպառման 35-50%-ով կանխատեսվող աճին: Ըստ Nikkei թերթի՝ համապատասխան հրամանը տվել է վարչապետը: Զուգահեռաբար Ճապոնիայի կառավարությունը մտադիր է խրախուսել արդյունաբերական զարգացումը՝ ներառյալ էներգատար ձեռնարկությունների ստեղծումը, ինչպիսիք են կիսահաղորդչային գործարանները: Բացի այդ, իշխանությունները մտադիր են նպաստել մի քանի արդյունաբերական ոլորտների, այդ թվում՝ պողպատի, ածխաթթու գազի ...
Կարդալ ավելին »Մայիսի 27-ին BRICS-ը Մոսկվայում կմեկտեղի ավելի քան 350 մասնակցի
BRICS միջազգային ֆինանսատնտեսական ֆորումը մայիսի 27-ին Մոսկվայում կհավաքի ավելի քան 350 մասնակցի, իսկ համաժողովին առցանց կմիանա ևս 120 հազար մարդ՝ աշխարհի 104 երկրից: Մասնակիցների թվում են դեսպաններ, դիվանագետներ և պատվիրակներ, այդ թվում՝ երկրներից, որոնք BRICS-ի անդամ չեն, օրինակ՝ Ալժիր, Բահրեյն, Եգիպտոս, Իրան, Եմեն, Պերու, Թունիս և այլն: Ինչպես հայտնում է IFE Forum BRICS 2024-ի կազմկոմիտեն, միջոցառմանը կընդունվի ասոցիացիայի երկրների նոր ...
Կարդալ ավելին »Ozon-ը Հայաստանում գործարկել է առաքման ծառայություն
Ozon-ը հայտարարում է Հայաստանում սեփական սուրհանդակային առաքման մեկնարկի մասին. Երեւանի բնակիչներն այսուհետ կարող են ստանալ իրենց ապրանքները Ozon-ի առաքիչների միջոցով՝ առանց տնից դուրս գալու։ Նախկինում Հայաստանի բնակիչները պատվիրված ապրանքները կարող էին ստանալ կամ բրենդավորված Ozon-ի պատվերների հանձնման կետերից կամ Հայփոստի բաժանմունքներից, կամ Հայփոստի՝ վճարովի առաքման տարբերակով։ Այժմ կայքում կամ հավելվածում պատվեր կատարելիս հաճախորդները կարող են ընտրել առաքում Ozon սուրհանդակի միջոցով։ ...
Կարդալ ավելին »Երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքը. մարզային փուլերին ավելի քան 2400 աշակերտ է մասնակցել
Դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով մայիսի 17-18-ին Դիլիջանի Պարզ լճին հարող տարածքում երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը: Ինչպես տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից, եզրափակիչ փուլին կմասնակցեն հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին կմասնակցի ...
Կարդալ ավելին »